Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ ADMIN. Wednesday, September 7, 2011 3:34 - 1 քննարկում
Սիրով կլսեմ այլ կարծիքներ:
Նախ Իսրայելն ու Թուրքիան իրար կսիրեն,թե «տիրումեր»կանեն՝ կախված է Ամերիկայից:Եւ քանի որ «տիրումերը» պապա Ամերիկային ձեռք չի տալիս(հայտնի պատճառներով),ուստի մի շտապեք «Հոպ»ասելու քանի չեք թռել,որովհետեւ շատ հավանական է,որ հետո .ռեք: Սա,այսպես:
Բազմիցս եմ դիմել իսրայելահայ այս ու այն շահագրգիռ կազմակերպություն կուսակցություններին,(ասեմ որ՝ տըռըվըռ են)կոչելով՝ բավ է նսեմանաք,ամեն տարի խնդրեք,որ Իսրայելը Ցեղասպանությունը ճանաչի,հակառակը,պետք է դիմել Իսրայելին,որ այլեւս Հայոց Ցեղասպանության հարցը բերանները չառնեն«սրան նրան«, հատկապես Թուրքիային վախեցնելու համար:Իսկ Թուրքիան բնավ էլ չի վախենում,եւ Իսրայելը դա հասկանում է:Հիշու՞մ եք Դավոսում Էրդողանը ոնց «քշեց» աղվես Պերեսի վրա ,մեղադրելով Իսրայելին ցեղասպանության մեջ Ջենինում:Պերեսը«գրոկի»մեջ էր:Եթե նա հենց տեղում,բոլորի ներկայությամբ պատասխաներ Էրդողանին,որ«այդ դուք եք ցեղասպանության մեղսակիցները,ո՞վ էր կոտորում հայերին» (մոտավորապես),ապա բիջ Էրդողանը կպատասխաներ,-Պարոն Պերես,էդ դու չէի՞ր մոտ 10 տարի առաջ Անկարայում հայտարարում,որ հայոց ցեղասպանություն«նիխտ»:Ու Պերեսի աջ ոտքի ձախ մատը կմտներ«էն տեղը»:Ասածս որն է՝ հենց Իսրայելը ճանաչեց հայոց ցեղասպանությունը,մյուս օրը Թուրքիան կճանաչի պաղեստինցիների ցեղասպանությունը Իսրայելի կողմից,(անկախ դրանից՝ եղել է,թե ոչ),եւ հավատացնում եմ,Թուրքիաին նեցուկ կլինեն ավելի մեծ թվով պետություններ,քան այն քանակը,որ ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը:Իսկ վերջին հաշվով՝ Իսրայելը միշտ սրտի խորքում շահագրգռված է սեփական Հոլոքոսթի մոնոպոլիկ լինելու մեջ մեծ խանդով:
Ասածս հաստատելու համար բերեմ վառ օրինակ՝ երբ Թուրքիայի հետ գզվելուց հետո Քնեսեթում հարց առաջացավ հայոց ցեղասպանության ընդունման համար, Լիբերմանը հայտարարեց,ինչպե՞ս,հապա Ադրբեջա՞նը»(կարճ եմ խոսում):Ասածս այն է,որ մոնոպոլիան չկորցնելու համար միշտ մի պատճառ կգտնվի՝ քանի կար՝ Թուրքիան էր,հետո՝ Ադրբեջանը,հետո՝ սա,հետո՝ նա…(ով կուզի,կպատմեմ,թե ինչպես գայլը միշտ խփում էր նապաստակին,թե «ինչու փափախ չես դրել»(40 աստիճան շոգին)ամեն անգամ գտնելով մի պատրվակ ու արդարացում:Ու միշտ նապաստակը սխալ դուրս եկավ…Գայլը ուժեղ էր…
Սիրով կլսեմ այլ կարծիքներ: NUBAR