ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Tuesday, September 13, 2011 15:07 - 1 քննարկում

«Առավոտ». «Աղվոր դրամ բերող» գեյ-ակումբ` առաջնորդարանի տակ

Սեպտեմբեր 13, 2011

Բուլղարիայի հայոց թեմի նորանշանակ առաջնորդական տեղապահ տեր Աբգար վարդապետ Հովակիմյանը «Առավոտ»-ի հետ զրույցում հայտնել է, որ մինչեւ վերջերս առաջնորդարանի տակ գեյ-ակումբ է գործել: Եկեղեցական վարչությունն էլ հայր սուրբի մոտ արդարացել է, թե դա «աղվոր դրամ կբերե»:

«Երբ տեր Աբգար վարդապետ Հովակիմյանը հարցրել է, թե ինչու են նման «կառույցի» տվել եկեղեցու տարածքը, ստացել է հետեւյալ պատասխանը. «Աղվոր դրամ կբերե»: «Ես ասացի` վայել չէ, որ գեյ-ակումբ լինի մեր եկեղեցական տարածքում, իրեննք պնդում են` աղվոր դրամ կբերե: Ես իրենց բացատրում եմ` սիրելիներ, աղվոր դրամ կբերե նաեւ նարկոբիզնեսը, զենքի բիզնեսը, բայց ախր մենք եկեղեցի ենք, ինձ ասում են` ոչ»,-գրում է «Առավոտ»-ը:



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Գարիկ
Sep 13, 2011 22:41