ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ Admin. Tuesday, August 2, 2011 20:38 - 3 քննարկում
«Լռության լեգենդը» եւ «Բարության ուժը»
Գրող Ֆելիքս Բախչինյանը երկու գիրք է գրել Սերոբ Տեր-Պողոսյանի մասին: Առաջինը կոչվում է «Լռության լեգենդը` Սերոբ Կորյունի Տեր-Պողոսյան», երկրորդը` «Բարության ուժը` Սերոբ Կորյունի Տեր-Պողոսյան»: Ֆ. Բախչինյանը դարձել է պարոն Սերոբի կենսագիրը, քաջ ծանոթ է նրա կյանքի բոլոր մանրամասներին, չի բացառվում, որ նա իմանար նաեւ մանկապղծության մասին: Նրանք միասին էին ոստիկանության հասարակական խորհրդի կազմում, իրար հետ երկար ժամանակ էին անցկացնում: Գրքերից մեկի սկզբում Բախչինյանը գրում է. «Այս պատմության մեջ գեղեցիկ խորհուրդներ կան, այն փոքրիկ միջուկ է, որի շուրջ պիտի ծավալվի մեծ պատմությունը մի մարդու մասին, ում կյանքի որ դրվագին էլ որ դիպչես, մաքուր ու զուլալ աղբյուր է հորդելու»:
Եւ ահա Ֆելիքս Բախչինյան անունով մարդը տարիներ շարունակ սնվում էր այդ մաքուր ու զուլալ աղբյուրից: Ես չգիտեմ՝ քննչական մարմինը հարցաքննե՞լ է այս մարդուն, բայց վստահաբար կարելի է ասել, որ նա շատ լավ ճանաչում էր Սերոբ Տեր-Պողոսյանին եւ տեղյակ էր նրա ամեն մի քայլի մասին: Նա հաջորդ գրքերի համար նյութեր էր հավաքում: Մի քանի հատվածներ ներկայացնենք այդ գրքից, որը պետք է հուշեր քննչական խմբին, որ այս մարդը բավականին տեղեկացված էր Սերոբ Տեր-Պողոսյանի գործունեությունից:
«Սերոբ Տեր-Պողոսյանի աչքից ոչ մի տեղ չեն վրիպում երեխաները` այդ հրեշտակային զարմանալի արարածները: …Ախթալայում 50-60 երեխաներ դաստիարակվում եւ կրթվում են Սերոբ Տեր-Պողոսյանի սիրառատ հովանու ներքո: Ստանձնելով երեխաների հոգածությունն ու խնամքը` նա սակայն, չի ուզում մեծացնել պորտաբույծների:
Նա սիրում է աշխատանքը եւ ցանկանում է, որ երեխաներն էլ սիրեն այն: Եւ հաճախ այդ երեխաների հետ պարոն Սերոբը լինում է Արամյանցի տանը, երեխաներն աշխատում են այգում, խնամում են ծառերն ու ծաղիկները: …Երեխայապաշտ այրը սիրում է այդ երեխաներին եւ հոգ տանում նրանց մասին մեծագույն պատասխանատվությամբ եւ գորովանքով, ինչպես հարազատ երեխաներին… Պարզվում է, որ կարելի է շատ գեղեցիկ ապրել նաեւ «ուրիշ երեխաներ չեն լինում» կարգախոսով: Բոլոր երեխաներն էլ մեր երեխաներն են, հայոց մեծ ընտանիքի երեխաները: Հարազատ երեխաներ չունենալն էր գուցե, որ նրան դարձրեց անուղղելի երեխայապաշտ, եւ նա ստանձնեց ուրիշի երեխաների հոգածությունը»,- գրում է Ֆ. Բախչինյանը:
HETQ
3 քննարկումներ
misak