ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ Admin. Wednesday, August 31, 2011 11:33 - 1 քննարկում
«Wikileaks» Լեվոն Տեր Պետրոսյանը նարկոբարոն:
«Wikileaks»–ը հերթական սկանդալային նյութն է հրապարակել, որը վերաբերում է Հայաստանին (տե՛ս http://www.wikileaks.org/cable/2008/09/08BAKU917.html)։
«Նկատի ունենալով այն, որ Ադրբեջանի՝ Իրանի հետ ունեցած սահմանի 20%–ը (Հայաստան–Ադրբեջան չլուծված կոնֆլիկտի հետևանքով) օկուպացված է և չի վերահսկվում Ադրբեջանի կողմից,– նշված է «Wikileaks»-ում,– «X»-ը հաղորդում է (կայքէջը չի նշում տեղեկությունը հայտնած անձի անունը), որ Իրանից դուրս բերվող հերոինի 85%-ը մտնում է Ադրբեջան ավտոտրանսպորտով։ Հերոինի նշյալ խմբաքանակի մեջ չի ներառված այն ծավալը, որն արտահանվում է Իրան–Ղարաբաղի օկուպացված տարածքներ–Հայաստան–Սև ծով ուղեգծով»։
Ըստ «X»–ի փոխանցած տեղեկության՝ Հանցավորության և թմրանյութերի հարցերով ՄԱԿ–ի գրասենյակի աշխատակիցները համոզված են, որ մի քանի այլ այդպիսի ուղիներ կան և այդ ուղիներով փոխադրվող թմրանյութերի ծավալը գերազանցում է Ադրբեջան մտնող ծավալին։
«Wikileaks»–ի հրապարակման մեջ նաև նշվում է, թե ՄԱԿ–ի գրասենյակում համոզված են, որ Հայաստանի քաղաքական ու պետական վերնախավը ներկայացնող որոշ այրեր, այդ թվում՝ նախկին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանն անձնապես օգտվում են թմրանյութերի առևտրից (senior Armenian political and government officials, including former President Ter-Petrossian, are personally profiting from this trade)։
1 քննարկում
Hayko Germany