Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ ADMIN. Saturday, September 3, 2011 20:26 - 4 քննարկում
Դատախազի հեչ տանձին էլ չեղավ…
Այդ ոչուփուչ Վալերի Պողոսյանը ու դրա նման բազմաթիվ “սապոժնիկներ”, հուսով եմ՝ հասկացաք, որ սաբոտաժնիկներ էի ուզում ասել, թվով ամբողջ պետական համակարգում պաշտոնատարների 85 տոկոսից ավելին՝ հհշակալական դրածոներ էին ու ամեն կերպ խանգարում էին Քոչարյանին աշխատել, բարեփոխումներ իրականացնել, երկիրը երկիր դարձնել: Այս մասին 3 տարի առաջ պարոն Քիրեմիջյանը փաստերով հիմնավորված մի հաղորդում էր տեղադրել ինտերնդետում:
Ես՝ միամիտս, այն գրանցել էի դիսկի վրա ու դեռևս Երևանում եղած
ժամանակ փոխանցել Դատախազին՝ որպես ԱՄՆ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի հակապետական գործունեությունը բացահայտող վկայությունների արձանագրություն, սակայն դատախազի հեչ տանձին էլ չեղավ այն:
Պիտի խոստովանեմ, որ ըստ ինձ՝ նա էլ նույն 85-տոկոսի մեջ է մտնում, այլապես 1992-94 թվականներին մազութ ծախողներից գոնե մեկը կպատժվեր, իսկ այդ գործը, եթե հիշողությունս չի դավաճանում՝ հենց նա էր հետաքննում:
David