ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ ADMIN. Sunday, July 17, 2011 11:56 - 2 քննարկում
Խմե՞լ, թե՝ չխմե՞լ, ա՛յս է խնդիրը…
ՄԵՄՐԻ ինստիտուտի կայքը տեսահոլովակ է նկարել, նվիրված արաբական բոյկոտին, առ իսրայելական, ինչպես նաև աշխարհի եբրայացիների (еврей) արտադրած ապրանքները: Տեսահոլովակում մահմեդական հոգեւոր-կրոնական մի հեղինակություն պատմում է, որ Ալլահի ամեն մի հետևորդ, պարտավոր է բոյկոտել ՊԵՊՍԻ ձեռնարկության արտադրանքը, քանի որ տառերը, որոնցից կազմված է անվանումը, ոչ այլ ինչ է, եթե ոչ հետեւյալ դարձվածքի հապավում. PEPSI=”Pay Every Penny Save Israel”:
Պարզվեց պատճառը, որի հետևանքով ուղղահավատ մահմեդականին արգելված է օգտագործել այնպիսի խմիչք, ինչպիսին «Պեպսի-կոլան» է, հաղորդում է MIGnews.com-ը հղում կատարելով մեդի-հետազոտությունների Մերձավորարևելյան ինստիտուտին:
Այդ ինստիտուտի ինտերնետ-կայքում տեսանյութ էր տեղադրվել մահմեդական հոգևոր գործիչներից մեկի ելույթով, որը կոչ էր անում բոլոր ուղղահավատ մահմեդականներին ձեռնպահ մնալ ՊԵՊՍԻ ձեռնարկության արտադրանքի օգտագործումից:
Բանն այն է, որ ձեռնարկության անվանումը արաբական կրոնական գործիչների կողմից մեկնաբանվում է որպես դարձվածք, որը վերծանվում է «Pay Every Penny Save Israel». «Վճարիր. Ամեն պեննին կփրկի Իսրայելը»: Այսպիսով, ոչ մի ուղղահավատ մահմեդական չպետք է հետևի այդ կոչին:
Ճիշտ է, լրագրողները տարակուսում են, թե ինչու Կոկա-կոլան նույնպես հեղինակազրկվեց, չէ որ նրա անվանման «վերծանումը» դեռևս չի հրապարակվել:
2 քննարկումներ
Suren