Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ ADMIN. Monday, August 15, 2011 21:02 - չքննարկված
ԼՈՒՅՍ ԱՇԽԱՐՀ. «Փրկությունր պայմանավորված է Ռ.Քոչարյանի խելքով և ֆինանսական կարողությամբ, գումարած հայերի վստահությունը Քոչարյանին»:
Քսաներրորդ դարասկզբին` 1910-ին, արդեն մեծ տերությունների գաղտնի ծառայություններին հայտնի էր, որ հայ էթնոսը պետք է ոչնչացվի .(Կ.Պոլսում Մեծ Բրիտանիայի դեսպանի նամակը Մեծ բրիտանիայի արտաքին գործերի նախարարին . սըր Դ.Լոութըրիից սըր Չ.Հարդինգին , Ստամբուլ , 29 մայիսի, 1910թ.: Այս նամակ – փաստաթուղթը առաջին անգան լույս է տեսել Լոնդոնում հրապարակվող «Ջորնալ օֆ Միդդըլ Էսթերն Սթուդիս»(Journal of Middel Estern Studies) թիվ 1-ում`,1971թ.Հեղինակը`արաբ պատմաբան Էլի Կեդուրիե:
Այն որպես փաստաթուղթ տպագրել է Յու. Վորոբեւսկին իր «Ճանապարհ դեպի Ակրոպոլիս.Օձի քայլը» գրքում,1999թ. Մոսկվայում, որտեղից էլ կրճատումներով արտատպվել է «Գոլոս Արմենիի» օրաթերթում 2001թ.04.թիվ 19 համարում:
Ավելի ուշ`1919թ. Փարիզի Խաղաղության խորհրդաժողովի ընթացքում ամերիկյան` «Աութլուք ընդ ինդիփենդընթ» (Outlook and independeent) ամսագրի թղթակից Լինկոլն Ստեֆանսը, ով նույնպես պատահական դեմք չէր.նա եղել է Տրոցկու մերձավորներից մեկը , հանդիպում եւ հարցազրույց է վարում Լոուրենս Արաբացու ` ( Lourens of Arabia) հետ , որը ինչպես հայտնի է Մեծ Բրիտանիայի « Inteligens cervis»(Ինթիլիջընս սերվիս) գաղտնի ծառայության գործակալ եւ հետախույզ էր: Այդ հարցազրույցը առաջին անգամ տպագրվել է ` նույն «Աութլուք ընդ ինդիփենդընթ» (Outlook and independeent) ամսագրի 1931-թ. հոկտեմբերի 14-ի համարում:
Արեւմտյան քաղաքական գործիչներից Լոուրենս Արաբցին առաջինն էր, որ անկեղծ խոստովանեց հայերին տեղահանելու եւ ոչնչացնելու անհրաժեշտությունը: Այսպես, հայկական հարցի հիմնական լուծումը նա տեսնում էր հայերին ֆիզիկապես ոչնչացնելու մեջ: Ստորեւ ներկայացվող մեջբերումը մի հատված է այդ հացազրույցից:
«Ինքն էլ է լսել, որ Հայաստանը պետք է մասնատվի. Բուն երկիրը, ուր բնական հարստություններն են, պետք է անջատվի առաջամասից, ուր ոչինչ չկա, բացի հայերից: Ամերիկյան մանդատը պետք է հայերի վրա լինի: Մեկ ուրիշ դաշնակից, ոչ բրիտանացիք, այլ մի ուրիշ հավասարաչափ գործնական տերություն, պետք է ստանա Հայաստանը:
Երկխոսությունը շարունակվում է…
-Բայց , -առաջարկեցի ես,-Ի՞նչ օգուտ մի երկրի բնական հարստություններից առանց այն ժողովրդի,որը պետք Է մշակի դրանք: Հանքեր, նավթի պաշարներ, բերրի հողեր, մի խոսքով `բնական հարստություններ,-համբերությամբ բացատրեցի նրան,-ոչ մի օգուտ չեն տա կապիտալին առանց այն աշխատուժի , որ պետք է մշակի եւ զարգացնի դրանք: Եվ մի երկրի բնիկները բնական աշխատուժ են դրա համար, ամենաէժանը, ամենահնազանդը, ամենաքիչ կազմակերպվածը , լավագույնը:
…-Ես կոչ եմ անում,ոչ թե «Հայաստանը հայերի համար», այլ գործնականորեն «հայերը Հայաստանի համար»:
