Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Monday, September 19, 2011 1:25 - չքննարկված

Էս ռիչարդներից պրծում չկա: Սկսվեց “Շպիօն Օնիկ-2” սերիալը…

Հայաստանն իր անկախությունը պահպանելու համար ավելի շատ պետական գործիչների կարիք ունի. Ռիչարդ Կիրակոսյան

11:43 • 19.09.11

«Եթե մենք անկախությանը մաթեմատիկական վերաբերմունք ցույց տանք և դրական կետերը համեմատենք բացասական կետերի հետ, հետաքրքիր պատկեր կստացվի»,.- այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց Տարածաշրջանային ուսումնասիրությունների կենտրոն ՀԿ նախագահ, վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանը՝ խոսելով անկախ Հայաստանի ձեռքբերումների և բացթողումների մասին:

Նրա խոսքով՝ անկախ Հայաստանի «բացթողումներից» են արտագաղթը, այն, որ անկախությունից քսան տարի հետո երկրաշարժի գոտում վերակառուցումը չի ավարտվել: «Չնայած կան որոշակի ձեռքբերումներ, որոնց թվում են ԼՂ-ն և Ադրբեջանի դեմ պատերազմում տարած հաղթանակը, բայց մենք երկու բացթողում ունենք՝ մենք չպետք է հիմնվենք մեր նախկին հաջողությունների և ուրախությունների վրա, այլ պետք է հիմնվենք մեր կառավարության ու բանակի ներկա գործունեության վրա: Երկրորդ բացթողումը կապված է քաղաքական բարեփոխումների ու ժողովրդավարության հետ: Հայաստանում տեղի ունեցող քաղաքական և ժողովրդավարական փոփոխությունները պետք է համեմատել ոչ թե Ադրբեջանի, այլ Հայաստանի ներքին խնդիրների հետ: Հայաստանն այս առումով անկախ է, բայց անկախ է ժողովրդավարությունից»,- հայտարարեց վերլուծաբանը:

Անկախ Հայաստանի բացթողումների շարքում նա մատնանշեց կոռուպցիան: «Կառավարությունն էլ կախվածության մեջ է օլիգարխներից և հարկերի այն չափից, որոնք նրանք վճարում են: Օլիգարխներն իրենք իրենցով արդեն վերածվել են պետության համար վտանգի՝ չվճարելով հարկերը»,- ասաց նա՝ զարմանք հայտնելով մեկ այլ հանգամանքի կապակցությամբ ևս. «Հայաստանն աշխարհի այն եզակի երկրներից է, եթե ոչ միակը, որն իր տարածքում ունի օտար երկրի ռազմական բազա և դրա դիմաց ոչ մի դրամ չի ստանում, մինչդեռ Հայաստանին պետք է վճարեն այդ բազայի համար: Ըստ Կիրակոսյանի՝ անկախության մեկ այլ թերությունն այն է, որ Հայաստանն իր սահմաններն ինքը չի վերահսկում, այլ Հայաստանի որոշ սահմաններ օտար պետությունների վերահսկողության տակ են:

«Հայաստանի իրական մարտահրավերը ոչ թե իրական ժողովրդավարությունն է, այլ ավելի մեծ խնդիր է տնտեսությունը, որտեղ կա հնարավորությունների պակաս: Հայաստանը լքողների մեծ մասը ստիպված է լքում Հայաստանը, քանի որ չկան այլընտրանք ու այլ հնարավորություններ: Երկիրը ղեկավարելու ու կառավարելու միջև տարբերությունն էլ է մեծ խնդիր. Հայաստանն իր անկախությունը պահպանելու համար ավելի շատ պետական գործիչների կարիք ունի»,- հայտարարեց վերլուծաբանն՝ ավելացնելով, որ Հայաստանի ամենամեծ փորձությունը մյուս տարվա ընտրություններն են: «Այլ կերպ ասած՝ մենք անկախության խաժամուժում չպետք է կորենք, մենք այս անկախությունը պետք է բոլորի համար տոն դարձնենք, այլ ոչ թե նրանց համար, ովքեր մեծ մեքենաներով և թիթիզ համարներով շրջում են քաղաքում»,- ասաց նա՝ ավելացնելով, որ այսօրվա որոշումներն ազդելու են սերունդների վրա:

 

Tert.am



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