ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Monday, September 5, 2011 20:30 - 2 քննարկում

Սա հավանաբար հետևանքն է նախագահի եղբոր և Մարգարի միջև ծագած վիճաբանության` ավարտված` “ես քեզ ցույց կտամ”, “իսկ ես քեզնից չեմ վախենում” վերջաբանով, որի մասին ականատեսները վախկոտաբար լռում են:

Մ. Օհանյանն ազատվել է պաշտոնից եւ գրանցվել կադրերի ռեզերվում

19:29, 31 Օգոստոս, 2011

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հրամանով, Ճանապարհային ոստիկանության պետ Մարգար Օհանյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից եւ գրանցվել կադրերի ռեզերվում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից:

Մարգար Օհանյանը ձերբակալվել է երեկ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով’ պաշտոնեական դիրքը չարաշահելու եւ գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու կասկածանքով (ՀՀ քր. օր-ի 308-րդ հոդվածի 2-րդ մաս եւ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ):

Գործի նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք նաեւ, որ օրերս ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը հայտարարել էր, որ Ճանապարհային ոստիկանությունում վառելիքի հետ կապված չարաշահումների բացահայտումների առնչությամբ քրեական գործ է հարուցվել, եւ եթե պարզվի’ Մարգար Օհանյանը տեղյակ է եղել չարաշահումներից, կկանգնի օրենքի առջեւ:



2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

ՍԵՐԺ
Sep 5, 2011 23:57