Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Monday, August 15, 2011 21:47 - 3 քննարկում

Կարդացեք ուշադիր, զգուշությամբ: Պոռնկածին Regnum-ը կրկին իր դերի մեջ է, ինչպես “Պրավդան» 1988-ին: Խոսք տանել-բերելով, ստով ու կեղծիքով շաղախելով, ստեղծեցիք Համայն Ռուսիո հրեական կայսրություն…իսկ Armenia.az-ը ժամանակի զավեշտն է:

Ինչպես հաղորդում է  Regnum տեղեկատվական գործակալությունը, Խանկենդիից 13-ամյա աշակերտուհի  Ադելինա Ավագիմյանը նամակ է գրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին:

Armenia.Az-ի խմբագրությունը ստացել է Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմի պատասխանի տեքստը` Ադրբեջանի Հանրապետութան Լեռնային Ղարաբաղի մարզի դեռահաս բնակչուհու նամակին: 13-ամյա Ադելինա Ավագիմյանի նամակին պատասխանել է ԱՀ նախագահի աշխատակազմի քաղաքական վերլուծության և տեղեկատվական ապահովման բաժնի պետ Էլնուր Ասլանովը:

Ներկայացնում ենք պատասխանի տեքստն առանց որևէ փոփոխության:

«Սիրելի Ադելինա,

Ադրբեջանի Հանրապետության նախագահի աշխատակազմն ուշադրությամբ է վերաբերվում նախագահ Իլհամ Ալիևին ուղղված` Ադրբեջանի յուրաքանչյուր քաղաքացու դիմումին, հետևաբար, քո նամակը չէր կարող մնալ անպատասխան:

Անկեղծորեն հույս ունեմ, որ դու այս նամակը գրել ես` առանց կաբինետային քաղաքական տեխնոլոգների, ելնելով խաղաղության մեջ ապրելու սեփական անկեղծ ցանկությունից և մեր ընդհանուր` Հարավային Կովկաս կոչվող տուն համերաշխություն և կայունություն   վերադարձնելու ձգտումից:

Դու գրում ես, որ ծնվել և ապրում ես Ստեփանակերտ քաղաքում: Իրականում այդ քաղաքը կոչվում է Խանքենդի: Դու գրում ես, որ սիրում ես քո հողը, քանի որ Ղարաբաղը քո ծննդավայրն է, ինչպես նաև քո հայրիկի և մայրիկի, պապիկի և տատիկի ծննդավայրը: Սակայն, ինչպես և դու, Խանքենդին իրենց հայրենիքն են համարում ադրբեջանցիները, որոնց հայրերն ու մայրերը, պապիկներն ու տատիկները ծնվել են այդտեղ: Չէ որ այդ քաղաքը հիմնվել է XVIII դարի վերջում` Ղարաբաղի խաների, այդ ժամանակներում ադրբեջանցիների կողմից ստեղծված պետական  կազմավորումներից մեկի ղեկավարների կողմից: Այն առաջացել է որպես ավան` խաների ընտանիքի անդամների և մտերիմների հանգստի համար: Խաների հարմարավետության համար առաջին պալատները հիմնադրվել են խանության մայրաքաղաք Փանահաբադից՝ ներկայիս Շուշա քաղաքից մի քանի կիլոմետր հեռավորության վրա` սարերի լանջերում: Ավանը, որտեղ ժամանակ առ ժամանակ ապրել են միայն խանի ընտանիքի անդամները, ստացել է «Խանըն քենդի» անվանումը, ինչը ադրբեջաներենից թարգմանաբար նշանակում է «Խանի գյուղ»: Իսկ ավելի ուշ՝ այդ բնակավայրի անունը վերջնականապես մնացել է «Խանքենդի»` «Խանի գյուղ»: Միայն 1923 թվականին՝ իր ստեղծումից ավելի քան 100 տարի հետո, Խանքենդին վերանվանել են Ստեփանակերտ` բոլշևիկ Ստեփան Շահումյանի պատվին:

Ի դեպ, քեզ համար, հավանաբար, հետաքրքիր կլինի իմանալ, որ հենց Շուշայի և Ղարաբաղի խանությունը մտել է Ռուսական կայսրության կազմի մեջ` 1805 թվականի մայիսի 14-ի` Քյուրեկչայի պայմանագրի համաձայն` ստորագրված Շուշայի և Ղարաբաղի Իբրահիմ-խանի և  Համառուսական զորքերի գեներալ-իշխան Պավել Ցիցիանովի միջև: Եթե նայենք ստորագրած տրակտատի տեքստին, ինչպես նաեւ այն ստորագրած կողմերին, ապա ոչ մի տեղ չկա նույնիսկ որևէ ակնարկ` Ղարաբաղում հայերի քաղաքական դերի մասին: Թեև մենք, անկասկած, չենք ժխտում, որ հայերն ապրել են Լեռնային Ղարաբաղում, սակայն նրանք միայն փոքրամասնություն են կազմել բնակչության ընդհանուր թվում:

Չփորձելով ձանձրալի դասախոսություններ կարդալ քեզ տարածաշրջանի պատմության մասին` նշեմ, որ Հարավային Կովկասում, և այդ թվում Լեռնային Ղարաբաղում հայերի զանգվածային վերաբնակեցումը սկսվել է միայն այդ տարածքների  Ռուսաստանի կայսրության կազմի մեջ մտնելուց հետո: 1828 թվականի Թուրքմենչայի պայմանագրում, որը բաժանեց Ադրբեջանը` Ռուսաստանի և Պարսկաստանի միջև, կա կետ՝ որով նախատեսված էր Պարսկաստանի կազմում ընդգրկված Հարավային Ադրբեջանից բոլոր ցանկացողների տեղափոխումը Ռուսաստանի կողմից նվաճած Կովկաս, և ընդհակառակը: Արդյունքում, սույն համաձայնագրի համաձայն, ադրբեջանական խանությունների բնակիչ տասնյակ հազարավոր մահմեդականներ լքեցին Կովկասը, որն անցել էր քրիստոնեական Ռուսաստանի ձեռքը, և բնակություն հաստատեցին Հարավային Ադրբեջանում: Իսկ Կովկաս՝ ադրբեջանցիների պատմական հողերում, գնդապետ Լազարևի (ի դեպ, ով ազգությամբ հայ էր) և Պարսկաստանում ռուս դեսպան Ա.Ս. Գրիբոեդովի  նախաձեռնությամբ, վերաբնակեցվեցին տասնյակ հազարավոր հայեր: Այսպիսով, ցարական վարչակազմը, հետապնդելով սեփական շահերը, որոշ չափով փոխեց Լեռնային Ղարաբաղի էթնիկ կազմը:

Հուսով եմ, մի աստղալից գիշեր, որոնք Ղարաբաղում հատկապես գեղեցիկ են, երբ դու կնայես երկինք ու կերազես քո անհոգ ապագայի մասին, դու կհարցնես այդ մասին քո պապիկին: Ավելոդ չի լինի հիշեցնել նրանց` քո հայրիկին և մայրիկին, տատիկին ու պապիկին, որ 1978 թվականին Լեռնային Ղարաբաղի հայերը նշեցին  իրենց վերաբնակեցման 150-ամյակը, ինչի առթիվ հուշարձան են կանգնեցվել Մարդակերտ-Աղդարայի շրջանի Մարագաշեն-Լենինավան գյուղում: Սակայն, Ղարաբաղում առաջին հայ ընտանիքների վերաբնակեցման պատվին կանգնեցված այդ  հուշարձանը քանդվեց հայ զինված խմբավորումների կողմից` 1988 թվականին` ղարաբաղյան պատերազմի սկզբնական շրջանում:

Իսկ հիմա, Ադելինա, պատկերացրու, որ ոչ միայն Խանքենդի, այլև Հայաստանի կողմից օկուպացված Ադրբեջանի այլ քաղաքներ և շրջաններ` Շուշա, Խոջալու, Ասկերան, Խոջավենդ, Աղդերե, Հադրութ, Լաչին, Քելբաջար, Աղդամ, Ջեբրայիլ, Ֆիզուլի, Գուբադլու և Զենգիլան, իրենց նախնիների հայրենիք չեն կարողանում վերադառնալ շուրջ մեկ միլիոն ադրբեջանցիներ: Քո հասակակից ադրբեջանցիները հույս են փայփայում մի օր տեսնել իրենց պապիկների և տատիկների տունը, իրենց նախնիների գերեզմանները: Հուսով եմ, որ դու կհասկանաս, թե ինչքան ցավալի է  նրանց համար ահա արդեն գրեթե երկու տասնամյակ, իսկ դա ավելի շատ է, քան դու ապրել ես: Քո կարծիքով, ի՞նչ է նշանակում ապրել հեռու հարազատ օջախից:

Վստահ եմ` դու կհասկանաս, որ, եթե երկրագնդի ինչ – որ անկյունում ծնվել է մի հայ աղջիկ, ինչպես նաև նրա ծնողները, դա հիմք չի տալիս այդ հողը համարել պատմական հայկական տարածք: Դու, հավանաբար գիտես, որ հայկական արմատներ ունեցող ամերիկյան փոփ – կատարող Շերը, որի իրական անունն է Շերլին Սարգսյան, ծնվել է ԱՄՆ-ում: Իսկ հայտնի ֆրանսիացի դերասան և շանսոնյե, հայկական ծագում ունեցող  Շառլ Ազնավուրը ծնվել է Փարիզում: Սակայն դա ամենևին էլ չի նշանակում, որ ԱՄՆ-ը կամ Կալիֆորնիան, Ֆրանսիան կամ Փարիզը հանդիսանում են Հայաստանի հնագույն նահանգները: Թեև, լիովին հնարավոր է, որ հենց դա են հաստատում պատմության դասագրքերը, որոնցից դու ձեռք ես բերում քո գիտելիքները Խանքենդիի դպրոցում, և մեծահասակները, որոնք քեզ շրջապատում են:

Նրանք՝ այդ մեծահասակները, իհարկե, քիչ բան չեն տեսել իրենց կյանքում և իրենց սեփական կարծիքն ունենալու իրավունք ունեն: Պարզապես, երբ հաջորդ անգամ նրանք սկսեն քեզ պատմել այն մասին, թե իբր Ղարաբաղը միշտ եղել է պատմականորեն հայկական տարածք, հիշեցրու նրանց Լեռնային Ղարաբաղում  հայերի վերաբնակեցման 150-ամյակի մասին: Երբ մեծահասակները սկսեն խոսել այն մասին, որ  Արցախը՝ դա Հայաստանի հինավուրց նահանգ է, հիշեցրու նրանց հայտնի հայ պատմաբան, ակադեմիկոս Սուրեն Տիգրանովիչ Երեմյանի խոսքերը, ով գրել է Արցախի և Ուտիքի հին ալբանական, այլ ոչ թե հին հայկական շրջանների մասին: Իսկ երբ մեծահասները սկսեն պնդել Սումգայիթի,  Կիրովաբադի և Բաքվի մասին, ապա թող նախ պատմեն քեզ  Ղափանի, Մեղրիի, Ասկերանի, Գուգարքի ջարդերի ու սպանդների մասին: Այնտեղ ավելի շատ ազգությամբ ադրբեջանցի Հայաստանի բնակիչ է տուժել, քան հայեր` ադրբեջանական քաղաքերում: Հարցրու մեծահասակներից, թե արդյո՞ք եղել է գոնե մեկ ադրբեջանցի, ով   մասնակցել է իր հայրենակիցների ջարդերին Գուգարքում եւ Հայաստանի այլ շրջաններում` Սումգայիթի մարդասպան Էդուարդ Գրիգորյանի նման: Գտնվե՞ց գոնե մեկ Հայաստանի բնակիչ, ով իր մոտ թաքցրեց ադրբեջանցուն և փրկեց հարևանի կյանքը:

Ադելինա, դու այսօր 13 տարեկան ես: Այդ տարիքի էին նաև այն ադրբեջանցիներից շատերը, որոնց դաժանորեն և անմարդկայնորեն զրկեցին կյանքից՝ 1992 թվականի փետրվարի 26-ին` Խոջալիում, բացառապես այն բանի համար՝ որպեսզի, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի խոսքերով ասած, «կոտրել կարծրատիպը»: Հիշիր այդ տարեթիվը: Դա իսկական ցեղասպանություն էր: Խոջալուում սպանված 613 հոգուց 106-ը կին, 63-ը երեխա, և 70-ը տարեց մարդ էր: 25 երեխա կորցրել է երկու ծնողներին, ևս 76-ը՝ վիրավորվել է, իսկ 19-ը պատանդ է վերցվել հետագայում փոխանակելու նպատակով: Այս երեխաներից շատերը քեզանից փոքր էին, Ադելինա,  և նրանցից մի քանիսը կենդանի այրվել է, նրանց գլխատել են, հանել են մանուկների աչքերը: Հավատա, որ չափազանց դժվար է գրել այս տողերը առանց արցունքի: Այս տարեթիվը արդեն մտել է պատմության մեջ` որպես մարդկության դեմ ուղղված ամենաարյունալի հանցագործություններից մեկը: Ոչ մի պատերազմ չի կարող արդարացում լինել նման բարբարոսական և հրեշավոր գործողությունների համար:

Դու գրել ես, որ մեծահասակները պատմել են քեզ այն մասին, թե «պատերազմից առաջ, նույնիսկ 50 կամ 100 տարի առաջ, երբ այստեղ ադրբեջանցիներ կային, մահվան դեպքում նրանց տարել են Ղարաբաղից և թաղել իրենց իսկական հայրենիքում, քանի որ իմացել են, որ դա իրենց հայրենիքը չէ, իրենց հողը չէ: Դրա համար էլ, այստեղ գրեթե ոչ մի ադրբեջանական գերեզմանոց չկա …»: Դու պետք է իմանաս, որ այն, ինչ դու ասում ես, իրականում միայն հաստատում է` Լեռնային Ղարաբաղում և հարակից տարածքներում ադրբեջանական, մահմեդական գերեզմանոցների, տաճարների և դամբարանների զանգվածային ոչնչացման փաստը:

Քեզ համար՝ որ երբեք չես տեսել ադրբեջանցիներին, երևի հետաքրքիր կլինի, մանավանդ, որ այդ մասին քո տատիկներն ու պապիկները չեն պատմի, որ Լեռնային Ղարաբաղում, միայն ադրբեջանական Շուշա քաղաքի շուրջ եղել է 37 ադրբեջանական գյուղ, որտեղ եղել է 21 մեծ գերեզմանոց: Շուշա քաղաքում եղել է 2 մեծ ադրբեջանական գերեզմանատուն. «Միրզա Հասան» և «Միր Ֆասեխ»: Գերեզմանոցներ կային հին մզկիթեր` Յուխարը Գյոյխար-աղայի և Աշաղի Գյոյխար-աղայի շուրջ`  Շուշա քաղաքի կենտրոնում, որոնք այժմ ոչնչացվել են: Հին գերեզմանոցներ են եղել` Գայբալի, Գուշչուլար, Զարիֆլի, Սաֆի Խանլար, Խալֆալի, Խանալի, Գուշչու եւ այլ գյուղերում: Մի՞ թե քո պապիկներն ու տատիկները մոռացել են ադրբեջանական գերեզմանոցների մասին, որոնք կային Լեռնային Ղարաբաղի գրեթե յուրաքանչյուր մզկիթի մոտակայքում, Ջըդըր Դյուզու կոչվող վայրում, Մոլլա Պանահ Վագիֆի դամբարանի մոտակայքում, ինչպես նաև Շուշա քաղաքից ներքև:

Եթե Ղարաբաղում արգելված չէ ինտերնետը, ապա, օգտագործելով «Google Earth» ծրագիրը,  տիեզերքից արված լուսանկարներում դու կտեսնես ավերված, ամայացված ադրբեջանական քաղաքները, գյուղերը, մզկիթներն ու գերեզմանոցները, որոնք գտնվում են քո տնից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա: Տիեզերքից սև պայծառ կետերի տեսք ունեն` Տուգ, Ախըլլը, Սալակետին, Գարաբաղլը, Ամիրալլար, Մուղանլի գյուղերի և Խոջավենդի շրջանի այլ բնակավայրերի շուրջ գտվող գերեզմանոցները: Խոջավենդ  քաղաքի (Մարտունի) կենտրոնում, որտեղ հայերը վերաբնակեցվել են 1930-ական թվականից, գտնվել է հինավուրց գերեզմանոց ու Աշըգլը Գոշա Քումբեզ դամբարանը, որը հայերը քանդել են 1989 թվականին:
Ի դեպ, Խոջավենդ քաղաքից ոչ հեռու, շփման գծում գտնվում է «Նարգիզթեփե»  հինավուրց գերեզմանոցը, որտեղ թաղված են Օղուզի խաները, ինչպես նաեւ Գարաջա Չոբանը, ում մասին պատմվում է` «Դեդե-Գորգուդ» 7-րդ դարի էպոսում: «Ֆընդըգլը յաստան» վայրում եղել է հին ադրբեջանական գերեզմանոց, որտեղ որոշ գերեզմանների տարիքը գերազանցել է 2500-3000 տարին: Այս ցանկը կարելի է շարունակել:

