Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ ADMIN. Wednesday, September 28, 2011 19:08 - 1 քննարկում
Իրեն հարգող ցանկացած բռնակալ բանտերում «զապաս» բանտարկյալ պիտի պահի…
«Գողական հեղափոխություն» կամ` Ոստիկանության «պերեստրոյկան»
Վերջին մի քանի ամսում Հայաստանը «ցնցության» մեջ է. գրեթե ամեն շաբաթ ոստիկանության հետ կապված մի ցնցող իրադարձություն է տեղի ունենում` նախ ձերբակալվեց ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Հովհաննես Թամամյանը, ապա` Մարգար Օհանյանը` Ճանապարհային ոստիկանության ծառայության պետը: Այսօր էլ` ՀՀ ոստիկանության ձեռնարկած օպերատիվ գործողությունների շնորհիվ վնասազերծվեց զինված հանցախումբ, որը կասկածվում է ներկա եւ նախկին պաշտոնյաների տների վրա ավազակային հարձակում կատարելու եւ թալանելու մեջ:
Ի՞նչ է սա նշաակում. ոստիկանական համակարգի բարեփոխո՞ւմ, «կոսմետիկ պերեստրոյկա՞», թե՞ «գողական հեղափոխության» ձախողված փորձ:Եթե խոսքը ոստիկանական համակարգի բարեփոխումների մասին է, ապա հարց` ինչո՞ւ հենց հիմա: Միթե մինչ այդ ոչ-ոք տեղյակ չէր, թե տարիներ շարունակ բենզինն ով է «տակով անում», «ով ում է սպանում» կամ` քանի պաշտոնյա է իր «դիրքերը չարաշահում»: Պարզից էլ պարզ է` լավ էլ տեղյակ են եղել: Միաժամանակ, չի կարելի պնդել, թե սա ընդամենը «կոսմետիկ պերեստրոյկա» է. ի վերջո այս խաղում ներգրավված մարդիկ «լուրջ դեմքեր» կամ դրանց որդիներ են:
«Գողական հեղափոխության» ձախողված փո՞րձ: Այս տարբերակը ավելի հավանական է` հատկապես զինված հանցավոր խմբի այսօրվա վնասազերծումից հետո: Պարզաբանենք:
1917 թ.-ին Ռուսաստանի ժամանակավոր կառավարության առաջին եւ վերջին վարչապետ Ալեքսանդր Կերենսկին, գալով իշխանության, ընդհանուր համաներում հայտարարեց: Իհարկե, նրա նպատակը Նիկոլայ Երկրորդի կառավարման տարիներին ձերբակալված քաղբանտարկյալների ազատ արձակումն էր, սակայն քաղբանտարկյալների հետ ազատություն ստացավ ողջ հանցագործ աշխարհը: Արդյունքում` այդ նույն «հանցագործ աշխարհը», իր քրեական հեղինակությունն ու կապերը օգտագործելով, հեղափոխություն կատարեց:
Գրեթե նույն սցենարը կրկնվեց Գորբոչովի ժամանակ, մի տարբերությամբ` քրեկան աշխարհն ամեն ինչ արեց, բայց «հեղափոխության» չհասավ:
Կերենսկու եւ Գորբոչովի քաղաքական գիծը տարավ նաեւ նախագահ Սերժ Սարգսյանը, երբ մի քանի քաղբանտարկյալի ազատելու համար համաներում հայտարարեց: Արդյունքում` Երեւանում կտրուկ բարձրացավ հանցագործությունների թիվն ու մասշտաբը` հասնելով ընդհուպ մինչեւ որոշ պատգամավորների բնակարաններ: Ինչպես ասում են` մինչեւ դանակը չհասավ ոսկորին, սայլը տեղից չշարժվեց. որոշ «մանր-մունր» մեղադրանքներով ոմանք ազատվեցին իրենց պաշտոններից ու ձերբակալվեցին, որոշներն էլ դարձան այսօրվա վնասազերծման «զոհերը»` բառիս ուղիղ իմաստով: Բացառված չէ, որ մոտ օրերս Հայաստանը եւս մեկ անգամ «ցնցվի» հերթական «գողական հեղափոխության» ձախողված փորձի լուրից:
Աննա Եղիազարյան
1 քննարկում
Համո