ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Saturday, September 3, 2011 11:36 - չքննարկված

Wikileaks: Հայաստանի երկրորդ նախագահի վրա ներազդելն անհնար է:

Wikileaks կայքի գաղտնազերծած փաստաթղթերից մեկն անդրադառնում է ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի «շրջապատին»։ «Նախագահ Քոչարյանը մերձավորների նեղ շրջանակ ունի, որոնք նրա հետ հանդիպելու պաշտոնական թույլտվություն ունեն և արտաքին քաղաքականության հետ կապված հարցերում նրա կարծիքի վրա ազդելու պոտենցիալ»,– 2004թ. ԱՄՆ Պետքարտուղարությանն ուղղված նամակում գրում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Օրդուեյը և հավելում, որ այդ նեղ շրջանակի անդամներն են այդ ժամանակվա ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը, նախագահի աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանը, նախագահի առաջին օգնական Արմեն Գևորգյանը։

«Արմեն Գևորգյանը նրա առաջին օգնականն է և մշտապես Քոչարյանի կողքին է։ Չնայած այն հանգամանքին, որ Քոչարյանի հետ նրա շփվելու հնարավորությունը անհամեմատ մեծ է, և շատերը նրան Երևանում «գորշ կարդինալ են» համարում, այդուհանդերձ, նրա ազդեցությունը Քոչարյանի վրա մեծ չէ, նա ավելի շուտ ծառայում է որպես ֆոն»։

Անդրադառնալով Սերժ Սարգսյանին՝ դեսպանը գրում է. «Սերժ Սարգսյանի կապերը զինված ուժերի հետ վճռորոշ նշանակություն ունեն Քոչարյանի քաղաքական հենարանի համար, նրա և Քոչարյանի համոզմունքները որպես կանոն համընկնում են»։

Ալեքսան Հարությունյանի առնչությամբ դեսպանը գրում է, որ նա Քոչարյանի հավատարիմ, երկար տարիների ընկերն է։

«Թեև համարվում է, որ աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանը Քոչարյանի մոտ ընկերն է և կարող է սահմանափակել մյուսների մատչումը, այդուհանդերձ ինքին մեծ ազդեցություն չի գործում»,– ընդգծում է դեսպանը։

«Արտգործնախարար Վարդան Օսկանյանը, չնայած սահամանփակ ազդեցություն ունի Քոչարյանի կարծիքի վրա, այդուհանդերձ, համարվում է, որ առնվազն կարողանում է տեղ հասցնել արտաքին քաղաքականության մեսիջների տոնը և բովանդակությունը»,– հաղորդում է դեսպանը:

Իսկ նամակի վերջում դեսպանը մեջբերում է Քոչարյանի տնտեսական հարցերով խորհրդական Վահրամ Ներսիսյանցի այն խոսքերը, որ «Քոչարյանը որևէ մեկին չի լսում»



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