Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ ADMIN. Tuesday, September 20, 2011 19:31 - 10 քննարկում
Պոչավոր սուտ: “Մուսա լեռան 40 օրը” գրել է անհայտ մի հայ հոգևորական, ով մասնակից է եղել դեպքերին:Վերֆելը խաբելով նրան չնչին գումարով, իր անվամբ է հրատարակել գիրքը: Այդ մասին պատմում է Գուրգեն Յանիկյանը մանրամասնորեն…
LIBERAL blog
Ֆրանց Վերֆել. մարդ, որն աշխարհին թույլ չտվեց մոռանալ Հայոց Ցեղասպանությունը
Երեքշաբթի, 20 Սեպտեմբեր 2011 10:39 |
1933 թվականին հրատարակվեց մի վեպ, որը թույլ չտվեց աշխարհին մոռանալ Հայոց Ցեղասպանությունը…. վեպը կրում էր «Մուսա լեռան 40 օրը» խորագիրը, իսկ հեղինակը ավստրիացի գրող և հումանիստ Ֆրանց Վերֆելն էր: Վեպը լույս տեսավ շուրջ մեկ միլիոն տպաքանակով, ապա թարգմանվեց աշխարհի 36 լեզուներով: Հարկ է նշել, որ այս գրական ստեղծագործության համար հիմք են ծառայել 1915թ. Կիլիկիայի Սուեդիայի շրջանի հայության հերոսական պայքարը թուրքական հրոսակների դեմ: Երբ տեղական թուրքական ինքնակառավարման մարմինները փորձեցին հայության աքսորումն իրականացնել, հայերը որոշում կայացրին դիմադրություն ցույց տալ` բարձրանալով Մուսա լեռ, որտեղ և կազմակերպեցին շուրջ 53 օր տևած ինքնապաշտպանություն` պարբերաբար հետ մղելով թուրքական զինված ուժերի հարձակումները: Վեպը գրելիս Վերֆելն օգտագործել է ականատեսների վկայություններ, լրատվական նյութեր, անգամ անձամբ մեկնել Եգիպտոս` այնտեղ հաստատված մուսալեռցիների հետ հանդիպելու և զրուցելու նպատակով, միաժամանակ ուսումնասիրել հայ ժողովրդի, քրիստոնեության, հայկական մշակույթի պատմությունը: Այս ամենի արդյունքում վեպը մեծ ճանաչում է ձեռք բերել ընթերցողների շրջանում` 1934 թվականին արժանանալով տարվա լավագույն վեպի միջազգային մրցանակին:
Ֆրանց Վերֆելը ծնվել է 1890 թվականի սեպտեմբերի 10-ին Պրահայում: Ապագա գրողի հայրը մեծահարուստ վաճառական Ռուդոլֆ Վերֆելն էր, որը տեղի հրեական համայնքի պատվավոր անդամ էր: Վերֆելը, ըստ էության, հայտնի է դարձել իր «Բերնադետի երգը» վեպով, որն էլ 1943 թվականին ֆիլմի է վերածվել Հոլիվուդում, երբ գրողըշն հիտլերական հետապնդումների խուսափելու նպատակով բնակվում էր ԱՄՆ-ում, իսկ իր առաջին բանաստեղծությունները տպագրել է 1910 թվականին: 1911-1912 թթ. նա ծառայել է ավստրիական բանակում, այնուհետև տեղափոխվել Լայպցիգ` աշխատելով Քուրթ Վոլֆ հրատարակչության մեջ` որպես խմբագիր: Այդ ժամանակահատվածում նրա ղեկավարությամբ հրատարակվել են expressionist` նորարարական գաղափարների ջատագող գրողների աշխատությունները: 1915-1917 թվականներին նա ավստրիական բանակի շարքերում մասնակցում է առաջին համաշխարհային պատերազմի մարտերին:
Վերֆելը հանկարծամահ է եղել 1945 թվականի օգոստոսի 26-ին ԱՄՆ-ի Բեվեռլի Հիլզում, թաղվել է հենց այդտեղ: Նրա մահվանից հետո հայ համայնքը նրա աճյունը հարազատների խնդրանքով Կալիֆորնիայից տեղափոխել է Վիեննա, որտեղ էլ կազմակերպել է վերահուղարկավորման արարողությունը` կանգնեցնելով մեծն գրողի կիսանդրին։
Հայ ժողովուրդը երախտապարտ է Վերֆելին, քանզի վերջինս, ազգությամբ հայ չլինելով, կարողացավ ողջ ուժգնությամբ և կենդանի գույներով ներկայացնել Հայոց Ցեղասպանության պատմությունն ու հայերի ցուցաբերած հերոսությունը, ինչի արդյունքում «Մուսա լեռան 40 օրը» եղել ու մնում է Հայոց Մեծ եղեռնի մասին պատմող, աշխարհին ամենահայտնի գրական ստեղծագործությունը:
Այս կեղծ գրության հեղինակը չի ներկայացել-ԼՈՒՅՍ ԱՇԽԱՐՀ
|
10 քննարկումներ
Liberal.am