ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Friday, July 15, 2011 0:09 - չքննարկված

Հինգերորդ շարասյան օրակարգը

Հինգերորդ շարասյան օրակարգը

Հինգերորդ շարասյան օրակարգը

«Շախմատային» տուն–տունիկը թևակոխել է նյարդերի «պայքարի» փուլ, որն ավելի շատ հիեցնում է «Ոսկե ցլիկը» ֆիլմի հատնի դրվագը՝ «տու՛ր, չե՛մ տա» մոտիվներով։

Շատերի համար է հասկանալի, որ այսօրվա «երկխոսողների» միջև առկա վեճն ընդամենը համակարգի  կոռուպցիոն լծակներից օգտվելու թեմայով է։ Վեճ է ընդանում նաև հաճախորդացնելու գինը գցելու՝ մի կողմից, իսկ մյուս կողմից՝ հաճախորդացումը թանկ վաճառելու շուրջ։ Եթե այս մանր հարցերը հանում ենք, ապա պարզ է դառնում, որ սերժալևոնական նեղ թիմերը լիակատար փոխըմբռնում և ընդհանուր շահ ունեն, ու նույնիսկ բնազդով են սատարում միմյանց։ Դե, իսկ «կոնտրագենտների» գաղափարական ընդհանրության մասին մեկ անգամ չէ որ խոսվել է։

Ինչպես բազմիցս հայտարարել է Տեր–Պետրոսյանը՝ ՀՀ անվտանգության ապահովման ու զարգացման հնարավորությունն ինքը տեսնում է հայ–թուրքական և հայ–ադրբեջանական հարաբերությունները  շուտափույթ կարգավորելու միջոցով, ինչի դիմաց նա պատրաստ է փաստացի մոռացության մատնել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման խնդիրը, ինչպես նաև   միակողմանի ու լայնամասշտաբ զիջումների գնալ Ղարաբաղի հարցում։

Սարգսյանի «նախաձեռնողական» քայլերը, մեծ հաշվով, տեղավորվում են լևոնական հայեցակարգի մեջ, իսկ չնչին տարբերությունները նկատելի են միայն մասնագիտական աչքի համար։ Պատահական չէ, որ Տեր–Պետրոսյանը ստանձնեց «ֆուտբոլային» դիվանագիտության հրապարակային պաշտպանի դերը և ամեն կերպ աջակցեց հայ–թուրքական տխրահռչակ արձանագրությունների ստորագրմանը, իսկ Ղարաբաղի մասով էլ առիթը բաց չի թողնում միջազգային լսարանին փոխանցելու, թե ինքը կողմ է խնդրի լուծման փուլային տարբերակին, որի դեպքում Ղարաբաղը կներառվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ։

Եթե հիշում եք, «ֆուտբոլային»դիվանագիտության ակտիվ շրջանում «հիմնադիրի» միակ ներքին նեղվածությունը  Նոբելյան մրցանակի հասցեատիրոջ մասով էր։ Մրցանակ, որը, նրա ենթադրությամբ, տրվելու էր Սարգսյանին՝ «խաղաղասիրության» դիմաց։

ՀԱԿ առաջնորդն այնքան շատ էր խոսում այդ մրցանակի մասին, որ մատնում էր իր ներքին ցավն այն առումով, որ ինքը չէ Գյուլի հետ «ֆուտբոլ» խաղացողը եղել ու ինքը չէ փուլայինը կյանքի կոչելու, այլ այդ «նվիրական» գործով զբաղվում և զբաղվելու է իր «հակառակորդը». ներքիրվայական նախանձի դրսևորում։

. . .

Ամփոփենք. 2008–ին միմյանց «ավազակապետության ու մողոլ–թաթարական համակարգի պարագլուխ», «թուրքական լրտես» ու «Ղարաբաղը ծախող» որակած ուժերի այժմյան «երկխոսությունը» ոչ թե համակարգային փոփոխություններին և  հանրային շահին է վերաբերում, այլ լուծում է երկու տապալված գործիչների քաղաքական դաշտում մնալու և ներքաղաքական «ստատուս քվոն» պահպանելու խնդիրը և, հետևաբար, ուղղված է Հայաստանի Հանրապետության ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շահերի դեմ։

Եթե նույնիսկ ընդունենք սերժական ու լևոնական թիմերի այն պնդումները, թե իրենք աթոռակռվի խնդիր չունեն և  բանակցելու են երկրի ներքին ու արտաքին կյանքին առնչվող կարևորագույն հարցերի շուրջ կամ արտահերթ ընտրությունների միջոցով փորձելու են նպաստել ՀՀ–ի զարգացմանը, ապա ստացվում է, որ «երկխոսությունը», վերջին հաշվով, վերաբերելու է Ղարաբաղի հարցում միակողմանի զիջմանը և թուրքական նախապայմանների բավարարմանը նպաստող «ազգային» միասնության դաշտ ստեղծելուն։ Այսինքն՝ մենք գործ ունենք հակապետական ու  հակահասարակական բնույթի «երկխոսության» հետ, և սա լրացուցիչ խթան պետք է հանդիսանա հայաստանակենտրոն ուժերի համար՝ կոնսոլիդացվելու և հինգերորդ շարասյան դերակատարում ունեցող սուբյեկտներին քաղաքական դաշտից մեկընդմիշտ հեռացնելու նպատակով։

Անդրանիկ Թևանյան



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