ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Wednesday, July 13, 2011 2:11 - չքննարկված

ԳՈՂԱԿԱՆ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅՈՒՆ (Գողը՝ գողին է թալանում, թալանվածը չի բողոքում)::ԱՍՏԱԾ ՊԱՀՊԱՆԻՐ ԳՈՂԵՐԻՆ ԹԱԼԱՆՈՂՆԵՐԻՆ:

Հրանուշ Հակոբյանի բնակարանը չեն թալանել. Սփյուռքի նախարարություն

Հուլիս 12, 2011 | 12:45

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի բնակարանը չեն թալանել եւ 46 հազար դոլար արժողությամբ զարդեր չեն գողացել: Այս մասին այսօր` հուլիսի 12-ին, NEWS.am-ի հետ թղթակցի զրույցում ասաց Սփյուռքի նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Թեւոս Ներսիսյանը, անդրադառնալով մամուլի հրապարակմանը, ըստ որի, նման գողություն է տեղի ունեցել:

«Միանշանակ սուտ է, մենք պատրաստվում ենք դիմել իրենց` հերքում տպագրելու համար, իսկ եթե չհերքեն,ստիպված ենք լինելու դիմել դատարան` պահանջելով եւ փոխհատուցում, եւ հերքում»,- նշեց նա:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Ոստիկանության լրատվական ծառայության աշխատակից Արմեն Մալխասյանը նշեց, որ իրենք նման ահազանգ չեն ստացել:

Հիշեցնենք, որ «Հրապարակ» օրաթերթը այսօր` հուլիսի 12-ի համարում գրել էր, որ Հայաստանյան պաշտոնյաների բնակարարանների կողոպտիչների գրոհը շարունակվում է: Իրենց հասած տեղեկություններով`անհայտ գողերը վերջերս թալանել են ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի բնակարանը եւ մինչ այժմ չեն հայտնաբերվել:«Որոշ տեղեկություններով` տարել են մոտ 46 հազար դոլար արժողության ոսկյա զարդեր»,-գրել է թերթը եւ հիշեցրել, որ «օրեր առաջ ավազակային հարձակման էր ենթարկվել Աջափնյակի նախկին թաղապետը, իսկ դրանից առաջ Լինսի հիմանդրամի հայաստանյան ներկայացուցիչը: Այս դեպքում էլ գողերը չեն հայտնաբերվել»:



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