Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Friday, August 26, 2011 15:22 - 1 քննարկում

Մենք մոռանում ենք շան և շան թաթի մասին ասացվածքը…

Լավ, բա սրանք ի՞նչ պատասխան են պատրաստվում տալու եվրոպայում Գագիկի  մութ ծագում ունեցող փողերով հետաքրքրված կառույցներին:
Մի՞թե Նախագահը չգիտի, թե ո՞ւմ են պատկանում Գագոյի ծաղկաձորյան շքեղ հյուրանոցներն ու  հանրապետության  այլ վայրերում գտնվող մյուս աչք զարնող թանկարժեք առանձնատները:
Ամոթ է վերջապես, չինովնիկը, ինչքան էլ բարձր աշխատավարձ ստանա՝ միևնույնն է, Հայաստան աղքատ երկրում հազիվ իր ընտանիքի համեստ կարիքները կկարողանա բավարարել, ուր մնաց հարյուրմիլիոնավար եվրոներով այս կամ այն սեփականությունը գնել արտերկրում:
Դե մի բան արա հարգարժան պարոն գլխավոր դատախազ, սրանից էլ լավ ու հեշտ լուծելի խնդի՞ր:
Սակայն ինչպե՞ս կարող է ամեն օր երկրի սահմանադրությունը ոտնահարող, բազմաթիվ շահութաբեր գործերից բաժնեմաս ունեցող, կամ հենց դրանց իրական տերն հանդիսացող դատախազն իր նման “գործարար” ընկերոջ ոտը տրորել:
Մենք մոռանում ենք շան և շան թաթի մասին ասացվածքը… Ցավալի է, սակայն սա է հայաստանյան իրողությունը…



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Ռոբերտ Գյումրեցի
Aug 27, 2011 5:11