Ադելինա, եթե այս ճշմարտությունն ավելի շուտ իմանայիր, արդյո՞ք կբավարարեր քո ծնողների քաջությունը` նայել աչքերիդ մեջ և ասել, որ Ղարաբաղում ադրբեջանական գերեզմաններ չեն եղել:

Չէի ցանկանա ձանձրացնել քեզ պատմական փաստերի առատությամբ, սակայն ոչ պակաս նենգ են խոսակցություններն այն մասին, թե «70 տարի առաջ Ստալին անունով մի ղեկավար դիտմամբ մեր հողն Ադրբեջանին է տվել»:

Բանն այն է, որ Ստալինն այն ժամանակ ձայնի իրավունք չի ունեցել և պարզապես մասնակցել է նիստին, որտեղ մեծամասնությունը կողմ է քվեարկել «Ղարաբաղի լեռնային մասն Ադրբեջանի կազմում թողնելուն»: Իսկ բոլոր այս խոսակցությունները, այս հողերի իբր թե  փոխանցման մասին, պարզապես պատմության հայավարի մեկնաբանությունն է: Նման վերաբերմունքի են արժանի նաև` Ադրբեջանի կազմից Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի (ԼՂԻՄ)  միակողմանի դուրսբերման մասին ապօրինի որոշմանն օրինական բնույթ տալու փորձերը՝ խախտելով միութենական և միջազգային օրենսդրությունը:

Ադելինա, ափսոսանքով պետք է նշեմ, որ մեծահասակները, որոնք քեզ պատմել են մեր հակամարտության ակունքի մասին, կոպտորեն աղաղվաղում են պատմությունը և անտեսում փաստերը։ Դու խորապես սխալվում ես, երբ գրում ես այն մասին, որ Հեյդար Ալիևն է սկսել պատերազմը քո ժողովրդի դեմ։ Ադրբեջանցիները չէ, որ ընդունել են ԼՂԻՄ-ի հայկական համայնքի անունից միակողմանի որոշում, որը առաջին հերթին անտեսել է մարզի ադրբեջանական համայնքի կարծիքը, իսկ երկրորդը՝ խախտել է օրենքով հաստատված կարգը։ Ի դեպ, հարկ է գիտենալ, որ մինչ օրս ողջ համաշխարհային հանրությունը շարունակում է Լեռնային Ղարաբաը համարել Ադրբեջանի Հանրապետության անբաժանելի մասը, ինչը հաստատված է մի շարք միջազգային կազմակերպությունների ընդունած բանաձևորով, որոնց թվում է նաև քեզ ծանոթ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը: Ի դեպ, ադրբեջանցիները չէ, որ սկսել են հակամարտությունը, որի արդյունքում հայերի կողմից հարձակման են ենթարկվել ադրբեջանական գյուղերը և քաղաքները, էթնիկական զտումներ են իրականացվել Լեռնային Ղարաբաղի խաղաղ ադրբեջանցի բնակիչների դեմ։

Ավելորդ չի լինի ընդգծել, որ հենց Հեյդար Ալիևի շնորհիվ, ով Բաքու վերադարձավ 1993 թվականի հունիսին, 1994 թվականի մայիսին ստորագրվեց հրադադարի մասին պայմանագիր։ Այսպես, քո հայրը կարողացավ տուն վերադառնալ կենդանի, և դրանից 4 տարի հետո ծնվեցիր դու։

Դու գրում ես, որ երբեք չես տեսել ադրբեջանցիներին։ Հասկանում եմ։ Հիմա ժամանակն այդպիսին է, որ պատմական ադրբեջանական Լեռնային Ղարաբաղում ադրբեջանցիներ չեն մնացել, իսկ Հայաստանում ոչ ոք՝ բացի հայերից։ Իսկ Ադրբեջանում՝ երջանկաբար ապրում են տասնյակ տարբեր ազգերի ներկայացուցիչներ, այդ թվում՝ հայեր, որոնց քո հասակակիցները կարող են այստեղ տեսնել։ Դու գրում ես, որ ազատ ժամերին շատ բանի մասին ես մտածում։ Ահա և մտածիր այն մասին, թե ի՞նչպես է ստացվել, որ Հայաստանը այժմ հանդիսանում է մոնոէթնիկ, իսկ Ադրբեջանը՝ բազմազգ պետություն։ Եթե դու չգիտես, թե ինչ է նշանակում մոնոէթնիկ պետություն, ապա դիմիր մեծահասակներին։ Նրանք, Հայաստանի օրինակով կբացատրեն այդ խոսքի նշանակությունը։

