ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ ADMIN. Monday, July 18, 2011 23:41 - չքննարկված
ՍԻՐԵԼԻ ՀԱՅԵՐ ԱԼԱՄ ԱՇԽԱՐՀԻ, չվատանաք ախպոր պես…
Սաշիկ Սարգսյանը չի կարողանում վաճառել ԱՄՆ-ի իր կալվածքներից մեկը (կից` լուսանկարներ, փաստաթղթեր)
«Առաջին լրատվական»ի հաղորդմամբ ` ԱՄՆ-ի իրենց աղբյուրները հայտում են, որ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Սաշիկ Սարգսյանը, որը երկար ժամանակ է՝ ինչ հաստատվել և բնակվում է Լոս Անջելես քաղաքում, դեռ 2005 թ. 2 միլիոն 800 հազար դոլար կանխիկ գումարով գնել է Տարզանա քաղաքի 4935 Avenida Oriente, Tarzana, CA 91356-4632 հասցեում գտնվող առանձնատունը (որի վրա այնուհետև ծախսել է 300 հազար դոլար տունը ավարտուն տեսքի բերելու համար):
Սաշիկ Սարգսյանին 2005թ. ի վեր չի հաջողվում վաճառել այս առանձնատունը, որը, նրա գնահատմամբ, այսօր արդեն արժե 3 միլիոն 125 հազար դոլար: Մեր աղբյուրը հայտնում է, որ ֆինանսատնտեսական ճգնաժամի ընթացքում Հայաստանից ուղարկված կանխիկ գումարով Սաշիկ Սարգսյանը մի կերպ կարողացել է տունը փրկել կորստից՝ տան համար վերցրած վարկային պարտավորությունները ժամանակին չկատարելու պատճառով: