ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Saturday, August 13, 2011 13:39 - 1 քննարկում

Կարո՞ղ ա Թուրքիան կառավարում են թուրքացած հայերը, իսկ Հայաստանը՝ հայացած թուրքերը:

Թուրքիայում 3 սենյականոց բնակարան գնելու համար անապահովները կվճարեն ամսական 100 դոլար

Օգոստոս 14, 2011 | 00:19

Թուրքիայի կառավարության կից TOKI շինարարական ընկերությունը ցածր եկամուտ ունեցողների համար Թուրքիայի 7 նահանգներում Ռամադանի տոնից հետո վաճառքի է հանելու 4 հազար 600 բնակարան։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝  64 քմ մակերես ունեցող 3 սենյականոց բնակարանները վաճառվելու են 4 հազար լիրա (2300 դոլար) կանխավճարով եւ ամսական 173 լիրա (100 դոլար) հիփոթեքային վճարմամբ։

Նշենք, որ Թուրքիայի կառավարությանը կից TOKI-ն կառուցել է 510 հազար բնակարան, որոնց գները երկու սենյականոց բնակարանի համար սկսվել են 15000 ԱՄՆ դոլարից եւ ամսական 70 դոլար հիփոթեքային վճարով։

Թուրքիայի կառավարության հատուկ ծրագրով՝ երիտասարդներին 2 սենյականոց նորակառույց բնակարաններ է տրամադրվում առանց կանխավճար եւ ամսական կրկին 70 դոլար վճարումով։



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

misak
Aug 14, 2011 22:22