Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Sunday, July 31, 2011 3:13 - 2 քննարկում

ԻՍԿԱԿԱՆ ՍՈԴՈՄ ԳՈՄՈՐԸ ՄԵԶ ԲԱժԻՆ ՀԱՍԱՎ:

ԻՍԿԱԿԱՆ ՍՈԴՈՄ ԳՈՄՈՐԸ ՄԵԶ ԲԱժԻՆ ՀԱՍԱՎ:
Ես հավանաբար միակ մարդն եմ, որ ընտանիքով հեռու մնացինք Աստծո պատժից: Ես, հայրս և մայրս հրաժարվեցինք մեզ առաջարկված 300 դոլարից, որով մեզ փորձում էին գայթակղել, որ ստորագրենք Սերոբ Տեր Պողոսյանի համար նախապես գրած դրական բնութագրի տակ, որպես թե պարկեշտ, բարերար, բոլորին հասնող մարդ: Այն վնասը , որ տվեց նա Ախթալայի բնակիչների անվանը, իրոք դարերով չի ջնջվի: Զարմանում եմ մի բանի վրա: Մամուլում կարդացի, որ ստորագրահավաքները հավաքել են 2500 ստորագրություն Ախթալայի բնակչությունից,երբ քաղաքի բնակիչների թիվը այս պահին 2000-ից մի փոքր ավելի լինի, կամ չլինի: Քանի որ 2009-ի մարդահամարում Ռուսաստանում գտնվողների հետ միասին հաշվեցին 2843 մարդ: Մոտավորապես բացակայում էին 4-5 հարյուր չափահաս տղամարդիք: 2010-2011 թվերին, մանավանդ երբ գործ բացվեց Սերոբ Տեր Պողոսյանի վրա ջահել տղաներին պղծելու, փողով խափելու հաշվով, ով թասիբ ուներ մեկնեց Ռուսաստան:Իմ հաշվով 3-4 հարյուր հոգի էլ էդ վախտ գնաց դուրս: Բացի դրանից եզրակացնում եմ, որ քաղաքում 8-9 հարյուր երեխա կա, որոնց ստորագրությունները իրավական ուժ չեն կարող ունենալ Սերոբ Տեր Պողոսյանի դատավարության ընթացքում: Արդեն խոսում են, և դա իմ ընտանիքին առաջարկված գումարից գիտեմ, որ ամեն ստորագրողին 100 դոլար են տվել ու հավաքել են այդպես 2500 ստորագրություն: Հետևաբար 250 հազար դոլար ծախսել են Ախթալայի 2000 բնակչի վրա, սկսած ծծկերից մինչև վերջին օրերին մեռած ծերունուց ստորագրություն վերցնելուն:
Բնակիչները մինչև իմ մեկնելը արդեն խոսում էին, որ Սերոբը 2 միլիոն դոլար է տվել դատավորներին և իր  համար հատուկ օրենք են ստեղծում, որ չնստի:
Ես այս հղումը գրում եմ Մոսկվայից, որտեղ հասա երեկ իմ ընտանիքի հետ և հավանաբար չվերադառնամ Սոդոմ-գոմոր դարձած Ախթալա, որտեղ պղծված են բոլորը, մեծից-փոքր,դոլարով գնված են ու ծախված, որպես ամենախղճուկ մարմնավաճառներ:
Ս.Ա.յան, Ախթալայի նախկին բնակիչ:



2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

misak
Jul 31, 2011 14:22