ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Monday, July 11, 2011 21:18 - 4 քննարկում

-Լեվոն, էս ի՞նչ ես անում…

Գիտենալով, թե ով է Լեվոնը, ես չեմ կարող լռել…

Երկուշաբաթի, 11 Հուլիս 2011 21:31

Գրել է Արիման

0 Comments

15 տարի անց հատուկ ծառայությունների նախկին աշխատակիցները բացահայտում են ԼՏՊ-ի գաղտնիքները

Վահան Ավագյանի`ՀՀ Նախագահի ազգային անվտանգության հարցերով գլխավոր խորհրդականի առաջին տեղակալի գործը, դարձել է տեր-պետրոսյանական Հայաստանի մութ ու մռայլ ժամանակաշրջանի ամենաաղմկահարույցներից մեկը: 1993-94 թթ «դիսկետների գործը» լայնորեն քննարկվում էր մամուլում, և ոչ միայն տեղական, փաստացի դառնալով 90-ականների կեսերին հայկական հատուկ ծառայությունների կործանման մասին առակ: Չնայած ակտիվ լուսաբանմանը, ՊԱԿ-ի սպա Վահան Ավագյանի պատմությունն այդպես էլ մութ մնաց, քանզի մինչև վերջ էլ չպարզվեց թե ինչ տեղեկություններ էին այդ չարաբաստիկ «դիսկետներում», որոնք նրան թույլ չտվեցին սահմանից դուրս բերել, և ինչի համար էր նրան այդպիսի դաժանաթյամբ հետապնդում Տեր-Պետրոսյանը:

Այսօր, դեպքերից 15 տարի անց, այդ գործը նորից առօրեական է, որովհետև հստակ պատասխան է տալիս, այն հարցին, ինչի մասին հայ հասարակությունը կարող էր մինչ այժմ լոկ կռահումներ անել և ենթադրություններ արտահայտել. այն է թե ինչ է իրենից ներկայացնում ԼՏՊ-ն ու ով է կանգնած նրա թիկունքին:
Չնայած այդ ամենին, մենք ձեռնպահ կմնանք գնահատականներից. այն ինչ պատմում է դեպքերի անմիջական մասնակից` Հայաստանի հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Մ.Ա.-ն, դժվար թե մեկնաբանությունների կարիք ունենա: Այսպիսով, ինչ է ձայնագրված եղել այդ հանրահռչակ «դիսկետների» վրա, որոնց հետևից անհույս որս էր սկսել Լեվոն Տեր-Պետրոսյանը:

«Որոշվել էր Վաշինգտոնի հետ կապեր հաստատել»,- պատմում է Մ.Ա.-ն:

«80-ականներին ես աշխատում էի պետանվտանգության Կոմիտեում, բայց Ղարաբաղյան շարժման սկզբին որոշ դրդապատճառներից ելնելով, հեռացա օրգաններից: Սակայն 1988թվին կայացավ իմ հանդուպումը այն ժամանակվա Հայկ. ՍՍՀ ՊԱԿ նախագահ Մարիուս Յուզբաշյանի հետ, որի ընթացքում նա անհանգստություն հայտնեց Լեռնային Ղարաբաղի շուրջ կատրվող զարգացումներին: Դեռ այն ժամանակ նա այնպիսի զգացողություն ուներ, որ ԽՍՀՄ-ի օրերը հաշվված են:
Միաժամանակ նա հստակ պատկերացնում էր, որ «Լեռնային Ղարաբաղ» կոչվող շախմատային պարտիայում, խաղատախտակի մոտ գլխավոր խաղացողները, ոչ թե Հայաստանն ու Ադրբեջանն էին, այլ ԱՄՆ ու ԽՍՀՄ, և եթե պարզորոշ չես հասկանում խաղացողներից մեկի նպատակները, դժվար է հավակնել այդ խաղի համար ճիշտ ռազմավարական տարբերակ հաշվարկելուն: Հենց այդ պատճառով էլ Մ.Ա. Յուզբաշյանի հետ զրույցի ընթացքում միտք հղացավ Վաշինգտոնի հետ հարաբերություններ հաստատել ԽՍՀՄ շրջանակներից դուրս, այն ակնկալիքով որպեսզի Հայաստանի համար որոշակի տարածք ստեղծվի մանեվրելու և հնարավորություն` իրավիճակի վրա ազդելու, թեկուզ տեղեկատվական ուղիների ձևավորման մեջ մասնակցություն ունենալով, կապուղիներ` որոնցից կօգտվեին որոշումներ կայացնող անձինք:

