ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Wednesday, August 10, 2011 0:37 - 1 քննարկում

Էդվարդ Անտինյանը կույս չէ, բայց կուսակցություն է ուզում կուլ տալ…

ՀՌԱԿ 19-րդ արտահերթ համագումարի ատենապետի հայտարարություն

10.08.2011/10:50

ՀՌԱԿ 19-րդ արտահերթ համագումարի ատենապետի հայտարարություն

Համաձայան  ՀՌԱԿ  Կանոնադրության  70  հոդվածի ՀՌԱԿ Համագումարը հանդիսանում է կուսակցության բարձրագույն ղեկավար գերագույն մարմին եւ քանի որ ս.թ. հունվարի 20-ին սկասված ՀՌԱԿ 19-րդ արտահերթ համագումարը չի ավարտվել` մնում են օրակարգային չքննարկված հարցեր եւ որոշվել է այն ավարտել 2-րդ նիստին, հետեւաբար ՀՌԱԿ Հանրապետական Վարչության որեւէ անդամ լիզաորություններ չունի հանդես գալ ՀՌԱԿ-ի անունից:Իսկ Նույն կանոնադրության 53 հոդվածի համաձայան ՀՌԱԿ ատենպետ ունի Հանրապետական վարչության անդամի կարգավիճակ` ոչ ավել:

Համաձայն ՀՌԱԿ Հանրապետական Վարչության 27.12. 2010թ որոշման եւ ՀՌԱԿ Կանոնադրության 59, 68 եւ 70 հոդվածների`  ՀՌԱԿ 19-րդ արտահերթ Պատգամավորական Ժողովի նախապատրաստական աշխատանքների կազմակերպման եւ մինչ նոր ՀՌԱԿ Հանրապետական Վարչության ընտրությունն ու հավատարմության ուխտի ի կատար ածումը` կուսակցության փաստաթղթերի եւ կնիքի պահպանման լիազորությունները դրվել է  ՀՌԱԿ ՀՎ ատենադպիր Կարեն Կակոյանի վրա:

Նման հայտարարության համար հիմք հանդիսացավ այն ապատեղեկատվությունը, որ տարածել է լրատվամիջոցներին  Էդվարդ Անտինյանը` իրեն վերագրելով ՀՌԱԿ-ի միաձնյա ղեկավար:

Պաշտոնապես հայտարարում եմ, որ ՀՌԱԿ գրասենյակը գործում է Երվադ Քոչար 19/6 հասեցում, կուսակցության պաշտոնական էլեկտրոնային հասցեն է hrak.armenia@gmail.am հեռախոսահամարը` 010 57 23 97:

Եդվարդ Անտինյանի կողմից նաեւ լրատվամիջոցներին է տարածվել, իբր կորել են ՀՌԱԿ կլոր կնիքը եւ Պետական ռեգիստրի Վկայականը: Այս կապացությամբ նույնպես հայտարարում են, որ եւ ՀՌԱԿ կլոր կնիքը եւ Պետռեգիստրի Վկայականը եւ կուսակցության մնացած գույքը ի պահ է տրված ինձ` մինչ ՀՌԱԿ 19-րդ արտահերթ Համագումարի ավարտը եւ նոր ՀՌԱԿ Հանրապետական Վարչության ընտրությունը:

Համոզված եմ, որ ՀՌԱԿ 19-րդ արտահերթ Համագումարի 2-րդ նիստը կանդրադառնա Էդվարդ Անտինյանի ՀՌԱԿ Կանոնադրության խախտումներին եւ կտա արժանի գնահատական:

Մեկ անգամ եւս հրավիրում եմ ՀՀ Արդարադատության նախարարի եւ ՀՀ Ոստիկանապետի ուշադրությունը ՀՌԱԿ-ի շուրջ կատարվող անօրինականություններին, որին փորձում են մասնիկց  դառանալ  որոշ  պետական  պաշտոնյաներ:

Տեղեկացնում եմ նաեւ, որ անօրինականությունների մասին տեղյակ է պահվել Աշխարհասփյուռ Ռամկավար Ազատական Կուսակցության Ատենապետը եւ Կենտրոնական Վարչությունը:

 

ՀՌԱԿ  19-ՐԴ  ԱՐՏԱՀԵՐԹ  ՊԱՏԳԱՆԱՎՈՐԱԿԱՆ  ԺՈՂՈՎԻ ԱՏԵՆԱՊԵՏ

ԿԱՐԵՆ  ԿԱԿՈՅԱՆ

Երեւան 10.08 2011թ

Maxinfo.am



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

ArMen S. (Glendale)
Aug 10, 2011 8:09