ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ ADMIN. Monday, August 22, 2011 21:18 - 1 քննարկում
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆԳՆԵՑ ԱՏԵՆԱՊԵՏԻ ԿՈՂՔԻՆ…
Վերջին ժամանակներս Ռամկավար Ազատական Կուսակցությունից գողացված «ԱԶԳ» պարբերականի մեջ ոմն Ռ.Ա. (հավաբար Ռասուլ Ալիեւ կամ Ռեջեփ Ավետիքօղլու) և ՀՌԱԿ-ից վտարված Էդվարդ Անտինյանը վիրավորական եւ ապատեղեկատվական «հոդվածներ» են տպագրում՝ թիրախ ընտրելով Աշխարհասփյուռ Ռամկավար Ազատական Կուսակցության փոխատենապետ, ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանին:
Գաղտնիք չէ, որ այժմ Հայաստանում նախընտրական շրջան է ու իրականում ցեխարձակումներն ուղղված են կուսակցության դեմ, հետեւաբար ներքոստորագրյալներս որոշեցինք ներկայացնել իրականությունը:
Ի գիտություն ՀՌԱԿ-ի հանդեպ սեւ փիառի մասնագետներին, ուզում ենք նշել, որ ցանկացած կազմակերպություն պիտի շահած լինի եւ հպարտ, եթե իր շարքերում ունենա Հարություն Առաքելյանի նման ազնիվ, համեստ եւ գործին նվիրված անձնավորություն:
Քանի որ մեղադրանքներն ունեն ֆինանսական ուղղվածություն, ապա մեր Ընկերոջ հասարակական-քաղաքական գործունեությունը շրջանցելով, ցանկանում ենք կենտրոնանալ նրա ներդրումային գործունեությանը:
Այո, ազնիվ ու համեստ է Ընկեր Առաքելյանը, հակառակ պարագայում նրա ղեկավարության 8 տարիների ընթացքում գոնե մեկ անգամ «կշեփորահարեր» իր կատարած աշխատանքների մասին: Մասնավորապես կնշեր, որ հազարավոր դոլարներ է գոյացրել եւ առաջին անգամ հայրենիքում կազմակերպել երիտասարդական բանակումներ սփյուռքի հարյուրավոր երիտասարդների մասնակցությամբ` «Ուխտագնացություն դեպի Հայրենիք» նշանաբանով: Միայն վերջին բանակումի կազմակերպման համար ծախսվել է 32.000 դոլար: Երիտասարդների կեցությունը ապահովելով բարձրակարգ հյուրանոցում, կազմակերպվեցին այցելություններ սրբավայրեր, ընդհուպ Արցախ: Իսկ Սեւանի ափին տեղի ունեցած խնջույքը` երգուպարը եւ խարույկը մեր երիտասարդները դեռ երկար կհիշեն:
Հարություն Առաքելյանի պարկեշտությունը եւ գործի հանդեպ պատասխանատվությունն էր, որ հնարավոր եղավ երեք անգամ Օպերայի ազգային թատրոնի բալետի սրահում շուրջ 2000 մասնակիցների ներկայությամբ կազմակերպել մշակութային միջոցառումներ`
– Կոմիտասի 125 ամյակին նվիրված, Պարույր Սեւակի «Անլռելի Զանգակատուն» ստեղծագործության գրական–երաժշտական կոմպոզիցիան (2004թ),
– Արմենական կուսակցության 120 ամյակին նվիրված մշակութային–հայրենասիրական միջոցառում (2005թ),
– Երեւանում կայացած Աշխարհասփյուռ Ռամկավար Ազատական Կուսակցության ղեկավար ընկերների Ընդարձակյալ ժողովի մասնակիցներին նվիրված համերգ` հանրաճանաչ ազգային երգի-պարի խմբերի մասնակցությամբ (2007թ):
Միայն այս երեք միջոցառումները արժեցան 50.000 դոլարից ավելի գումար:
Այս ամենը նա կազմակերպում էր՝ ՀՌԱԿ ընկերներից որեւիցե մեկին նեղություն չպատճառելով: Ումից պահանջեց կամ խնդրեց, կամ նվաստացավ, միայն Ընկեր Առաքելյանը գիտի:
Նրա ատենապետության 88 ամիսների ընթացքում միայն ՀՌԱԿ գրասենյակների ծախսերը ահռելի գումար է կազմում: Ասվածին կարելի է գումարել նաեւ Աշտարակի Գրիգոր Ղափանցյանի անվան դպրոցի համար նստարաններ եւ համակարգչային տեխնիկայի հայթայթումը, Հայրենական պատերազմի վետերանների միությանը եւ ի ծնե հաշմանդամ երեխաների «ՀԵԼՓ» բարեգործական հիմնադրամին տրվող տարեկան պարտադիր նվիրատվությունները:
Սա էլ ի գիտություն ցեխարձակողներին:
Բազում են կուսակցության անունը վեհ պահելու Ընկեր Առաքելյանի իրականացրած մտահղացումները եւ դրանց համար ստեղծած գումարները, իսկ միայն նշելու համար՝ տասնյակ էջեր կպահանջվեն: Անհավատները կարող են այցելել ՀՌԱԿ-ի www.hrak.am կայքէջը եւ կհամոզվեն, որ կուսակցության իրական նվիրյալ է Հարություն Առաքելյանը, իսկ մեղադրանքները՝ մտացածին:
Մեր Ընկերոջ համեստությունն է, որ թուրանական ծագումնաբանությամբ խիստ որոշակի էակներ փորձում են մրոտել նրան եւ նրա լռությունը, հավանաբար, ընդունում են որպես թուլության նշան: Այ աստեղ է, որ նրանք սխալվում են: Մենք մեր Ընկերոջը լավ ենք ճանաչում` նրա բնավորությունն է՝ մեկ անգամ ձեռքը խփել սեղանին եւ անել արդարության վերականգնման քայլեր, որն էլ արվեց ս.թ. օգոստոսի 14-ին ՀՌԱԿ 19-րդ Համագումարում:
Առանձնակի ուզում ենք շեշտել, որ Ընկեր Առաքելյանի հետ 2003 թվականին ստանձնելով ՀՌԱԿ-ի ղեկավարությունը` կուսակցությունն ընդունեցինք փլատակված, ակումբները՝ ընտրությունների արդյունքներից հիասթափված: Թեքեյան Կենտրոնը, «ԱԶԳ» օրաթերթը կուսակցությունից «օտարված»: ՀՌԱԿ-ի արխիվները, պահեստավորված ռադիոկայանի սարքավորումները անհետացած: Նշվածների ընդհանուր արժեքը կազմում է միլիոնավոր դոլարներ: Ընկեր Առաքելյանի նվիրվածության եւ նպատակաուղղվածության շնորհիվ հնարավոր եղավ կուսակցությունը վերադարձնել իր պատմական ուղի:
Նաեւ գողացված «ԱԶԳ»-ի խմբագրապետին հատուկ ուզում ենք հիշեցնել իր երանելի չորս տարիները, երբ Ընկեր Առաքելյանը «ԱԶԳ» օրաթերթի տնօրենն էր: Եթե ոչ խմբագրապետ Ավետիքյանը, գոնե աշխատակիցները լավ են հիշում, որ նրա տնօրինության ժամանակ աշխատավարձերը ստանում էին ժամանակին, իսկ թերթը դարձավ 16 էջանոց, ունեցավ ինտերնետ տարբերակ՝ երեք լեզուներով: Ընկեր Առաքելյանի շնորհիվ գտնվեց հովանավոր եւ թարգմանիչ՝ թերթը թուրքերեն տարբերակով եւս լույս տեսնելու համար: Իսկ որ խաղատների հաշվապահները հերթ էին կանգնում «ԱԶԳ»-ի տնօրենի սենյակի դռան մոտ եւ վճարում տասնյակ հազարավոր դոլարներ իրենց հայտարարությունները միայն «ԱԶԳ»-ում տպելու համար` հավանաբար դա էլ է մոռացվել… Հիմա հերթեր կա՞ն: Հավանաբար կան, սակայն խաբված տպարանների տնօրենների, որոնց «ԱԶԳ»-ը պարտք է ամիսներով:
Ընկեր Առաքելյանի հասցեին մեղադրանքներ են հնչում, թե իբր վաճառել է ՀՌԱԿ գրասենյակները: Դա արդեն տգիտության ոլորտից է, քանի որ Ընկեր Առաքելյանը չէր կարող միայնակ փոփոխել որեւէ գրասենյակի կարգավիճակ: Չնայած այն հանգամանքին, որ կուսակցությունից դուրս ՀՌԱԿ ղեկավարությունը հաշվետու-համարատու չէ որեւէ անձի կամ խմբակի առջեւ, այնուամենայնիվ ցանկանում ենք հիշեցնել, որ ՀՌԱԿ գրասենյակները ՀՌԱԿ Հանրապետական Վարչության սեփականությունն են, հետեւաբար ՀՌԱԿ Հանրապետական Վարչությունը՝ որպես կուսակցության գործադիր մարմին, ազատ է իր սեփականությունը տնօրինելու եւ ինչ փոփոխություն էլ արվել է` ստացել է պետական գրանցում:
Համոզված ենք, որ տիրապետում եք տարրական մաթեմատիկային եւ կկարողանաք իմի բերել Ընկեր Առաքելյանի ներդրումների հանրագումարը եւ գոնե մտքում հարց տաք ու պատասխանեք ձեր խղճի առջեւ.
