ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Sunday, September 4, 2011 20:21 - չքննարկված

Իսկ ո՞վ է «պահում» ավիոուղիներ կլպող Բաղդասար Աղբարին:

Միխայիլ Բաղդասարովը պատմել է, թե ինչու է Սերժ Սարգսյանը «պահում» Տիգրան Սարգսյանին. Wikileaks

Հեղինակ:

admin

Ամսաթիվ: 03/09/2011Կատեգորիա: ԿԱՐԵՎՈՐԹեգեր: WikiLeaks, Միխայիլ Բաղդասարով, Սերժ Սարգսյան, Տիգրան Սարգսյան

Wikileaks կայքի գաղտնազերծած փաստաթղթերից մեկն անդրադառնում է հայ օլիգարխ Միխայել Բաղդասարովի և  Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչի 2010թ. հանդիպմանը։ «Միխայել Բաղդասարովը Հայաստանի առաջատար գործարարներից է և նախագահ Սերժ Սարգսյանի հավատարիմ ընկերը….մենք կարծում ենք, որ մեզ հետ զրույցում Բաղդասարովի մեկնաբանությունները հաճախ հենց նախագահ Սարգսյանի կարծիքն են ներկայացնում կամ առնվազն արտացոլում են այն հարցերը, որոնք նրանք քննարկել են»,– ԱՄՆ Պետքարտուղարությանն ուղղված նամակում գրում  է ամերիկացի դեսպանը։

Հանդիպման ընթացքում, որը տեղի էր ունեցել հունվարին, կողմերը քննարկել են հայ–թուրքական Արձանագրությունների հնարավոր վավերացման հարցը։ Բաղդասարովը հույս է հայտնել, որ Թուրքիայի խորհրդարանը կվավերացնի դրանք՝ միաժամանակ ընդգծելով, որ Հայաստանը դրանք առաջինը չի վավերացնի։ Բաղդասարովը նաև ասել է, որ հայ–թուրքական հարաբերությունների բարելավումից երկու կողմերն էլ կշահեն. հայերը՝ տնտեսապես, թուրքերը՝ քաղաքական առումով։

Անդրադառնալով հայ–թուրքական և ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացներում Ռուսաստանի դերին՝ Բաղդասարովն ասել է  «Ռուաստանը նախկինում ավելի շատ Հայաստանի կողքին էր,  բայց այժմ ռուսներն ավելի շատ թուրքերի հետ են»՝ տնտեսական շահերի պատճառով։

Բաղդասարովը նախազգուշացրել էր, որ «այս փուլում» (հայ–թուրքական հարաբերությունների «կարգավորման» փուլում) միջազգային հանրությունը չպետք է ճնշում գործադրի Սարգսյանի վրա՝ ԼՂ հարցի առնչությամբ։ Նա նաև հիշեցրել է, որ  նախկին նախագահ Լևոն Տեր Պետրոսյանի պաշտոնանկությունը  կապված էր հենց Ղարաբաղի հարցում շատ հեռու գնալու և շտապողականություն ցուցաբերելու հետ։

Բաղդասարովը նաև քննադատել է Հայաստանի պետական ինստիտուտների գործունեությունը, դրանց մեղադրելով «վատ աշխատելու, ոչ պրոֆեսիոնալիզմի մեջ։ Անդրադառնալով վարչապետ Տիգրան Սարգսյանին՝ Բաղդասարովն ասել է, որ վերջինը «գնալով ավելի լավ է աշխատում» և վերջին երկու տարիներին շատ «բան է սովորել», այդուհանդերձ, նա նաև ասել է, որ Սերժ Սարգսյանը Տիգրան Սարգսյանին պահում է, «քանի որ նա օտարերկրացիների հետ վարվելու հմտություն ունի և կարողանում է միջազգային ֆինանսական ինստիտուտներին համոզել, որ Հայաստանն ի վիճակի է մարել այն վարկերը, որոնք երկրի համար անհրաժեշտ են՝ «ջրի երեսին մնալու համար»։



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