ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Monday, August 15, 2011 10:03 - 1 քննարկում

Սերժ Թանկյանը թանկանոց խորհուրդներ է տվել էժանացած սերժականներին և գործազուրկ կոնգրեսականներին:

Բիզնեսը եւ կառավարությունը նույն աթոռին են նստած, մինչդեռ մեկը պետք է իջնի. Սերժ Թանկյան

Օգոստոս 15, 2011 | 19:42

Քաղաքացիական հասարակության մեջ հանդես գալը ռիսկային է, բայց ո՞վ, եթե ոչ արվեստագետը, պետք է կարծիք հայտնի: Այս մասին այսօր` օգոստոսի 15-ին, լրագրողների եւ Հ/Կ-ների ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասաց ամերիկահայ ռոք երաժիշտ եւ երգահան, աշխարհահռչակ «System of a Down» խմբի մեներգիչ Սերժ Թանկյանը, ով ունի հստակ ընդգծված քաղաքացիական դիրքորոշում համաշխարհային նշանակության մի շարք խնդիրների վերաբերյալ:

Օգտագործելով իր կարգավիճակը` նա բարձրաձայնում է այնպիսի խնդիրների մասին, ինչպիսիք են` սոցիալական անարդարություն, ցեղասպանությունների ճանաչում, կենդանիների շահերի պաշտպանություն եւ բնության պաշտպանություն:

Հիշեցնենք, որ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի բացման կապակցությամբ երգիչը ժամանել է Հայաստան եւ երեկ` օգոստոսի 14-ին, հանդես եկել համերգով: Նրա բնութագրմամբ` ապշեցուցիչ համերգ էր եւ այս անգամ լրիվ նոր Հայաստան տեսավ: Սերժ Թանկյանը պատմեց, որ իր նախորդ այցի ժամանակ մարդկանց ավելի հուսալքված է տեսել, իսկ այս անգամ այդքան էլ այդպես չէ: «Պետք է Հայաստանը եւ սփյուռքը ավելի միավորել եւ մեր ձայնը լսելի դարձնել»,- ասաց երաժիշտը:

Անդրադառնալով Հայաստանում առկա խնդիրներին` Սերժ Թանկյանը առանձնացրեց կոռուպցիան, ինչպես նաեւ այն, որ բիզնեսը եւ կառավարությունը «նույն աթոռին են նստած, մինչդեռ մեկը պետք է իջնի»: Երգահանը նշեց, որ ամեն երկիր էլ ունի խնդիրներ, բայց մենք պետք է հավատանք մեզ, չպետք է լռենք, վախենանք եւ պետք է ուժեղ լինենք»:

Ռոք երաժիշտը, անդրադառնալով լրատվամիջոցներին եւ սոցիալական մեդիային, նշեց, որ տեղյակ չէ հայաստանյան լրատվամիջոցների գործունեությունից, հետեւաբար` չի կարող ասել, թե որքանով են դրանք ազատ: Ինչ վերաբերում է սոցիալական ցանցերին, ապա նա եւս նկատել է, որ հայերը շատ են սիրում «Ֆեսյբուքը»: Սերժ Թանկյանը սոցցանցից ակտիվորեն չի օգտվում, «Ֆեյսբուքում» էջ ունի, բայց հազվադեպ է այն ստուգում: Հարցին, թե ինչ սոցիալական մեդիա եք օգտագործում, նա պատասխանեց` հեռախոս: Ինչ վերաբերում է նրա` Հայաստան այցի շրջանակներում նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը եւ ունեցած զրույցին, Սերժ Թանկյանն ասաց, որ նախագահի հետ անկեղծ, շիտակ եւ դրական զրույց է ունեցել, բայց չի պատրաստվում դրա մանրամասները պատմել: Հանդիպման մասնակիցները երգահանին ուղղեցին տարբեր հարցեր եւ խնդրանքներ` ակնկալելով նրա միջոցով հասնել հաջողության: Օրինակ` դահլիճում նստածներից մեկը ամերիկահայ ռոք երաժիշտին տեղեկացրեց, որ Հայաստանը գիտական ներուժով շատ բարձր դիրքեր է գրավում, սակայն սկսել է նահանջ ապրել ֆինանսավորման պակասի պատճառով եւ խնդրեց Սերժ Թանկյանին անձամբ բարձրաձայնել այդ խնդիրը` հուսալով, որ այդպես կառավարությունը կլսի եւ քայլ կանի:



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

sofia
Aug 15, 2011 14:23