ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ ADMIN. Tuesday, August 9, 2011 23:29 - չքննարկված
Պոնչիկը գլուխը բռնել ու բեղի տակից կրեմ ա պզզցրել…
«Կիսադեգեներատ եւ հայ» Սահակաշվիլին չպետք է լինի Վրաստանի նախագահ. Ռոբերտ Ստուրուա
Օգոստոս 09, 2011 | 16:54
Վրացի ռեժիսոր Ռոբերտ Ստուրուան «չի ցանկանում, որ Վրաստանի նախագահը լինի այլ ազգության ներկայացուցիչը»:
Իր ստեղծագործական երեկոյին ռեժիսորը հայտարարել է, որ ուզում է, որ երկիրը գլխավորի վրացին, այլ ոչ թե հայը, ինչպիսին է նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, հաղորդում է «Վզգլյադ» թերթը:
Ընդ որում, Շոթա Ռուսթավելիի անվան թատրոնի գեղարվետսական ղեկավարը ընդգծել է, որ սիրում է հայերին, շատ հայ մտերիմներ ունի, այդուհանդերձ կառավարամերձ շրջապատի շատ ներկայացուցիչներ նրան մեղադրել են այլատյացության մեջ:
Խոսելով Վրաստանի իշխանությունների մասին՝ ռեժիսորը հայտարարել է, որ երկիրը գտնվում է «կիսադեգեներատների ձեռքին»: Նրա խոսքով, Վրաստանը Ռուսաստանի նկատմամբ հարաբերություններում կորցրել է դիվանագիտության կանոնների մասին: