Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ ADMIN. Sunday, July 24, 2011 8:54 - 2 քննարկում
Հարգելիներս.
Մեր կաթողիկոսն ամենևին էլ պատահականորեն չէ, որ “օբյեկտ” է անվանել միջնադարի պատմական հայտնի հուշարձանները: Երևի մոռանում եք, որ այսօրվա հայ գործարարների մոտ ամենաընդունված ձևը, որով անվանում են շահութաբերության իրենց օճախները կոչվում են “օբյեկտներ”:
Ես ամենևին էլ չեմ զարմանա, եթե վաղը, կամ մյուս օրը պարզվի, որ գործող եկեղեցիների վարդապետները տուրք են վճարում անձամբ կաթողիկոսին, այնքան շատ, որքան ավելի եկամտաբեր է նրանց ենթակայությամբ գործող “օբյեկտ-եկեղեցին”: Իսկ ինչո՞վ է վեհափառը տարբերվում օլիգարխներից, ինչ ինչ՝ բայց մենք հո գիտենք, որ նրա “Օբյեկտն” է հանդիսանում Արագածի լճափի խաշանոցը: Դա նրա , չհաշված գործող եկեղեցիները, միակ “օբյեկտը” չէ: Չպետք է մոռանանք, որ եկեղեցին դարեր շարունակ գործարարությամբ է զբաղվել, ունեցել է վանքապատկան հողեր ու ճորտեր, գյուղեր, որոնք տուրք են վճարել ոչ թե պետությանը, այսինքն թագավորին, այլ հենց եկեղեցուն: Հենց այս կայքում իմացա կաթողիկոս Գետադարձի դավաճանական գործունեության մասին:
Պատմությանն հայտնի են մի շարք հայրենասեր, անձնազոհ կաթողիկոսներ, որոնք եկեղեցու հնարավորություններն օգտագործել են ազգային խնդիրներն առաջ տանելու և դրանք լուծելու համար, սակայն այսօր, եթե հայոց Վեհափառը հանդես է գալիս Հայ-թուրքական արձանագրությունները վերակենդանացնելու օգտին, ապա ոչնչով չի տարբերվում Գետադարձից, քանզի այդ արձանագրությունների ներկա տեսքով վավերացմամբ կդրվի Հայաստանի վերջի սկիզբը: David