Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ ADMIN. Sunday, September 11, 2011 20:08 - չքննարկված
Սերիալները բորբոսնում են ներսից…
Ահա նրա տղամարդը
ՀՀ ոստիկանության 1-ին վարչության 3-րդ՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժինը բացահայտել է, թե ով է դերասանուհի Անժելա Սարգսյանի մերկ լուսանկարները տեղադրել համացանցում: 25-ամյա երիտասարդը, Անժելա Սարգսյանի զուգընկերն է եղել: 1-ին վարչության 3-րդ բաժինը տեսանյութի վերծանումից պարզել է նրա ինքնությունն ու հրավիրել բաժին: Նրանից բացատրություն է վերցվել, եւ վերջինս խոստովանել է, որ ինքն է կադրերը տեղադրել համացանցում, որպեսզի «պատռի Անժելայի կեղծ դիմակը»: Երիտասարդին նման խորհուրդ տվել է «Ո՞ւր է իմ տղամարդը» սերիալի Անժելայի խաղընկերուհիներից մեկը: Այս պահին կիբերհանցագործությունների դեմ պայքարի բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Մեր ունեցած տեղեկություններով, հանցագործությունը կատարել է Կարեն Արայանը: Նա 2006թ-ին դատապարտվել է ավազակային հարձակման համար, իսկ 2009թ-ին պայմանականով ազատ է արձակվել:
Մամուլում լուրեր տարածվեցին, որ Անժելա Սարգսյանը «Կյանքի խոսք» եկեղեցու համակիրներից է: Ի՞նչպես է եկեղեցին վերաբերվում նրա անվան հետ կապված լուրերին: «Կյանքի խոսք» եկեղեցու մամուլի խոսնակ Արմեն Լուսյանը նշեց, որ եթե անգամ Անժելա Սարգսյանը հաճախել է «Կյանքի խոսք» ավետարանական եկեղեցի, միեւնույն է` «ես չեմ կարող ինձ իրավունք վերապահել մեկնաբանելու այդ հարցը»:
«Իսկ Անժելային կարգելվի՞ գալ եկեղեցի»: «Մենք դժվարության մեջ հայտնված մարդուն ոտնատակ չեք տալիս: Առավել նրա շրջապատի մարդիկ պետք է օգնեն, որ Անժելան դուրս գա այդ վիճակից, ոչ թե ավելի գցեն»,-ասաց մամուլի խոսնակը: