ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ ADMIN. Friday, August 5, 2011 17:40 - 2 քննարկում
Չնայած Քոչարյանը շրջապատված էր սաբոտաժնիկներով, սիոնիստներով, հանձնարարություն չկատարող նախարարներով, բայց դրական հետք թողեց իրենից հետո…
Մայր աթոռ Սբ. Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ Մելիքյանը հուլիսի 22-ին հայտարարել էր, որ անհատ բարերարներից եւ ազգային տարբեր կառույցներից ապահովելով անհրաժեշտ միջոցներ` Վեհափառ Հայրապետի օրհնությամբ նորոգվել եւ նորոգվում են բազում սրբավայրեր: «Ժամանակին Վեհափառ Հայրապետը դիմում էր կատարել Հուշարձանների պահպանության գործակալություն, որպեսզի այնտեղ պատրաստվեն պատմամշակութային կարեւորություն ունեցող վանքերի վերանորոգման նախագծերն ու նախահաշիվները եւ փոխանցվեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին` դրանց հիման վրա հայթայթելու անհրաժեշտ միջոցները: Այս առնչությամբ գործակալությանը հանձնարարական էր տրվել նաեւ ՀՀ այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից, սակայն, Մայր Աթոռի դիմումն ընթացք չստացավ, եւ որեւէ նախագիծ առ այսօր Մայր Աթոռին չի փոխանցվել»,- նշել էր Մելիքյանը:
Այդ կապակցությամբ «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը հուլիսի 23-ին դիմել էր Մշակույթի նախարարությանը, ում ենթակայության տակ գտնվում է Հուշարձանների պահպանության գործակալությունը, խնդրելով պարզել եւ մամուլի միջոցով հայտնել հանրությանը Կաթողիկոսի խնդրանքը եւ այն ժամանակվա նախագահի հանձնարարականը չկատարելու պատճառը: Սակայն որեւէ պատասխան առ այսօր չի ստացվել: «Չենք լռելու»-ն ստիպված է եւս մեկ անգամ խնդրել նախարարությանը պարզաբանումներ տալ խնդրո առարկայի վերաբերյալ:
«Ամենայն հավանականությամբ, որոշ մարդիկ չեն հասկանում, որ իրենցից է կախված հայ ժողովրդի պատմական ժառանգության պահպանման եւ հաջորդ սերունդներին փոխանցման խնդիրը: Կո՛չ ենք անում լրագրողներին հետամուտ լինել այս խնդրի լուծմանը: Թույլ չտա՛նք, որ մեր աչքի առջեւ կործանվի մեր իսկ պատմությունը»,- ասված է նախաձեռնության հայտարարությունում։
2 քննարկումներ
sofia