ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Thursday, July 14, 2011 23:55 - 1 քննարկում

Ցանկություն կա նայել հրեից փեսա (կինը սիոնիստ Պրիմակովի աղջիկն է) Նալբանդյանի աչքերի մեջ և հարցնել` ինչպե՞ս եք համոզելու ղարաբաղցիներին:

Ղարաբաղի հանձնումը սկսվա՞ծ է

 

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման  իրավիճակը կտրուկ փոխվում է: Հուլիսի 14-ին Բաքու կժամանեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Այնուհետև նրանք կայցելեն Երևան և Ստեփանակերտ: Համանախագահների այցից մեկ օր առաջ պաշտոնական Բաքուն հայտարարել է, որ պատրաստ է Լեռնային Ղարաբաղին միջանկյալ կարգավիճակ տրամադրել: Այդ կետը, ինչպես նշում են փորձագետները, բանակցությունների փորձաքարն էր: Հայաստանը բազմիցս համաձայնություն է տվել առաջարկված սկզբունքներին, այդ թվում մի շարք շրջաններից զինված ուժերի դուրս բերմանը և միջազգային ուժերի տեղակայմանը, սակայն Ադրբեջանը, ինչպես պնդում են հայ պաշտոնյաները, համառորեն հրաժարվում է քննարկել Ղարաբաղի կարգավիճակը, ընդամենը հայտարարելով ինքնավարության մասին: Այսօր Արրբեջանի նախագահի վարչակազմի ներկայացուցիչը հստակ հայտարարել է, որ Բաքուն պատրաստ է միջանկյալ կարգավիճակ տրամադրել: Դա նշանակում է, որ մադրիդյան սկզբունքերը կարելի է համաձայնեցված համարել` Ադրբեջանին Ղարաբաղի հանձնումը սկսված է: Մադրիդյան սկզբունքների կիրառելի չլինելը և այն, որ չի կարելի տարածքների հանձնումը կապել Բաքվի կողմից կարգավիճակ տալու համաձայնությանը, հայտարարում էին ղարաբաղյան իշխանությունները(ճիշտ է, մի տեսակ վստահ չէին հայտարարում): Սակայն հայկական դիվանագիտությունը մեծագույն դիվանագետ Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ խուսափում էին ղարաբաղցիներից, հայտարարելով, որ նրանք դիվանագիտությունից ոչինչ չեն հասկանում` Ադրբեջանը երբեք չի համաձայնվի կարգավիճակի:

Սեփական համոզվածությունը հայկական դիվանագիտությունը պայմանավորում էր նրանով, որ նման հայտարարությունը Ադրբեջանում դժգոհության ալիք կբարձրացնի, և Ալիևը սեփական ժողովրդին նման բան պարզապես չի ասի: Սակայն հայկական դիվանագիտությունը չսովորեց, որ Ալիևը բացարձակ իշխանություն ունի Ադրբեջանում և “կհամարձակվի” ամեն ինչի:

Այժմ Ադրբեջանը համաձայն է: Իսկ հետո՞: Ցանկություն կա նայել Նալբանդյանի աչքերի մեջ և հարցնել` ինչպե՞ս եք համոզելու ղարաբաղցիներին: Իսկ միգուցե ժամանակն է հրաժարակա՞ն տալ: Չէ՞ որ նախարարը, որը պատերազմով ձեռք բերածը չի կարող պահել, իրավունք չունի մնալ պաշտոնի:



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Menua
Jul 18, 2011 10:18