Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Monday, September 12, 2011 23:52 - 2 քննարկում

“Շպիօն Օնիկուհին” հարցաքննում է, ժպտում և հաղորդում է ուր որ հարկն է……

Յովանովիչը պատմել է Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի բիզնես բուրգերի մասին 09.07.2011 18:02 epress.am

Յովանովիչը պատմել է Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի բիզնես բուրգերի մասին

Հայաստանում որդեգրել են «հաղթողը ստանում է ամեն ինչ» քաղաքականությունը, և սա մեծապես փչացնում է ոչ միայն քաղաքական դաշտը, այլ նաև բիզնեսն ու տնտեսությունը: Սա Հայաստանի քաղաքականության այդքան անողոք լինելու պատճառներից մեկն է: Այս մասին 2009 թվականի նոյեմբերի 17-ին ԱՄՆ Պետդեպ ուղարկված և WikiLeaks կայքի կողմից գաղտնազերծված փաստաթղթում գրում է ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը:

«Ավելին, 2008 թվականի նախագահական ընտրությունների ելքը բեկում մտցրեց «ապրիր  և թույլ տուր ապրել» մարտավարության մեջ, որ նախկինում թույլ էր տալիս որոշ գործարարների, ովքեր ժամանակին աջակցում էին նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին (մասնավորապես, օլիգարխ Խաչատուր Սուքիասյանը («Գռզո»), պահպանել է իրենց բիզնեսը 1998 թվականի ՀՀ առաջին նախագահի հրաժարականից հետո: Երբ ԼՏՊ-ն, այսպես կոչված, ոչ բռնի պալատական հեղաշրջման զոհ դարձավ, չգրված պայմաններից մեկն այն էր, որ  քանի դեռ ԼՏՊ-ն և նրա գործարարները հեռու են մնում քաղաքականությունից և խնդիր չեն ստեղծում նոր ռեժիմի համար, նրանց հանգիստ կթողեն: Այն հանգամանքը, որ 2008 թվականի նախագահական ընտրություներում Գռզոն բացեիբաց աջակցում էր Լևոն Տեր-Պետրոսյանին, վերջ դրեց բոլոր պայմանավորվածություններին: Նրան ՍԻԼ Գրուպն էականորեն մասնատվեց, դրա ամենաշահութաբեր ակտիվները առգրավվեցին և փոխանցվեցին նախագահ Սերժ Սարգսյանի համակիրներին», – նշում է ԱՄՆ դեսպանը:

Նա գրում է, որ դեսպանատան ներկայացուցիչը հանդիպել է Հայաստանի տնտեսական և քաղաքական կյանքին լավ ծանոթ գործարարի և զրուցել այն մասին, թե երկրի քաղաքական և տնտեսական վերնախավում ինչը ում է պատկանում:

«Պարզ է, որ սա շատ զգայուն թեմա է: Խոսակցության ընթացքում մեր զրուցակիցը ազատ և վստահորեն խոսել է քաղաքական կուսակցության ներսում վերջին շրջանում կատարվող խարդավանքների և գաղտնի քաղաքական գործերի մասին, որոնց նա լավատեղյակ էր: Սակայն երբ սկսել են խոսել օլիգարխների, մենաշնորհների և  բիզնես սեփականությունների մասին նրա շարժուձևն ամբողջապես փոխվել է: Նա առաջ է նստել և ձայնի տոնը ցածրացրել, որոշ հարցեր կային, որ նա թողեց հաջորդ հանդիպմանը, որը պետք է «Երևանից դուրս» տեղի ունենար»,- պատմել է ամերիկացի դիվանագետը:

Յովանովիչը գրում է, որ գործարարից ստացված տեղեկությունների և սեփական այլ աղբյուրների հաղորդած տվյալների արդյունքում ստացված պատկերի համաձայն, Հայաստանում գոյություն ունի երկու հիմնական բիզնես բուրգ` Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի:

ԱՄՆ դեսպանը Սերժ Սարգսյանի բուրգի ամենահավատարիմ մարդկանց թվին է դասում «Միկա լիմիթեդ» ընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովին և «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանին, որին Յովանովիչը անվանում է Նիկոլայ Բարսեղ: Բացի դա, փաստաթղթում նշում է, որ Սերժ Սարգսյանի մերձավոր գործարարներն են ՀՀ ԱԺ պատգամավորներ Սամվել Ալեքսանյանը (Լֆիկ Սամո), ով նախկինում եղել է Ռոբերտ Քոչարյանի մերձավորը, բայց հետագայում անցել է նոր նախագահի կողմը, մեկ այլ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը (Նեմեց Ռուբո), ով, ըստ դեսպանատան աղբյուրի, այն օլիգարխներից է, ով կրիմինալ աշխարհի հետ է կապված,  ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ով կապված է բիզնես շահերով Սամվել Ալեքսանյանի հետ, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը, ով, փաստաթղթում նշվածի համաձայն, «Ջազվե» սրճարանների ցանցի և նախկինում Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Ֆիլիպ Մորիսի» ներկայացուցիչ «Պարես Արմենիա» ընկերության սեփականատերն է, ՀՀ ԱԺ պատգամավոր Հարություն Փամբուկյանը, Սերժ Սարգսյանի եղբայրը` Սաշիկ Սարգսյանը, գործարար Հրանտ Վարդանյանը:

«Մեզ ասել են` նա Հայաստանի ամենահարուստ մարդն է», – Վարդանյանի մասին գրում է Մարի Յովանովիչը:

Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի բուրգին, ապա դրա հենասյունը Գագիկ Ծառուկյանն է (Դոդի Գագո): Փաստաթղթում նշվում է, որ կա վարկած, համաձայն որի Ծառուկյանի հիմանական բիզնեսները պատկանում են Ռոբերտ Քոչարյանին: Վերջինիս հավատարիմների շարքին է պատկանում նաև նրա որդին` Սեդրակ Քոչարյանը, արգենտինահայ գործածար Էդուարդո Էռնեկյանը, ով «Զվարթնոց» օդանավակայանի սեփականատերն է, գործարար Սամվել Մայրապետյանը:

Յովանովիչը նաև նշում է, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նախկինում եղել է Քոչարյանի բուրգի անդամ,սակայն վերջին շրջանում սեփական  բիզնես կայսրությունն է ձևավորել:

Իր մեկնաբանության մեջ Յովանովիչը գրում է, որ իրենց հետ զրուցած մարդու տեղեկություններն իրենք արժանահավատ են համարում:

«Այսպիսով, նպատակահարմար ենք համարում առաջարկել Վաշինգտոնի վերլուծաբաններին դիտարկել վարագույրների հետևում մնացած գումարային շահերը, որոնք անտեսանելի գործոն են հայաստանյան բարդ քաղաքականության մեջ: Այն, ինչ մենք ներկայացնում ենք, հնարավարություն է տալիս հասկանալ հայաստանյան քաղաքական և բիզնես դաշտերի փոխկապակցվածությունը», – հավելում է Յովանովիչը:



2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Գարիկ
Sep 13, 2011 1:31