Եվ քանի որ հայերը , ըստ Լոուրենսի , «ամենախելացի ,ամենակատարյալ ընտրասերված,ամենաբարձր զարգացած ցեղն է աշխարհում`քաղաքակրթության տեսակետից», եւ հենց նրանք կխանգարեն իրենց հասնելու բաղձալի նպատակին` տիրելու Հայկական բարձրավանդակին` եւ ոչ միայն` ապագայում ստեղծել Մեծ Միջին Արեւելք… ուստի նրանց պետք է բնաջնջել…
( Ուշադրություն դարձրեք այս ձեւակերպմանը`«հայերը Հայաստանի համար»:Կարծում ենք վերջին քսան տարում ի կատար է ածվում հենց այս ծրագիրը…)
Ունենալով աշխարհաքաղաքական մեծ, հեռահար նպատակներ , Արեւմուտքին խանգարում էր հայերի եւ Հայաստանի գոյությունը:Նախապես 1879 թ. Անգլիայի լորդերի պալատի նախագահ Դիզրաելիի որոշմամբ աշխարհագրական քարտեզներից ջնջելով Հայաստան անունը, տարածքը անվանվեց Անատոլիա, որը հունարեն բառ է եւ նշանակում է արեւելք , ավելին `արեւելյան Անատոլիա , բառացի նշանակում է արեւելյան արեւելք , որն անհեթեթություն է… :
Այդ անտեսանելի, ես կասեի յոթ գլխանի Հիդրան իր նախագծի գործնական կիրառությանը անցավ 1915 թվականից , իհարկէ , նախապես մի քանի անգամ փորձելով հայերի զանգվածային ջարդեր կազնակերպել ( 1894-96թթ.,1909թ.): Փորձը կար եւ հաջողությունը երաշխավորված էր.1915թ. իր բուն հայրենիքում ցեղասպանելու ճանապարհով հայերից «մաքրելով» պատմական Հայաստանը` որոշ «թյուրիմացաբար» փրկվածներ հայտնվեցին նորընծա Սովետական Հայաստանում, որտեղ նույնպես հասան հիդրայի շոշոփուկները. մի անտեսանելի ձեռք ամենայն հետեւողականությամբ շարունակեց նրանց տեղահանությունը եւ մաս- մաս ոչնչացումը այժմ արդեն ստալինյան ռեժիմի ձեռքով:
Ահա մի փաստաթուղթ, որը տպագրվել է 1924թ. «Արձագանք Փարիզի» պարբերականում: Այս հրահանգը ստացվել է բոլշեւիկյան կենտրոնական կոմիտեից, որը այսպես ձեւակերպել եւ ի կատարման է հանձնարարել ոչ անհայտ Արտաշես Կարինյանը:
«Երկրի մեջ եղած 300 հազար գաղթականությանն էլ պետք է ցրել լայնածավալ Ռուսաստանի մեջ: Հայաստանը կարող է խնդրել մյուս հանրապետություններից հող…Այդպիսի հողեր քիչ չեն Հյուսիսային Կովկասում Դոնի շրջանում եւ Կուբանում: 300 հազար հայ գաղթականների բնակեցումը Խորհրդային միության հսկայական տերիտորիայի վրա ավելի հեշտ է , քան թէ սոված ու քայքայված Հայաստանում: Այդ գաղթականության բնակեցումը կազատի Հայաստանին ծանր բեռից, որ խեղդում է նրան:
Այդ ձեւով իր հիմքի մեջ կխեղդվի ամեն մի ազգայնական փորձ եւ կստեղծվի ավելի ամուր պատվանդան Մերձավոր Արեւելքի ժողովուրդների միության համար:
Վերջ տալ հայության հավաքման գաղափարին Հայաստանում, մի գաղափար , որը մինչեւ այժմ էլ ապրում է ժողովրդական զանգվածների գիտակցության մեջ:
Եզրակացություններ
Ա.Հայաստանը հողային ազատ ֆոնդ չի ունեցել, չունի եւ նախատեսելի ապագայի մեջ չի կարող ունենալ:
Բ.Այդ ֆոնդի բացակայությունն է եղել պատճառը,որ զարգանա ազգայնական ռոմանտիկան եւ հայությունը ձգտի տիրանալու իր «պապենական հողերին»:
Գ.Այդ ֆոնդի բացակայությունն է պատճառը, որ նաեւ այսօր վառ ու կենդանի է «միացյալ եւ անկախ Հայաստանի» գաղափարը ժողովրդական զանգվածների մեջ:
Սրանից ելնելով պետք է վերջ դնել հայության հավաքման գաղափարին Հայաստանի մեջ:
1924թ.նոյեմբերի 26
Ա.Կարինյան»
Արդեն 100 տարի է , որ այս գործնթացը շարունակվում է եւ որի գերագույն նպատակն է` թույլ չտալ հայերին ինքնագիտակցության գալ, սերունդների միջեւ կապը խզել, ամեն գնով ջնջել պատմական հիշողությունը, հնարավորինս ոչնչացնել տեղում , իսկ եթե ոչ, տեղահան անել ,կամ ստեղծել այնպիսի պայմաններ, որ կամ տեղում դանդաղ վերանան , կամ կամավոր արտագաղթեն : Ինչպես տեսնում եք` օրվա հայրենի իշխանությունները նույնպես լծված են այս գաղափարին , ըստ այդմ, ակնկալելով սեփական շահը…
Օգտվեով ստեղծված քաղաքական եւ սոցիալական ծանր կացությունից` հայերի գենոֆոնդի նպատակային ոչնչացումը, տարբեր պատրվակներով ,(նացիոնալիզմ , կուլակաթափություն , ազգի դավաճան , ժողովրդի թշնամի եւ այլն) շարունակվեց նաեւ 1926-1937թթ .| Շուտով սկսված երկրորդ համաշխարհային պատերազմը եւս մի հնարավորություն տվեց . հանրապետությունում եղած 1մլն 200 000 հայերից պատերազմ զորակոչվեց 250 000 – ը:Խորհրդային մյուս հանրապետություններից, մասնավորապես Ադրբեջանից եւ Վրաստանից , ինչպես նաեւ Սփյուռքից պատերազմին մասնակցեց եւս քառորդ մլն. հայ: Այսպիսով, երկրորդ աշխարհամարտին մասնակցել է 0,5-մլն-ից ավելի հայ, որից մոտ կեսը զոհվեց մարտի դաշտում:
(Ի դեպ, Հայաստանը երկրորդ համաշխարհային պատերազմում այնքան զոհ է տվել , ինչքան 40 մլն բնակչություն ունեցող եւ հակահիտլերյան կոալիցիայի մեծ եռյակի անդամ Անգլիան):
Բնաջնջման նոր փուլն սկսվեց 1946-1949թթ. , որի հիմնական զոհերը դարձան հայրենադարձները . ավելին `1949 թվականին աքսորվում էին ոչ միայն Խորհրդային Միության տարածքում գտնվող հայերը , այլեւ Վրաստանի , Բուլղարիայի , Ռումինիայի , Արեւմտյան Ուկրաինայի , Լեհաստանի , նախկին Տրանսիլվանիայի, հատկապես էթնիկ հայ մտավորականությունը. արդյունքում , հարյուր հազարավոր հայեր հետապնդումից խուսափելու համար, հրաժարվեցին իրենց ազգությունից : Այսօր նրանց մի մասը ոչնչացված է, իսկ մյուսը ` ուծացած :
Հայերի համակարգված բնաջնջումը կարծես թե կանգ առավ 1955-1988թթ.-ներին , այսինքն մինչեւ արեւմտյան ծագում ունեցող գորբաչեւյան «Գողգոթա» ծրագրի գործադրումը:
1988թ. Սպիտակի երկրաշարժը , որի մասին այսօր արդեն անթաքույց գրում են , որ այն սովետական նոր`լիտոսֆերային զենքի առաջին փորձարկումն էր ,որի աշխարհագրական վայրը ամենեւին պատահական չէր ընտրված (տես` WWW.AIF.Ru /No 9, 2011,հեղինակ Սավելի Կաշնիցկի): Ըստ պաշտոնական տվյալների այն խլեց 25 000 մարդու կյանք,իսկ ,իրականում` կրկնակի … Եվս կես միլիոն բնակչություն գաղթեցվեց –տարաբնակեցվեց:
