Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ ADMIN. Friday, September 2, 2011 7:32 - 6 քննարկում
Փաստորեն Քոչարյանը երկիրը փրկել է “պողոս-պետրոս” կռիսյակ ընկերներից ու չի թողել կատարվի “գողը տնից` եզը երդիկից” դավադրությունը:
09.02.2011 15:22 epress.am
Տեր-Պետրոսյանի դեմ վճիռը կայացվել է Քոչարյանի ճնշման ներքո. ՍԴ անդամը` ամերիկացիներին
Wikileaks կայքը գաղտնազերծել է Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Ջոզեֆ Փենինգթոնի` 2008 թվականի մարտի 7-ին ԱՄՆ Պետդեպ ուղարկված նամակը, որում հաղորդվում է դեսպանատան աշխատակիցների և Հայաստանի Սահմանադրական դատարանի անդամ Վալերի Պողոսյանի (մինչ օրս պաշտոնավարում է – խմբ.) զրույցի մասին:
Փենինգթոնը նշում է, որ Վալերի Պողոսյանը մարտի 6-ի ուշ երեկոյան գաղտնի դիմել է ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչներին` իր տանը շտապ առանձնազրույց կազմակերպելու խնդրանքով:
Խնդիրը կապված է եղել ՀՀ նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի` ՍԴ ներկայացրած հայցի հետ, որում պահանջվում էր 2008 թվականի նախագահական ընտրությունների արդյուքները չեղյալ համարել:
Փաստաթղթում նշվում է, որ հանդիպման ժամանակ «մռայլ տեսք ունեցող» Պողոսյանը գաղտնի զրույցի մասին խնդրանքը բացատրել է նրանով, որ տեղյակ է, թե «ինչ արժեքներ է դավանում ԱՄՆ-ն»:
«Նա պնդում էր, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանն արդեն իսկ որոշում է կայացրել, համաձայն որի մարտի 8-ին կայանալիք Սահմանադրական դատարանի լսումները պետք է ավարտվեն ԼՏՊ-ի բողոքի դեմ վճիռ կայացնելով: Պողոսյանը հայտնել է, որ մարտի 4-ի ուշ երեկոյան` ԼՏՊ-ի բողոքի լսումների առաջին նիստի նախօրեին, անհայտ մեկը զանգահարել է իրեն և նախագահի աշխատակազմի ղեկավարի անունից (ներկայումս ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյան – խմբ.) կանչել է նախագահական: Պողոսյանը նշում էր, որ ծիծաղել է զանգողի վրա մերժելու առաջ: Հաջորդ օրերին նա արհամարհել է զանգերը», – գրում է ամերիկացի դիվանագետը:
Նա նաև մեջբերում է Պողոսյանի խոսքերն առ այն, որ ՍԴ-ի իր գործընկերներից նվազագույնը երեքը նմանատիպ զանգեր են ստացել նախագահականից մարտի 4-ին: Պողոսյանը նաև պատմել է դեսպանատան աշխատակիցներին, որ նախագահականից սպառնացել են աշխատանքից ազատել իր եղբորը, եթե ինքը չպատասխանի զանգերին:
Փենինգթոնը նշում է, որ Պողոսյանը ՍԴ-ում Լևոն Տեր-Պետրոսյանի բողոքի լսումներին իր բացակայությունը դեսպանատան պաշտոնյաներին բացատրել է վատառողջ լինելու հանգամանքով:
«Բացակայության արդյունքում նա հնարավորություն չի ունենա մասնակցել վճռի կայացման քվեարկությանը: Բայց նա վստահեցրել է, որ անգամ եթե առողջ լիներ, չէր ներկայանա լսումներին», – նշված է փաստաթղթում:
Պողոսյանը նաև պատմել է ամերիկացի դիվանագետներին, որ նախագահականից կատարվող ճնշումների հարցը բարձրացրել է իր գործընկերների շրջանում, սակայն իր բողոքները «անուշադրության են մատնել»:
Նա նաև պնդել է, որ դատավորներից մեկը` Կիմ Բալայանը, համագործակցել է իշխանությունների հետ, քանի որ նրա որդին`Տիգրան Բալայանը նշանակվել է ԱԳ նախարարության խոսնակ (նա փոխարինել է փետրվարին աշխատանքից ազատված Վլադիմիր Կարապետյանին):
Պողոսյանը նշել է, որ այս գործում իր դիրքորոշումը և լսումներից բացակայությունը կարող են անձնական խնդիրների հանգեցնել լսումներից հետո: Նա խոստովանել է, որ վախենալու հիմքեր ունի` նշելով, որ եթե այդ ճնշումները չլինեին, դատարանի անդամներից գրեթե բոլորը հակված էին գործն ի օգուտ ԼՏՊ-ի վճռել:
Պողոսյանը կարծիք է հայտնել, որ «Հայաստանում այժմ «բացարձակ բռնապեռտություն» է տիրում», որտեղ անհնար է խնդիրներն օրինական ճանապարհով լուծել: Նա ասել է, որ ներկայիս «բարոյական և հոգեբանական մթնոլորտը ստեղծվել են իշխող ռեժիմի կողմից»:
«Չնայած այն վախի մթնոլորտին, որ փորձում են ստեղծել իշխանությունները, Պողոսյանն ասաց, որ Լևոն Տեր-Պետրոսյանը կարող էր հարյուր հազարավոր մարդկանց դուրս հանել փողոց արտակարգ դրությունից հետո: Պողոսյանը չբացառեց այդ սցենարը և կարծիք հայտնեց, որ այդ դեպքում իշխանությունները կերկարաձգեն արտակարգ դրության ժամանակահատվածը, եթե զգան, որ իրենց` իշխանության գլուխ լինելու հարցը վիճարկելի է դառնում:
Նա նաև ասաց, որ իշխանություններն այնքան անամոթ էին, որ սպառնում էին ձերբակալել Տեր-Պետրոսյանին, չնայած որ նրանք դա անելու ոչ մի իրավական հիմք չունեին: «Բայց նրանք կարող են անել այն, ինչ ուզում են», տրտնջում էր Պողոսյանը», – գաղտնի նամակում գրում է Փենինգթոնը:
Դեսպանատան աշխատակիցները հարցել են Պողոսյանին մարտի 1-ից հետո չհրապարակված մահվան դեպքերի հնարավորության մասին, ինչպես նաև այն պնդումների մասին, որ Լեռնային Ղարաբաղից բանակային ուժեր են բերվել` բռնությունները հանդարտեցնելու համար: Պողոսյանը ենթադրել է, որ այդ լուրերը «ամբողջովին անհիմն չեն»` նշելով, որ ինքը 90-ականներին զբաղեցրել ազգային անվտանգության և ներգին գործերի գերատեսչությունների ղեկավարի պաշտոնները և իրեն տեղեկատվությունը հասնում է «իր անցյալ դիրքերի պատճառով»:
Փաստաթղթի վերջում արված իր մեկնաբանության մեջ Փենինգթոնը գրում է.
«Մենք որևէ հիմք չունենք հաստատելու դատավոր Պողոսյանի մեղադրանքները, բայց այն փաստը, որ Հայաստանի բարձրագույն ատյաններից մեկի ծառայողը նման բաներ է ասում, ինչ-որ բան նշանակում է: Պողոսյանը դատավոր է նշանակվել Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության ընթացքում (1996 թվականին), և քանի որ նա չէր թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը, հավանական է, որ վերջին քաղաքական իրադարձությունները նրա մոտ խիստ վրդովմունք են առաջացրել: Դեսպանատան աշխատակիցները այն տպավորությունն ունեին, որ նա խոսում էր որպես մի հայրենասեր մարդ»:
6 քննարկումներ
Թամար Գրիգորյան1968 ՆՅ.