-Երբեւէ որեւէ անձ այսքան նյութական միջոցներ ուղղորդել է դեպի ՀՌԱԿ:
Վերջին զգոնության կոչն ենք անում «Ազգ»-ի Ռ.Ա.-ին եւ կուսակցական վտարանդի Էդվարդ Անտինյանին` դադարեցրեք ցեխարձակումները Ռամկավար Ազատական Կուսակցության եւ մեր ազնվագույն Ընկերների` Հարություն Առաքելյանի եւ Կարե Կակոյանի դեմ, հակառակ պարագայում ստիպված եք լինելու դատարանի առջեւ պատասխան տալ, իսկ ցեխարձակումների պատճառը ընթերցողները լավ հասկանում են, թե այս շոգ ամռանը ինչու հանկարծ սկիզբ առան վայրեհաչոցները:
Եվ քանի որ բազմաթիվ համակիր շրջանակներ դիմում են ՀՌԱԿ Կենտրոնական գրասենյակ՝ աջակցության պատրաստակամությամբ, օգտվելով առիթից բոլորին հայտնում ենք շնորհակալություն:
Մեսրոպ Հարությունյան – Երեւանի շրջանակի ատենապետ,
ՀՌԱԿ Հանրապետական Վարչության անդամ, փոխատենապետ
Վանո Գրիգորյան – ՀՌԱԿ Հանրապետական Վարչության անդամ,
փոխատենապետ,
Արեւիկ Օրբելյան – ՀՌԱԿ Հանրապետական Վարչության անդամ,
փոխատենապետ,
Հրաչյա Կարապետյան – Եղվարդի շրջանակի ատենապետ,
ՀՌԱԿ Հանրապետական Վարչության անդամ, փոխատենապետ
Բաբկեն Հարությունյան – ՀՌԱԿ Հանրապետական Վարչության անդամ,
փոխատենապետ, «Արմենակ Եկարեան» երիտասարդական
ակուբի ատենապետ
Հովհաննես Հակոբջանյան – Տավուշի շրջանակի ատենապետ, ՀՌԱԿ Հանրապետական Վարչության անդամ,
Նորիկ Խալաֆյան – Սեւանի շրջանակի ատենապետ,
ՀՌԱԿ Հանրապետական Վարչության անդամ,
Դավիթ Դավթյան – Վարդենիսի շրջանակի ատենապետ,
ՀՌԱԿ Հանրապետական վարչության անդամ,
Լեւոն Ավագյան – Սիսիանի շրջանակի ատենապետ,
ՀՌԱԿ Հանրապետական վարչության անդամ,
Նորայր Հարությունյան – Կապանի շրջանակի ատենապետ, ՀՌԱԿ Հանրապետական վարչության անդամ,
Խաչատուր Մխիկյան – Գավառի շրջանակի ատենապետ
Հովհաննես Ասչյան – Վանաձորի շրջանակի ատենապետ
Վրույր Ստեփանյան – Գորիսի շրջանակ ի ատենապետ
Սեդրակ Անանյան – Կողբ ակումբի ատենապետ
Սարգիս Ավետիսյան – Արմավիր ակումբի ատենապետ
Արա Գյուլնազարյան – ՀՌԱԿ Հանրապետական Վարչության անդամ, Արթուր Գեւորգյան – ՀՌԱԿ Հանրապետական Վարչության անդամ,
Գագիկ Վարդանյան – ՀՌԱԿ Հանրապետական Վարչությանանդամ,
Արմեն Բաղդասարյան – ՀՌԱԿ Հանրապետական Վարչությանանդամ,
Գուրգեն Փորսուղյան – ՀՌԱԿ Հանրապետական Վարչությանանդամ,
Հայրենուհի Գեւորգյան – ՀՌԱԿ Հանրապետական Վարչության անդամ, «Աշտարակ» ակումբի ատենապետ
Արտեմ Դավթյան – ՀՌԱԿ Հանրապետական Վարչության անդամ,
Ալեքսանդր Ավետիսյան – ՀՌԱԿ Հանրապետական Վարչության անդամ,
Լեւոն Եսայան – ՀՌԱԿ Հանրապետական Վարչության անդամ,
Վազգեն Նավասարդյան – ՀՌԱԿ Հանրապետական Վարչությանանդամ,
Ռուզաննա Խաչատրյան – ՀՌԱԿ Կարգապահակն Ատյանինախագահ
Գագիկ Գրիգորյան – ՀՌԱԿ Կարգապահակն Ատյանիքարտուղար
Սահակ Անդրիասյան– ՀՌԱԿ Հաշվեքննիչ Հանձնաժողովի նախագահ
Փառանձեմ Շահբազյան – ՀՌԱԿ լրատվական ծառայության պատասխանատու
Երեւան, 19 օգոստոսի, 2011թ.