Երկրաշարժին հաջորդած «հեղափոխությունն» ու արցախյան պատերազմը ակամայից նույնպես հանգեցրին նույն նպատակի իրագործմանը` քայքայել երկիրի տնտեսությունը, ունեզրկել բնակչությանը , ստեղծել կյանքի անտանելի պայմաններ եւ դրանով իսկ նպաստել երկրի հայաթափմանը:
Պատահական չէ նաեւ այն, որ 450 000 ադրբեջանահայությունից Հայաստան եկավ ընդամենը 1/5-ը , իսկ նրանց ճնշող մեծանասնությունը անաղմուկ , անտեսանելի եւ արագ տեղափոխվեցին ԱՄՆ , Ռուսաստան, եւ այլուր. միայն թե ոչ Հայաստան, (պատկերացրեք եթե նրանք մեր իշխանությունների ջանքերով բնակեցվեին ազատագրված տարածքներում, այսօր բոլորովին այլ կերպ կլիներ քաղաքական-դեմոգրաֆիական իրադրությունը արցախյան հակամարտության գոտում:
Սակայն, մեծ տերությունները որոնք այդքան ջանք են գորադրել, ծրագրել եւ ֆինանսավորել են Հայաստանի հայաթափումը , թույլ կտայի՞ն ավելի ուժեղ եւ հզոր Հայաստանի գոյությունը…
Երբ հրապարակ եկավ Լ.Տեր-Պետրոսյանն իր վարչախմբով , նրանց օրակարգի ամենաառաջնահերթ խնդիրն էր Հայաստանը հնարավորինս արագ հայաթափելը , հարկ կա՞ արդյոք հիշեցնելու նրանց գործադրած մեթոդները` էլեկտրաէներգիայի հողանցում, արդյունաբերական ձեռնարկությունների հարկադրված պարապուրդ , սով , ունեզրկում, երկրի ամբողջ տնտեսության եւ ֆինանսական համակարգի վայրասլաց անկում …
Ըստ այդ ծրագրի, Հայաստանում պետք է ապրի է 1 մլն-ից պակաս հայ, որոնք պետք է սպասարկեն տարածաշրջանի երկրների շահերը :
Ինչպես տեսնում եք, այսօր այդ մասին է խոսում Լ.Տ.Պ-ն, եւ նրա կողմից «անընդունելի» վարչապետ Տ.Սարգսյանը , որի ներկայիս քաղաքականությունը եւս ուղղորդված է նույն նպատակին` վարկերի եւ հարկերի տակ խեղդել երկրի զարգացումը , ստեղծել այնպիսի պայմաններ , որոնք անտանելի կդարձնեն մարդկանց կյանքը , նպաստել արտագաղթին, դրանով իսկ ստեղծել պայմաններ Հայաստանի` որպես պետության վերջնական սնանկացման եւ լուծարման համար:
Հայտնի բան է, որ երիտասարդությունը երկրի ապագան է: Արդյո՞ք պատահական է , որ 3 մլն բնակչություն ունեցող երկրում գործում են 5 արտասահմանյան համալսարաններ`ամերիկյան, ֆրանսիական , սլավոնական , գերմանական , եվրոպական, եւ մի քանի ռուսական ԲՈՒՀ-երի մասնաճյուղեր, որոնց շրջանավարտները սպասարկելու են համատասխան երկրների շահերը: Չմոռանանք նաեւ դրսից պարտադրվող օտարալեզու դպրոցների բացումը:
Ի դեպ, փոխելով ազգի լեզվամտածողությունը , փոխվում է նաեւ հոգեբանությունը , մարդը կառավարվում է այն լեզվով , եւ ծառայում է այն լեզվին, որով մտածում է : Լեզվամտածողության փոփոխությունը հավասար է հոգեփոխությանը կամ ինքնության կորստին : Սա եւս ասիմիլյացիայի հզոր զենքերից մեկն է , որը հայերի դեմ կիրառվել է Հայաստանում պարսկահռոմեական եւ պարսկաբյուզանդական մրցակցության ժամանակներից ի վեր: Ասիմիլացիոն այդ քաղաքականությունը ավելի նրբացված մեթոդներով կիրառվուն է նաեւ այսօր:
Օրինակ`Լեհաստում,Ռումինիայում,Տրանսիլվանիայում,Վրաստանում,Ռուսաստանում իսկ այսօր արդեն Ամերիկայում, որտեղ մոտ 2 մլն հայերից հայերեն են խոսում եւ իրենց հայ են համարում միայն տաս տոկոսը:
Ավելին ` հեռուստատեսությամբ այսօր անթաքույց գովազդվում է անվճար կրթությունը Եվրոպայում: Հետաքրքիր չէ՞ արդյոք իմանալ , ովքե՞ր են այն անձինք կամ կազմակերպությունները, որոնք շահագրգռված են արտասահման տանել հայ երիտասարդներին վճարելով նրանց բոլոր ծախսերը:Միգուցե՞ դրանք ֆինանսավորվում են Թուրքիայի կամ Ադրբեջանի կողմից. արդյո՞ք սա մի յուրատեսակ տրաֆիքինգ չէ:
Նույնը թերեւս անում է Ռուսաստանի դեսպանատունը , հրավիրելով հայ երիտասարդներին Ռուսաստանի ԲՈՒՀ-երում անվճար կրթություն ստանալու.Հարց` ինչո՞ւ Ռուսաստանը նմանօրինակ «ակցիա» չի իրականացնում, օրինակ, իր ազգակից Բելոռուսիայում , կամ դաշնակից Ադրբեջանում , կամ վերջապես աղքատության շեմից ներքեւ գտնվող իր 18 միլիոնի հասնող սեփական քաղաքացիների նկատմամբ :
Ի՞նչ են մտածում այս մասին Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունները:
1996թ.Հայաստանի Ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ մի կոնֆերանս , որտեղ ներկա էին Անգլիայի , ԱՄՆ-ի ,Վրաստանի , Թուրքիայի պատվիրակությունները ,եւ ուր խոսվում էր Հայաստանի ապագայի մասին , որպես ծառայություններ մատուցող , կամ ըստ մեր վարչապետի` ծառայություններ արտահանող երկիր , իմա` նաեւ մարդկային ներուժ:
1993թ. թուրքական թերթերից մեկը գրեց , որ եթե Հայաստանը իր գիտաարդյունաբերական հզորությամբ մնա եւ զարգանա, ապա տարածաշրջանում կդառնա նոր «Իսրայել» , որը ոչ մի կերպ չի կարելի թույլ տալ :Իսկ ին՞չ անել…Ցավոք , մենք մեր մաշկի վրա զգացինք , թե ինչպես եւ ում միջոցով կարելի է ոչնչացնել մի ծաղկուն պետություն…
Ես կարծում եմ, որ մենք շատ մեղավոր ենք, որ այսօր արդեն նախկին պետական հանցագործներին, պատժելու , դատական պատասխանատվության կանչելու փոխարեն, թույլ ենք տվել վերակենդանանալ,ավելին` շարունակել իրենց ավերիչ , ապակողմնորոշիչ եւ այլասերող գործունեությունը,հանդես գալ երկրի եւ ժողովրդի «փրկչի դերում:»
Այսօր որտեղի՞ց են ուղղորդվում այդ գործընթացները : Ըստ իս ,ի շարս նաեւ այլ աղբյուրների` 1921թ . մարտի 16-ի ռուս-թուրքական պայմանագրից , որն այսօր ներկայացվում է որպես եվրասիական գաղափարախոսություն , Եվրասիա հիմնադրամ ,Եվրասիա համալսարան, որը միգուցե ենթադրում է թուրք-ռուսական դաշի՞նք ի հաշիվ Հայաստանի եւ նրա շահերի: Ռուս-հրեական բոլշեւիկյան ղեկավարությունից ետ չմնաց նաեւ «հայասեր» եւ «դեմոկրատ » Ֆրանսիան , որը Անկարայի 1921թ.հոկտեմբերի ֆրանս-թուրքական համաձայնագրով կատարեց հակահայ աղաղակող քայլ`Հայկական Կիլիկիան վերադարձրեց այժմ արդեն քեմալական Թուրքիային`մեկ անգամ եւս ջարդել տալով անապատներից վերադարձած արեւմտահայության բեկորներին:
1993 թ. «Սասունցի Դավիթ» կայարանի մերձակա հրապարակից սկսեցին աշխատել չնչին գներով ավտոբուսներ, որոնք հատկապես Հայաստանի մարզերի բնակչությանը վերմակ- ներքնակով տեղափոխում էին Հյուսիսային Կովկաս` Դոնի Ռոստով, Վլադիկավկազ,Պյատիգորսկ եւ այլուր : Այդ գործընթացը կանգ չի առել առ այսօր : Օգտվելով մեր կառավարության ընձեռած հնարավորությունից` մեր դաշնակից երկրի դեսպանատունը որոշել է ավելի ակտիվ եւ օպերատիվ «օգնել» իր անուղղակի դաշնակիցներին` Թուրքիային ու Ադրբեջանին եւ հայաթափելով Հայաստանը դարձնել այն տարանցիկ միջանցք: Ինչպես ասում է ռուս քաղաքական մեկնաբան Ալեքսանդր Օրլովը`. «Թուրքիան կանխավայելում է Հայաստանին կոտրելու հաճույքը , այն դարձնելու ոտքի տակի գորգ`որը տանում է դեպի ցանկալի Ադրբեջան, Անդրկովկաս , եւ այնուհետեւ բաղձալի Վոլգա:
Իսկ արդյո՞ք դա ձեռնտու է Մոսկվային.-գրում է հեղինակը,- Նկատի ունենալով Մոսկվայի օբյեկտիվ շահերը – ոչ մի դեպքում…Սակայն մենք սովորել ենք ,որ վերջին 25 տարիներին Կրեմլը ընտրի վատթարագույն տարբերակը: Որպեսզի հաճոյանա արեւմտյան մամուլին, Կրեմլի անունից ստորագրում են հնարավոր ամեն բան:Դա սկսվեց Գորբաչեւից , որի սխալները ջանասիրաբար կրկնում է նաեւ Մեդվեդեւը:
Ստորագրեցին «ոչ միջուկային սպառազինությունների» կրճատման պայմանագիրը, ստորագրեցին «միջուկային գործարքը» , ժամկետից շուտ Սահակաշվիլիին հանձնեցին ռուսական ռազմաբազաները: Կստորագրեն նաեւ Հայաստանի հանձնումը:»(Գոլոս Արմենիի,3 մարտի,2011թ.)
Եվ այս քաղաքականությունը տարվում է այսօր այն դեպքում, երբ մեր հարեւան երկրներում արձանագրվում է բնակչության աննախադեպ աճ. Թուրքիան,իր 78 մլն բնակչությամբ ( միայն 2010 թ. Թուրքիայում 1մլն մարդ է ծնվել),Իրանը` իր 73 մլն բնակչությամբ, դարձյալ ,մոտ 1մլն ծննունդով եւ վերջապես Ադրբեջանը իր 10 մլն բնակչությամբ,Վրաստանի մասին կարող ենք լռել…քանի որ այնտեղ վրացիներ «ծնվում » են հայերին ազգափոխություն պարտադրելով: Վերջին տվյալներով 200 000 հայ արդեն վաղուց « վրացի է»:(Գոլոս Արմենիի,9 հունիսի 2011թ:
Եկատերինա 2-րը նախաձեռնեց եւ տեղահան արեց Նախիջեւանի հայ բնակչությանը,նրանց վերաբնակեցնելով այժմյան Դոնի-Ռոստովում, որը այն ժամանակ վերանվանվեց Նոր Նախիջեւան. .
Այսօր ո՞վ է հիշում Նախիջեւանից տեղահանվածներին,ու՞ր անհայտացավ Նոր Նախիջեւանը եւ ու՞մ է պատկանում հին Նախիջեւանը…
Այսօր, երբ խոսքը գնում է աշխարհի բնակչության մասին,որը արդեն 7 մլրդ-ի է հասնում, եւ որ այն պետք է նվազեցնել ամեն գնով, (ոսկե միլիարդի դիվային գաղափարը)`մեր դիտարկումներով `արդեն 150 տարի է, որ կրճատվում են հատկապես հայերը , որոնք չնայած իրենց թվով աշխարհում քիչ թիվ են կազմում. եւ սակայն մեծ տերություններին նույնիսկ այդ թիվը շատ – շատ է թվում:
Ինքստինքյան հասկանալի է, է որ բոլոր պետությունները առաջնորդվում են իրենց շահերով , իսկ ու՞մ շահերով են առաջնորդվում մեր պետության պատասխանատու այրերը…
Ո՞վ է կրելու երկիրը հայաթափելու եւ դրա կործանարար հետեւանքների պատասխանատվությունը.պետությունը՞, ժողովուրդը՞, ո՞վ …
Իսկ շարքային քաղաքացիները `դավին անտեղյակ, ցավին անտարբեր…
Ն.Մարգարյան