ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Friday, September 23, 2011 10:42 - 9 քննարկում

Վարչապետի խելքը 17 տոկոսով աճել է:

Ասում են ասա տեսնեմ ընկերդ ով է կասեմ դու ով էս, հա՛, էս խոսքի մեջ մի բան կա, մանավանդ, երբ խելացի մարդու հետ էս շփվում, սկսում էս խելացիանաաաալ: Մի խոսքով, ում հետ որ գործ ունես նրանից մի բան սովորում էս էլի, դա անհերքելի է: Խնդրեմ, վարչապետը օրը երեք անգամ տոկոսների մասին է տկտկացնում բոլոր լրատվամիջոցներով, դէ հասկանալի է, ուրիշ բանի մասին խոսել իրեն համար շահեկան չէ, բանն այն է, որ նախագան նույնպես սկսել է տոկոսներից խոսել, տնտեսության ամեն մի ոլորտը մի դաստա տոկոսներով զարգացել է ու դեռ հայտնի չէ, թէ էդ տոկոսները մեզ ուր են տանելու և ու՞մ են պետք այդ տոկոսները: Հիմա ասեմ ում են պետք, բայց մինչև էդ ասեմ, պարոն նախագահ, ձեր թվարկած տոկոսների մեջ մոռացել էք  վարչապետի խելքի տոկոսի մասին, ախր նրա խելքը, եթե ոչ եռանիշ, ապա հաստատ երկնիշ թվերով առաջխաղացում ունի, ամենաքիչը մի 17 տոկոս արդեն կլինի: Ախր եթե սովետի տարիներին խոսում էին կթվորուհիների մասին, հիշու՞մ եք երեք հազարականնե՜րը, երեք ու կեսերը, չորսմանեթա. Վայ-չէ, չորսհազարականները, հիմա էլ տոկոսներն էնք առել անցել, դե որ տենց է ամեն ինչի տոկոսն էլ ասեք գիտենանք, մենք իրավունք չունե՞նք գիտենալու թե վարչապետի խելքը  քանի տոկոսով է աճել, երբ նա կոչ է անում ինտերնետում գրել հայերեն http://news.am/arm/news/75156.html, բա իհարկ է, եթե դպրոցները օտարալեզու են գոնե ինտերնետը լինի հայալեզու, ճիշտ է մտածում չէ՞:
Քանի որ ամեն ինչ ճանաչվում է հարաբերության միջոցով և դուք էլ որպես չափանիշ ընդունում էք եվրոպան, ուրեմն նույն ձևով ասեմ, որ հարյուր տոկոսով հասկանաք ինչ եմ ասում, հավանաբար ինքներդ երբևիցե երիտասարդ տարիներին նույնը տեսել էք, ինչպես Մեդվեդևը, որ ժամանակին դռնապահ է ասշխատել:
Ուրեմն ես ի տաբերություն ձեզ և այլ իշխանական մարմինների, եվրոպան տեսնում ու շոշափում եմ իմ ոսկորներով ու վաստակում եմ իմ քրտինքով, ես շինարար եմ: Եվ որպես մարդ, որը տեսնում ու ՇՈՇԱՓՈՒՄ  է իրական կյանքը, ասեմ.
Եթե ձեր տնտեսական ցուցանիշները աճեն քառանիշ թվերով ու ոչ թե օրերով, այլ ժամերով, միևնույն է, բան չի փոխվի, ՈՐՈՎԵՏԵՎ, օրինակ գերմանիաում կամ ֆինլանդիայում լավ են ապրում, որովհետև գողություն չկա, էդ մարդիկ չեն հասկանում որ կարելի է գողանալ, ցրել, գցել, հարիֆցնել, նրանք նման տերմիններ նույնիսկ չունեն, տեսնու՞մ էք ինչքան ենք զարգացել մենք հակառակ ուղղությամբ, ձեր տոկոսները լրիվ կկոխացնեն կտանեն, հեչ չմտածեք: Արտադրողականությունն էք բարձրացնու՞մ, էդ ո՞վ պիտի բարձրացնի, վարչապետը՞, տոկոսները հաշվելու նոր ֆորմուլա պիտի ստեղծի՞:
Չէ, գիտեմ որ գիտեք ո՛վ պիտի երկիրը եվրոպա դարձնի, ԱՇԽԱՏԱՎՈՐԸ, իսկ ո՞վ է աշխատավորը Հայաստանում, գիտեք չէ՞, սովորական ՉՄՈ, իսկ եվրոպայում, հենց օրինակ գերմանիայում, համար առաջին մարդն է, ամենահարգված մարդիկ սովորական աշխատող մարդիկ են, տեսածս եմ ասում: ԵՎ դա ոչ մի կապ չունի տոկոսների հետ, տոկոսները նման իրավիճակում էլ հաշվի չեն առնում, դա գալիս է կուլտուրաից, կուլտուրա, որը առաջին հերթին մտածում է աշխատող մարդու հոգսը ու գործը թեթևացնելու մասին: Գերմանիաի շինարարը այնպիսի նյութերով է աշխատում, որ մեր կամ այլ պոստսովետական երկրի շինարարի համեմատ –  նա ծախսում է մեկ ժամ, իսկ մեր շինարարին հարկավոր է մի օր, իսկ որակը անհամեմատ բարձր է: Ձեզ չի՞ թվում, որ այսպիսի մոտեցումն աշխատանքին, հորինել է ոչ թե տոկոսները հաշվող տնտեսագետը, այլ հենց ֆանտազյոր ՄՅՈՒՆՀԱՈՒԶԵՆԸ: Անձամբ համոզված եմ, որ հենց Մյունհաուզենի շնորհիվ է, որ գերմանացի գիտնականը նման մոտեցում ունի շինանյութին, այսինքն ծախսել քիչ ժամանակ և ունենալ որակ, խնդրեմ, լրիվ Մյունհաուզենի գյուտերն են, ամսվա 32-րդ օրը, հրանոթի գնդի վրա նստել ու  թռնել լուսին կամ սեփական մազերից բռնել ու ինքն իրեն ու ձիուն դուրս ձգել ճահիճից…, մենք չունեն՞նք մյունհաուզեններ, ունե՜նք, լիքը մտածողներ ունենք, որոնց ինչպե՞ս են անվանում սովորաբար, գիտեք չէ՞, նրանց ասում են, ԴՈԴԻԿ, որովհետև փող շինել չգիտեն, ոչ մի տոկոսով նրանց փողերը չի ավելանում:
Կուլտուրան է ապահովում աշխատանքի էֆէկտիվությունը և բարոյական մթնոլորտը, և այլն ու և այլն, հազար ու մի նման օրինակներ:
Եվրոպայում ամենահարգված մարդիկ հասարակ աշխատողներն են ու ոստիկանները, դրա համար էլ կա էկոնոմիկա և կարգ ու կանոն, օրե՛նք, մեր երկրում նրանց հանդեպ հարգանքի գործակիցը ինչի՞ է հավասար, քա՞նի տոկոս է պարոն նախագահ: Տոկոսներից խոսելիս խնդրում եմ մանրամասնորեն խոսեք պաշտոնյաների խելքի տոկոսի մասին, դա հասկանալի կլինի:

ԱԿՍԵԼ ՎԱՐԴԱՆՅԱՆ



9 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

sofia
Sep 23, 2011 11:16