Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ ADMIN. Tuesday, September 6, 2011 0:59 - չքննարկված
Ըստ ինձ՝ Մարգար Օհանյանի գլխին սարքել են:
Ըստ ինձ՝ Մարգար Օհանյանի գլխին սարքել են: Ես նրան մի փոքր ճանաչում եմ, վերջին անգամ մենք հանդիպել ենք մի 4 տարի առաջ: Հաճելի զրուցակից էր, բարի ու կիրթ մարդ, համենայն դեպս ես այդպիսի տպավորություն եմ ստացել նրանից: Վերջերս՝ մինչև ՃՈ պետ դառնալը, ըստ ինձ հասած լուրերի, նա կարճ ժամանակով ղեկավարել է Արագածոտնի մարզային ոստիկանությունը: Այդ կարճ ժամանակահատվածում հասցրել է արժանանալ թե՛ անձնակազմի, թե բնակչության համակրանքին, իսկ ինչպես գիտեք մեր ժողովուրդի համար ոստիկանին համակրելը բացառիկ երևույթ է:
Ես կարծում եմ նրա մեղքը միայն անփութությունն է, իսկ յուրացման հետ նա ոչ մի առընչություն չունի ու եթե անփությության համար շատ խիստ չմոտենան և դիտավորություններ չլինեն՝ Մարգար Օհանյանին շատ շուտով ազատ կարձակեն:
Ինչևէ, կապրենք կտեսնենք…
David