Ցավոք, հիմա մեր երկու հարևան ժողովուրդների միջև հակամարտություն է, որն սկսվել է դեռ քո ծնվելուց առաջ, և մինչև հիմա չի կարգավորվել։ Հասկանում եմ, որ դու շատ ես մտածում ու կարդում ադրբեջանցիների մասին, այդ թվում նաև մեր ժողովուրդների ներկայացուցիչների գենետիկորեն անհամատեղելիության մասին։ Չէ որ այդ թեզը հնչեցվել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից և այսօր ակտիվորեն շրջանառության մեջ է դրվում հայկական թերթերի և ինտերնետ-կայքերի կողմից։

Ուրեմն իմացիր, Ադելինա, շատ տարիներ առաջ Գերմանիայում իշխանության գլուխ եկան այդպիսի քաղաքագետներ, որոնք խոսում էին գենետիկայի, արիական ռասայի մաքրության մասին։ Արդյունքում, այդ քաղաքականությունն ավարտվեց հրեաների մասսայական ցեղասպանությամբ։ Այդ պատերազմը խլեց տասնյակ միլիոնավոր կյանք։

Մենք պատերազմ չենք ուզում, մենք ուզում ենք հայերի ու ադրբեջանցիների խաղաղ, երջանիկ գոյատևում՝ զարգացող, ծաղկող Հարավային Կովկաս կոչվող տարածաշրջանում, որի կազմի մեջ են մտնում Ադրբեջանը և Հայաստանը։ Չէ որ եղել է ժամանակ, երբ մենք՝ հայերը և ադրբեջանցիները, բոլորովին խաղաղ ապրել ենք ՍՍՀՄ կոչվող պետության կազմում։ Այդ ժամանակ ստեղծվել են շատ ադրբեջանա-հայկական համատեղ ընտանիքներ, իսկ ադրբեջանական ու սովետական մեծ երգիչ Մուսլիմ Մագոմաևը երգել է հայկական ու խորհրդային կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի երգերը։ Հարցրու հայրիկիդ ու մայրիկիդ, կամ էլ տատիկիդ ու պապիկիդ՝ նրանք կպատմեն քեզ այդ ժամանակների մասին։ Հարավային Կովկասը անպայման կդառնա խաղաղ, երբ մենք միասին կասենք մեր խոսքը, կլուծենք հակամարտությունը, և կվերադառնանք մեր հարազատ տներ։ Դրա շուտուփույթ լուծումը ձեռնատու է բոլորին, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հայկական համայնքին, որին պատկանում ես նաև դու։ Ոչ ոք իրավունք չունի զրկել քեզ քո հարազատ հողում՝ Ղարաբաղում ապրելու իրավունքից, նույն կերպ էլ, ոչ ոք չի կարող հարյուր հազարավոր ադրբեջանցիներին զրկել Խանքենդի, Շուշա, Խոջալի, Ասկերան, Խոջավենդ, Աղդերե, Հադրութ, Լաչին, Քելբաջար, Աղդամ, Ջաբրայիլ, Ֆիզուլի, Գուբադլի և Զենգիլան՝ իրենց հարազատ օջախներ վերադառնալու իրավունքից:

Հնարավոր է, որ քեզ թվում է, որ այդ վայրը միշտ եղել է այդքան ամայացած, անմարդաբնակ ու թերզարգացած։ Այս մոլորության մեջ դու մեղք չունես՝ դու տեսել ես միայն   Ադրբեջանից պոկված Լեռնային Ղարաբաղը, որը քանդվել ու ավերվել է պատերազմի հետևանքով։ Սակայն եղել են նաև այլ ժամանակներ, երբ այդ մարզը ծաղկում էր, երբ կենսամակարդակն այդտեղ եղել է ավելի բարձր, քան ողջ Հարավային Կովկասում, երբ ադրբեջանցիների էթնիկական զտման քաղաքականություն չի իրականացվել։

