ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ ADMIN. Thursday, July 21, 2011 23:20 - չքննարկված
Քրիստոսը էշով մտավ Երուսաղեմ, մեր հոգևոր- քաջնազարները վագրերին հեծած կմտնեն Սանահին: վատ ա՞: Դե տռաքվի անկնիկ հոռոմի պապ: Toyota- վագր (ճապոներեն):
Միայն վերջին տարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը Հայաստանում ճապոնական Toyota կոնցեռնի ներկայացուցչություններից մեկում`Toyota-Yerevan ընկերությունում, ձեռք է բերել 309 հազար ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ 7 ավտոմեքենա:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնի է դարձել Պատրիարքության աղբյուրներից, Մայր Աթոռի կողմից, մասնավորապես, ձեռք է բերվել Toyota Corolla 1.6 մակնիշի 4 ավտոմեքենա, յուրաքանչյուր ավտոմեքենայի արժեքը կազմել է 26.500$, Toyota HiAce միկրոավտոբուս (56.000$), Toyota Camry 3.5 մակնիշի ավտոմեքենա (52.000$) և Toyota Land Cruiser 200 4.7 մակնիշի ավտոմեքենա (95.000$):
Նույն աղբյուրը հաղորդել է, որ Եկեղեցին նոր ՙՏոյոտաներ՚ և այլ ֆիրմաների ներկայացուցչական ավտոմեքենաներ է ձեռքբերել նաև անցած տարիներին`դժվարանալով նշել դրանց ստույգ քանակը: Ուշագրավ է, որ Մայր Աթոռի կողմից ձեռքբերվող բոլոր ավտոմեքենաները պետության կողմից ազատվում են ԱԱՀ-ի վճարումից: Ըստ որում, մեզ այդպես էլ չհաջողվեց պարզել, թե ինչ նպատակով են ձեռքբերել հիշյալ ավտոմեքենաները:
Նշենք, որ բառացիորեն նախօրեին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար Վահրամ Մելիքյանը հայտարարել է, որ Էջմիածինը միջոցներ չունի Սանահինի վանական համալիրի վերականգնման համար, որը գտնվում է ցավալի վիճակում` ավելացնելով, որ եկեղեցիների վերանորոգման կամ կառուցման առումով Էջմիածինը կախված է բարերարներից:
Մելիքյանը նաև նշել է, որ չնայած միջոցների բացակայությանը`Սանահինը, որը վերջերս սեփականության իրավունքով հանձնվել էր Էջմիածնին, գտնվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ուշադրության կենտրոնում:
ՙՄի քանի տարի առաջ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին II-ը պայմանավորվածություն էր ձեռքբերել ՙՀայաստանի էլեկտրացանցեր՚ ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Գլադունչիկի հետ ՙՀԷՑ՚ ֆինանսական աջակցությամբ Սանահինի վանական համալիրի բարեկարգման և վերանորոգման շուրջ: Սակայն, Մշակույթի նախարարությանն առընթեր Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալությունից վանական համալիրի վերականգնման նախագծի հեղինակը պահանջել է $150 հազար: Նախագծի համար պահանջելով նման մեծ գումար`մասնագետը ձախողել է Սանահինի վերանորոգման ծրագիրը՚,- հայտարարել է Մելիքյանը:
Թե ինչպես Մայր Աթոռը, որը տարեկան հարյուր հազարավոր դոլարներ է ծախսում արտասահմանյան մակնիշի թանկարժեք ավտոմեքենաներ ձեռքբերելու համար, չկարողացավ 150 հազար դոլար գտնել Սանահինի վերանորոգման նախագծի համար, որը Հայաստանի բնության, պատմության և ճարտարապետության 8 հուշարձաններից մեկն է` ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ներառված համաշխարհային մշակութային ժառանգության բացառիկ նմուշների շարքում, թող ընթերցողները բացատրություն գտնեն: Մեզ միայն մեկ բան է մնում`շարունակել Մայր Աթոռի եկեղեցական համայնքին տեղեկացնել վերջինիս հովիվների ծախսերի մասին:
Տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը: