ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Wednesday, August 31, 2011 0:54 - չքննարկված

Հիշարժան օգոստոսյան ծնունդներ..Երկու Ռոբերտ և մեկ Վիլյամ:

Շնորհավորանք

Օգոստոսի 31-ը  Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան օրն է:

Գիտենք, որ միշտ,  առավել ևս պաշտոնավարման օրերին նա  խուսափել է իր ծննդյան օրը հանրային իրողություն դարձնելուց, շուքով նշելուց և այն անց է կացրել ընտանեկան նեղ շրջանում: Չի սիրել նաև բաժակաճառերն ու ճոռոմ բարեմաղթանքները: Առանց ճոռոմաբանության, մեր կայքը շնորհավորում է նախագահին ծննդյան օրվա առիթով և մաղթում, որ նա իր ուժերը, փորձն ու իմացությունները ներդնի հայոց պետության ամրապնդման, և հայ ժողվրդի առջև ծառացած խնդիրների լուծման գործին: ………………………………………………………………………………………                                    Այսօր իմ կողմից շատ հարգված քաղաքական գործչի ծննդյան տարեդարձն է: Շնորհավորում եմ Ռոբերտ Քոչարյանին ծննդյան կապակցությամբ և շատ եմ ցանկանում նորից տեսնել նրան` որպես Հայաստանի նախագահ: Կարծում եմ` միայն նա կարող է Հայաստանը դուրս բերել ստեղծված ծանր վիճակից: Ի սրտե շնորհավորում եմ ՁԵԶ ` պր. Քոչարյան, Դուք Հայաստանի ամենալավ նախագահն եք եղել ու շատ կուզենամ, որ նորից լինեք…ԱՆԻՆԱ

 

Այսօր Վիլյամ Սարոյանի ծնունդն է

Այսօր Վիլյամ Սարոյանի, 20-րդ դարի ամերիկյան գրականության ականավոր ներկայացուցիչներից մեկի ծննդյան օրն է: Նրա ստեղծագործությունները թարգմանվել ու թարգմանվում են աշխարհի բազմաթիվ լեզուներով:

Սարոյանը ծնվել է 1908թ. Կալիֆոռնիայում` Բիթլիսից (Արևմտյան Հայաստան) գաղթած աշխատավոր հայ ընտանիքում: Հետագայում, արդեն մեծ գրող, նա գրելու էր. «Ես Վիլյամ Սարոյանն եմ` Արմենակ և Թագուհի Սարոյանների չորրորդ զավակը… Ես ծնվել եմ Ֆրեզնոյում – Կալիֆոռնիայի նահանգ – բայց ծնողներս բիթլիսցի են… Հոգ չէ, թե մենք հայ հողից հեռու էինք ապրում, Հայաստանը մեր մեջ էր, Բիթլիսը մեր մեջ էր: Մենք էլ Բիթլիսի մեջ էինք մեր խոհերով, նիստուկացով, հիշատակներով: Երգում էինք մեր հին երգերը: Պատմում Բիթլիսի պատմությունները…»: Դեռ չէր բոլորել նրա երեք տարին, երբ վախճանվեց հայրը: Սարոյանը կյանքի դառնությունը ճաշակել է մանկությունից: Նա դպրոցում քիչ է սովորել` շուրջ վեց տարի: Վաղ հասակից էլ սկսել է աշխատել, եղել է լրագրավաճառ, հեռագրատան ցրիչ, սևագործ բանվոր, գրասենյակային ծառայող ու վարձու զինվոր…

1934թ. լույս է տեսնում Սարոյանի «Խիզախ պատանին թռչող մարզաձողերի վրա» վիպակը և միանգամից ճանաչում է բերում երիտասարդ հեղինակին: Սարոյանը գրել է 1500-ից ավելի պատմվածքներ, բազմաթիվ վեպեր, վիպակներ, պիեսներ:

Նրա ստեղծագործությունների հերոսները հասարակ մարդիկ են, աշխատավորներ ու թափառաշրջիկներ, բատրակներ ու բանվորներ, մանր առևտրականներ ու ծառայողներ, որոնց կյանքը լի է դառնությամբ, կարիքով ու զրկանքով: Նրանք, սակայն, չեն հուսալքվում ու ընկրկում կյանքի դժվարությունների առաջ, այլ ամենածանր դրության մեջ էլ փայփայում են լավի հույսը, ամենամռայլ վիճակում` գտնում լույսի շողերը: Սարոյանի ստեղծագործությունները տոգորված են խոր մարդասիրությամբ ու պայծառ լավատեսությամբ, հասարակ մարդու ճակատագրի, նրա ապագայի հանդեպ մտահոգությամբ:

Սարոյանի շատ գործերում ոչ միայն հայի կերպարներ կան, այլև կա հայկական հոգեբանություն, ոգի ու ոճ, կա անհուն կարոտ հայրենի ավերված օջախի ու կորցրած ծննդավայրի հանդեպ: «Թեև անգլերեն եմ գրում,- գրել է Սարոյանը,- բայց ես ինձ համարում եմ հայ գրող: Գործածածս խոսքերն անգլերեն են, միջավայրը, որի մասին գրում եմ, ամերիկյան է: Սակայն այն ոգին, որ ստիպում է ինձ գրել` հայկական է: Ուրեմն` ես հայ գրող եմ»:

Սարոյանի շատ գործեր թարգմանված են հայերեն: Սարոյանը շատ էր սիրում Հայաստանը, Երևանը: Նա մի քանի անգամ այցելել է իր նախնիների հայրենիքը, որը նաև իրենն էր համարում: Առաջին անգամ 1935-ին է եղել Երևանում: 25 տարի անց` 1960-ին նա կրկին այցելել է և ուրախացած բացականչել. «…Ինձ թվում էր, թե ընկել եմ մի ուրիշ աշխարհ: Զարգացումը մեծ է, հաջողություններն` անհամար»:

Վիլյամ Սարոյանը վախճանվեց ԱՄՆ-ի Ֆրեզնո քաղաքում 1981 թվականի մայիսի 18-ին: Նրա կտակի համաձայն աճյունի մի մասը բերվել է Հայաստան և թաղվել Երևանում` Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում:

 

Robert Sahakyants PictureRobert Sahakyants (1950–2009)

Director | Writer | Animation Department

Educated at the Yerevan Pedagogical Institute. See more trivia »

Born: August 30, 1950 in Baku, USSR [now Azerbaijan]

Died:

Ռոբերտից` Վիլյամ Սարոյանին



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