ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Wednesday, September 7, 2011 22:03 - 2 քննարկում

Սլովակները պարտվեցին, որովհետև “Ջերմուկ” չեն խմում: ՋԵՐՄՈՒԿԸ ՄԵԶ ՈՒԺ Է ՏԱԼԻՍ:

Ռոման Բերեզովսկի. Միգուցե հիմա էլ դուք մեզ կօգնեք և կհաղթեք սլովակներին

10:44 • 08.09.11

Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին Советский спорт-ի հետ զրույցում կիսվել է «Եվրո-2012»-ի ընտրական փուլի՝ Սլովակիայի հետ հանդիպման տպավորություններով (4:0):
«Եկեք չիդեալականացնենք Սլովակիայի հավաքականին, նրանք այդքան էլ ուժեղ չեն։ Նրանց համար դժվար է խաղալ առաջին համարով, իսկ անցած հանդիպումներում նրանք հիմնականում հաջողության են հասել հակագրոհների շնորհիվ։ Հետին գծում նրանց մոտ ամեն ինչ կարգին է և մի քանի լավ կատարողներ կան առջևում՝ ավագ Համշիկը, Վայս-փոքրը և 10-րդ համարը, ով ինձ հեռվից Սաշա Պանովին հիշեցրեց։
Նրանք փորձում էին իրենց խաղը մեզ թելադրել, բայց ոչինչ չստացվեց։ Երբ մենք երկրորդ գոլն էինք խփում, սլովակների դարպասապահը, երևի թե կարծեց, որ գնդակը կընթանա դարպասի կողքով և նույնիսկ չփորձեց հասնել։ Դրանից հետո թիմը կոտրվեց և կորցրեց խաղի գիծը։

 

Ի սկզբանե մենք հուսով էինք, որ լավագույն դեպքում կզբաղեցնենք երկրորդ հորիզոնականը, այն էլ՝ իրադարձությունների հաջող զարգացման դեպքում։ Իսկ այժմ իրական հնարավորություն է ստեղծվում։ Ամենակարևորը, որ նման հաղթանակից հետո տղաները սկսեցին հավատալ իրենց ուժերին։
Ինչո՞ւ չպետք է հաղթենք Իռլանդիային իրենց հարկի տակ։ Մենք բավականին լավ հարձակման գիծ ունենք. բարձրահասակ, երիտասարդ տղաներ։ Երբ նրանք տարերքի մեջ են, նրանց հնարավոր չէ կանգնեցնել։ Նրանք ցանկանում են նորից ու նորից գոլ խփել։
Մի խոսքով՝ ինչքան կարողացանք, օգնեցինք Ռուսաստանին։ Մնացածն արդեն՝ ինքներդ։ Միգուցե հիմա էլ դո՞ւք մեզ կօգնեք և կհաղթեք սլովակներին»,- եզրափակել է Բերեզովսկին։



2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

ԵՂԻԱԶԱՐ
Sep 8, 2011 0:11