ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ ADMIN. Sunday, July 17, 2011 20:51 - չքննարկված
Հը՜մ, հուդայականության հոտ է գալիս…
Մեկենաս Լևոն Հայրապետյանը որոշեց հոսանքազրկել Գանձասարի եկեղեցին



PanARMENIAN.Net – Մեկենաս Լևոն Հայրապետյանը, որը նախաձեռնել է Գանձասարի եկեղեցու վերականգնողական աշխատանքները, որոշել է դադարեցնել եկեղեցու վերականգնումը: Ինչպես հայտնել է PanARMENIAN.Net ին Արցախի բնակիչ Մարութ Վանյանը, մեկենասը ոչ միայն հրաժարվել է վճարել շինարարներին, որոնք իրականացրել են այսպես կոչված «վերականգնողական աշխատանքները», միաժամանակ որոշել է նաև չվճարել համալիրի լուսավորության համար: Ինչպես հայտնել է աղբյուրը, այդ մասին հաղորդել է եկեղեցու քահանան:
Միաժամանակ նա ասել է, որ չնայած նրան, որ հայկական ԶԼՄ-ները տեղեկատվություն են տարածել, որ իբր Գանձասարում մի քանի օր դադարեցվել են շինարարական աշխատանքները, իրականում դրանք դադարեցվել են միայն նախօրեին: