Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Monday, August 22, 2011 16:34 - 1 քննարկում

Հաջորդը քաղցրավենիքի սիրահար «մառոժնիագործ բիզնեսմեն» ՀՀ դատախազն է՞…

Գագիկ Խաչատրյանը 200 միլիոն եվրոյով շոկոլադի գործարան է ձեռք բերել Ավստրիայում

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով, դեռևս ընթացիկ տարվա հունվար ամսին ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը 200 միլիոն եվրո ընդհանուր գումարով ձեռք է բերել Ավստրիայի Զալցբուրգ քաղաքում գործով շոկոլադի գործարանը: Ընդ որում, Գագիկ Խաչատրյանը երկու որդիներից մեկի անունով ձևակերպած գործարանը գնելու համար վճարել է 48 միլիոն եվրո, մնացյալ գումարը ֆինանսավորել է եվրոպական խոշոր բանկերից մեկը: Կանխիկ սույն վճարը կասկած է հարուցել Եվրամիության տնտեսական հանցագործությունների անվտանգության ծառայությունների մոտ, որոնք ընդամենը վերջերս են դիմել ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը՝ գումարների ծագումը ստուգելու հարցմամբ: Միայն հարցումը ստանալուց հետո է ՀՀ իշխանություններին հայտնի դարձել Գագիկ Խաչատրյանի ձեռք բերած սեփականության մասին:

Մեր աղբյուրը տեղեկացնում է, որ անցյալ ուրբաթ Բալիում ընտանիքի հետ հանգստանալուց հետո Գագիկ Խաչատրյանը հանդիպել է Սերժ Սարգսյանին և հրաժարականի դիմում գրել՝ հանգստի անցնելու հիմնավորմամբ: Սերժ Սարգսյանը Գագիկ Խաչատրյանին խորհուրդ է տվել սպասել՝ առայժմ չակնարկելով, որ տեղյակ է Գագիկ Խաչատրյանի՝ Ավստրիայի Զալցբուրգ քաղաքում ձեռք բերած շոկոլադի գործարանի մասին:

«Առաջին լրատվական»-ը կապվեց Ավստրիական Զալցբուրգ քաղաքում 1993 թ. հիմնադրված գործարանի հետ, որտեղ հաստատեցին, որ ամիսներ առաջ փոխվել է գործարանի սեփականատերը: Ի դեպ, հենց այս գործարանում է արտադրվում Հայաստանում առավել հայտնի «Մոցարտ» շոկոլադների շարքը:

Գագիկ Խաչատրյանը շուրջ 15 տարի Հայաստանում շոկոլադի խոշորագույն ներկրողներից մեկն է: Նա Հայաստան է ներկրում ուկրաինական «Ռոշեն» և այլ հայտնի ապրանքանիշերի քաղցրավենիք:



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

ArMen S. (Glendale)
Aug 23, 2011 10:13