ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ ADMIN. Friday, July 15, 2011 3:35 - 3 քննարկում
Հնդկացիների Տոհմապետերի Իմաստությունը (թարգմանություն)
1. Ճիշտն ասելու համար շատ խոսքեր անհրաժեշտ չեն:
2. Ի՞նչ է կյանքը: Դա լուսատիտիկի գիշերային լույսն է, դա բիզոնի շնչառությունն է, երբ գալիս է ձմեռը, դա խոտի վրա պարկող ստվերն է, որը հալվում է լուսաբացին:
3. Սիրի՛ր հողը, այն քեզ ժառանգված չէ քո ծնողներից, այլ՝
պարտքով վերցված քո զավակներից:
4. Միայն այն ժամանակ, երբ կկտրվի վերջին ծառը, երբ կթունավորվի վերջին գետը, ու կսպանվի վերջին թռչունը՝ դուք կհասկանաք, որ փողը չի կարելի ուտել:
5. Ամուսնության առաջին տարին նորապսակները նայում էին իրար ու մտածում` կարող են արդյոք իրար հետ երջանիկ լինել: Եթե ոչ` նրանք իրար հաջողություն էին մաղթում, և իրենց համար նոր ամուսիններ էին փնտրում: Եթե նրանք հանկարծ պարտադրված լինեին իրար հետ ապրել, մենք այնքան հիմար կլինեինք, որքան սպիտակ մարդն է հիմար:
6. Մեծ Ոգին անկատար է: Նա ունի լուսավոր և խավար կողմեր: Պատահում է, որ խավար կողմը մեզ ավելի շատ գիտելիքներ է տալիս, քան լուսավորը:
7. Նույնիսկ քո լռությունը կարող է աղոթքի մի մաս հանդիսանալ:
8. Գիտելիքը թաքնված է բոլոր իրերի մեջ: Շատ տարիներ առաջ աշխարհը գրադարան էր:
9. Մենք եկեղեցիներ չենք գնում, որովհետև դրանք մեզ կսովորեցնեն բանավիճել Աստծո մասին:
10. Երբ մահանում է լեգենդը և կորչում երազը, աշխարհում այլևս վեհություն չի մնում:
11. Մեկ հատ «վերցրու»-ն ավելի լավ է, քան երկու «ես կտամ»-ը:
12. Մի արի իմ ետևից. հնարավոր է, որ ես քեզ չառաջնորդեմ: Մի գնա իմ առջևից, հնարավոր է, որ ես քեզ չհետեվեմ: Այլ քայլիր իմ կողքից, և մենք մեկ ամբողջականություն կլինենք:
13. Ճշմարտությունն այն է, ինչին մարդիկ հավատում են:
14. Նույնիսկ փոքր մուկն ունի պայծառ լինելու իրավունք:
15. Ես տառապում եմ, երբ հիշում եմ, թե որքան լավ բառեր են ասված և քանի խոստում չիրականացված: Այս աշխարհում չափազանց շատ խոսում են նրանք, ովքեր ընդհանրապես խոսելու իրավունք չունեն:
16. Թող իմ թշնամին ուժեղ և վախենալու լինի: Եթե ես նրան հաղթեմ, ես ամաչելու բան չեմ ունենա:
17. Նա ով պատմություններ է պատմում, կառավարում է աշխարհը:
18. Ձգտիր իմաստության, այլ ոչ թե գիտելիքների: Գիտելիքները անցյալն են, իսկ իմաստությունը՝ ապագան:
19. Երբ դու ծնվեցիր , դու լալիս էիր, իսկ աշխարհը՝ ծիծաղում:
Ապրիր այնպես, որ մահանալիս դու ծիծաղես, իսկ աշխարհը լաց լինի:
Նստած Ցուլ, Սիտլ,Սպիտակ Ամպ և այլ XIX դարի հնդկացիական ցեղապետեր:
3 քննարկումներ
Arthur Armin