ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ ADMIN. Friday, July 29, 2011 22:47 - 4 քննարկում
Ախթալա՝ հայկական Սոդոմ-գոմոր: Մանկապիղծ պղնծագործ Սերոբը կարողացել է պղծել նաև 2500 Ախթալայի բնակիչներին…
«Հայկական ժամանակ». Հիմա ով է հրեշը
10:27 30 Հուլիս, 2011
Ախթալայի և շրջակա գյուղերի շուրջ 2500 բնակիչներ ստորագրել են «Ախթալայի ԼՀԿ» սեփականատեր, մանկապղծության մեջ մեղադրվող Սերոբ Տեր-Պողոսյանի դրական բնութագրի տակ, որ դատարանը նրա նկատմամբ մեղմ վարվի։ Ստորագրությունները կցված են քրգործին և կազմում են 1,5 հատոր։ Ախթալան պաշտոնապես ունի 2400 բնակիչ։ Տեր-Պողոսյանի փաստաբան Գիվի Հովհաննիսյանը մեր թղթակցի հետ զրույցում հաստատել է, որ գործում առկա են իր պաշտպանյալին սատարող ստորագրություններ։ Սերոբ Տեր-Պողոսյանի՝ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող դատը դռնփակ է, և լրագրողները զրկված են այն լուսաբանելու հնարավորությունից։ Տուժողները Ախթալայում բնակվող պատանիներ և երիտասարդներ են, և նրանց ծնողները դատարանում ոչ միայն Սերոբ Տեր-Պողոսյանի դեմ բողոք չեն ներկայացնում, այլև նրա հասցեին գովեստի խոսքեր են շռայլում ու շնորհակալություն հայտնում՝ իրենց ֆինանսապես օգնելու համար։ Դատավարությունը ներկայումս գտնվում է տուժողների հարցաքննության փուլում։
1LUR.AM
4 քննարկումներ
markarish