ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Thursday, September 8, 2011 1:54 - 2 քննարկում

Տասնամյակ, որ վերափոխեց Հայաստանը

Հարգելի այցելուներ,

Առաջիկա օրերին, Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյա հոբելյանին ընդառաջ, մենք ամփոփ ձևով կներկայացնենք ձեզ Հայաստանի  Հանրապետության  երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնվարման տասը տարիների ընթացքում հայոց պետականության ձեռքբերումները: Մենք չենք պատրաստվում իդեալականցնել այդ տարիները: Պարզապես անկախության քսան տարիներից ուղիղ կեսը` տասը տարի, եղել է Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանը:  Իսկ այդ տասը տարիները Հայաստանի վերազարթոնքի տարիներ են: Չենք իդեալականացնելու ոչինչ, բայց ինչպես ասում են` թվերը համառ են, ու թվերի լեզուն համոզիչ է:

Կներկայացնենք երկրի կենսագործունեության հիմնական ոլորտները թվերով, փաստերով, ինչպես նաև` միջազգային փորձագետների, երբեմն նույնիսկ ոչ բարեկամաբար տրամադրված վերլուծաբանների գնահատականները: Սակայն մինչ դա սկսելը, հարցնենք ինքներս մեզ. կարելի± Էր ավելին անել: Գուցե նաև կարելի էր, եթե չլինեին այս, այս, այս խոչնդոտները: Սակայն պատմությունը եթեներ չի սիրում, իսկ պատմական փաստն այն է, որ Ռոբերտ Քոչարյանը ժառանգություն ստացավ քայքայված տնտեսությամբ, հուսահատ ժողովրդով, Ղարաբաղը կորցնելու  վտանգված բանակցային իրավիճակով երկիր, և տասը տարի անց չնայած ամեն տեսակ խոչնդոտներին թողեց զարգացող տնտեսությամբ, իր անկախությունը հաստատած, բնակչության վերընթաց ապրող կենսամակարդակով,  իր պատմական իրավունքներին վերատիրանալու վճռականությամբ, միջազգային լայն ճանաչում ստացած և իր անվտանգության երաշխիքները հաստատած պետություն:

Սա ոչ առասպել է, ոչ էլ մեր տատաիկների պատմած հեքիաթներից: Ընդամենը մի քանի տարի առաջվա մեր իրողությունն է: Իրողություն, որ տեսանք մեր աչքերով  և զգացինք մեր մաշկի վրա:

Իսկապես, 1998-2008 թվականները պարզապես թվականներ չէին, այլ տարիներ, որոնք վերափոխեցին Հայաստանը:




2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

v.a=301
Sep 8, 2011 9:13