Իսկ հիմա, Լեռնային Ղարաբաղում կենսամակարդակը, ցավոք, ցածր է քան Հայաստանում, որտեղից մարդիկ փախչում են։ Իրականացավ Անաստաս Միկոյանի կանխագուշակմը, որն ասում էր. «Դաշնակները՝ հայկական կառավարության գործակալներն են, որոնք ձգտում են Ղարաբաղը միացնել Հայաստանին, սակայն դա Ղարաբաղի բնակչության համար կնշանակի զրկվել իր կյանքի աղբյուրից՝ Բաքվից, և կապվել Էրիվանի հետ, որի հետ երբեք ու ոչ մի բանով կապված չի եղել»: Վստահ եմ, որ մեծահասակներն արդեն պատմել են քեզ, թե ով է Անաստաս Միկոյանը:

Ցավոք, Երևանում այդպես էլ չհասկացան, որ օկուպացնելով հարևան երկրի տարածքները, էթնիկական մաքրազտում իրականացնելով ինչպես Ադրբեջանում, այնպես էլ Հայաստանում, ավերելով Լեռնային Ղարաբաղի ու նրա հարակից յոթ շրջանների քաղաքներն ու գյուղերը, Հայաստանն իրականում տանուլ է տվել։ Նա տանուլ է տվել հայ ժողովրդի, երիտասարդների՝ ինչպիսին և դու էս,  քաղաքական ու տնտեսական ապագան, և այսօր՝ լինելով աշխարհի երկրորդ վատթարագույն տնտեսությանը, գլորվում է դեպի անդունդ։

«Այսօր Հայաստանում երևան է եկել աղջիկների նոր սերունդ, որնք ամուսնանալու շանսեր չունեն, որովհետև բոլոր տղամարդիկ լքում են երկիրը»,- վերջերս նշել է հայ քաղաքական ու հասարակական գործիչ Կարինե Դանիելյանը՝ կառավարությանը գրած նամակում։ Ադելինա, դու հիմա 13 տարեկան ես, բայց որոշ ժամանակ անց, դու նույնպես կմտածես ընտանիք կազմելու մասին, կսկսես մտածել այդ նույն մարդկային երջանկության մասին, որը՝ նայելով հեռու աստղերին, այդքան մոտիկ ու իրական է թվում։

Բայց չէ՞ որ ադրբեջանցիները չէ, որ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը և Հայաստանի բնակիչներին հասցրել են նման կյանքի։ Դա արել են նրանք, ովքեր սկսել են ղարաբաղյան արկածախնդրությունը, ովքեր կառավարել և հիմա էլ կառավարում են Հայաստանը։ Նրանք շատ լավ են ապրում, իսկ ահա Լեռնային Ղարաբաղի հայկական համայնքը՝ շատ վատ։ Սակայն, ամենասարսափելին այն է, երբ հարյուր հազարավոր մարդիկ, ինչպես Ղարաբաղում, այնպետ էլ Հայաստանում դառնում են դաշտային հրամանատարների ու խելացնոր ծայրահեղականների պատանդներ։ Ամեն ինչ կարող էր այլ կերպ լինել, Ադելինա։

Եւ վերջինը։ Ինչպես ասում է ժողովրդական իմաստությունը, ավելի լավ է մեկ անգամ տեսնել, քան հարյուր անգամ լսել։ Հրավիրում եմ քեզ, Ադելինա, այցելել Բաքու, Գյանջա, Սումգայիթ, լինել Ադրբեջանի շրջաններում, տեսնել դրաց զարգացումն ու նոր տեսքը։ Այցելիր ծնողներիդ հետ, հայրիկիդ, մայրիկիդ, տատիկիդ ու պապիկիդ հետ, նրանց պետք է որ ծանոթ լինի ադրբեջանական հյուրասիրությունը ու իմ ժողովրդի ստեղծագործական բնավորությունը։ Եկեք միասին, և կտեսնեք, թե ինչքան շատ է կորցնում Հայաստանի կողմից օկուպացված Ղարաբաղը։ Վստահ եմ, որ դրանից հետո քեզ մոտ կփոխվի Ադրբեջանի ու ադրբեջանցիների մասին կարծիքը, որոնց դու երբեք չես տեսել»:

Աղբյուրը` Armenia.az

 



3 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

misak
Aug 16, 2011 4:27