ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Wednesday, August 17, 2011 0:12 - 1 քննարկում

Եկել է պահը, Թուրքիան կընդունի իր նախնիների կատարած հանցանքը և հայերին կսիրի եղբոր պես:

Ծայրահեղ Թուրքիան

Չորեքշաբթի, 17 Օգոստոս 2011 06:38

Գրել է Ar(k)tur

«Ավելի քան 1 միլիոն Հայ եք կոտորում, իսկ հետո ցույց անում մեկ Հայի սպանության պատճառով»
Կրճատումներով ներկայացնում ենք «Հուրիյեթ Դեյլի Նյուզ» կայքում հրապարակված լրագրող Պուրակ Պեքթիլի հետաքրքրաշարժ մի հոդված:
Մենք ` թուրքերս, հետաքրքիր ցեղ ենք: Մի կողմից ստորագրում ենք փաստաթղթեր, որտեղ նշված է թե ավելի քան մեկ միլիոն Հայեր են կոտորվել, իսկ մյուս կողմից էլ, մի հայի սպանության առթիվ ցույցեր ենք կազմակերպում, գոռալով «Մենք բոլորս Հայ ենք»:
Մենք սիրում ենք մեր հանրապետության հիմնադիրին: Մենք նրան պաշտում ենք: Մենք բանտ էինք նստեցնում բոլոր նրանց, որոնք նրան չէին պաշտում: Իսկ այժմ մենք բանտ ենք նստեցնում նրանց, ովքեր պաշտում են հանրապետության հիմնադրին:
Մենք մի մեծանուն բանաստեղծ ունեինք: Մենք ատում էինք նրան(խոսքը Նազիմ Հիքմատի մասին է –խմբ.): Նա մահացավ օտարության մեջ: Մենք սկսեցին ավելի ատել նրան: Մենք հետապնդում էինք բոլորին, ովքեր նրա բանաստեղծություններն էին կարդում: Մի լուսավոր օր, կառավարությունը հանկարծ սկսեց հարգանքի տուրք մաուցել նրան, վերադարձրեց Թուրքիայի քաղաքացիությունը, որից զրկել էին:Այժմ մենք սիրում ենք նրան:
Մենք մի վարչապետ ունեինք, որին սիրում էինք: Հետո սկսեցինք ատել: Մենք նրան կախեցինք: Այնուհետև նրա անունով օդանավակայան ու այլ հաարակական վայրեր անվանակոչվեցին: Այժմ մենք սիրում ենք նրան:



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Anonymous
Aug 27, 2011 7:09