Շուտով, վերոհիշյալ զրույցից հետո, ինձ հաջողվեց `օգտագործելով սեփական կապերս ու Յուզբաշյանի հանձնարարականները կապ հաստատել Մոսկվայում ԱՄՆ Դեսպանատան հետ, մասնավորապես դեսպանատան աշխատակցուհի Սյուզան Թոմփսոնի հետ: Ամերիկացիները հարգանքով ու հետաքրքրությամբ վերաբերվեցին մեր նախաձեռնությանը և համաձայնեցին համագործակցել մեզ հետ, նաև պարզ հասկանալով, որ այս պայմաններում, երբ մոտակա առաջխաղացման ընթացքում սպասվում է ազգային իշխանական ընտրանու փոփոխություն, նպատակահարմար է ուղղորդվել դեպի հայրենասիրորեն տրամադրված շրջանակները, որոնց վրա հիմնվելով էլ այդ նոր ընտրանին, որպես օրենք, կազմավորվում է այդպիսի բեկումնային ժամանակարջանում:

Հասկանալի է, որ այսպիսի իրադրությունում, ԱՄՆ դեսպանատան ինչ աշխատակցի հետ էլ, որ դու խոսելիս լինեիր, վերջնական քո զրուցակիցը լինելու էին ամերիկյան հատուկ ծառայությունները, դրա համար էլ կոռեկտ ու տեղին չէր լինի նշել այստեղ այն աշխատակիցների անունները, որոնց հետ ես այդ ժամանակ շփվել և որոնց միջոցով փորձել եմ ամերիկյան կողմին լսելի դարձնել լեռնային-ղարաբաղյան հակամարտության մասին հայկական կողմի տեսակետը, ելնելով Հայատանի շահերի մասին առնվազն սեփական տեսակետից:
1989թ-ին, մի շարք պատճառներից դրդված, իմ` ԱՄՆ տեղափոխվելու անհրաժեշտություն առաջացավ: Պետք է հիշել, որ այնժամ դեռ Սովետական Միությունը գոյություն ուներ, ՊԱԿ-ը շարունակում էր աշխատել և իմ կապերը ամերիկյան դիվանագետների հետ, լուրջ վտանգ էին ներկայացում:Այդ նույն պատճառներից դրդված` երկրից իմ ելքը, կարող էր իրականանալ միայն ամերիկյան հատուկ ծառայությունների մասնակցությամբ ու նրանց ընձեռնված միջոցերի ու հնարավորությունների օգտագործմամբ: Հայտնվելով Նահանգներում, ինձ համար նոր կյանքի դասավորման հետ մեկտեղ, շարունակում էի պահպանել կապերս Հայաստանում իմ ընկերների հետ, ուշադիր հետևելով իրադրության զարգացմանը և միաժամանակ շարունակելով խորհրդատվություններ տալ հատուկ ծառայություններին, հիմնականում ԿՀՎ-ին, Լեռնային Ղարաբաղում ու ԽՍՀՄ-ում իրադրության հետ կապված:

1991թ-ին, երբ Հայաստանը «դե-յուրե» անկախ պետություն դարձավ, իմ առջև խնդիր դրվեց ուղիղ կապեր հաստատելու ՀՀ ղեկավարության հետ, օպերատիվ տեղեկատվություն ստանալու Հայաստանի գործողությունների մասին`մասնավորապես Ղարաբաղի հարցում: Սա ընդունված գործընթաց է, երբ երկու կամ ավելի պետությունների ու նրանց արտգործնախարարությունների թափանցիկ պաշտոնական փոխհարաբերությունների հետ մեկտեղ, հաստատվում են հաղորդակցման վստահելի ու առավելապես ոչ ֆորմալ ուղիներ, որոնք թույլ են տալիս ավելի ազատորեն քննարկել այս կամ այն խնդիրը և գտնել լուծումներ: Բնականաբար, այդպիսի «թեժ գծերի» կազմակերպմամբ, բոլոր երկրներում էլ զբաղվում են հատուկ ծառայությունները: Գնահատելու համար այդպիսի կապերի հաստատման հնարավորությունը, ես մեկնեցի Երևան, որտեղ կայացավ հանդիպումը ամերիկյան հետախուզության գործակալ Ռալֆ Լարսենի հետ (ավելի ուշ նրան փոխարինեց Թոմ Պրայսը), որն էլ նշեց անուններ, որոնց մասնակցությունը ԱՄՆ-ի և Հայաստանի քաղաքական ղեկավարության միջև վստահելի հաղորդուղի կազմակերպելու գործում, իրենց տեսակետով նպատակահարմար կլինեին:

« ԿՀՎ-ն ուսումնասիրում էր ԼՏՊ-ին, որպես հավաքագրման օբյեկտ»,_վստահեցնում է Մ.Ա.-ն:

Այդ մարդկանց թվում տրվել էր նաև Վահան Ավագյանի անունը` հատուկ ծառայության սպա,ազգային անվտանգության հարցերով ՀՀ նախագահի գլխավոր խորհրդականի առաջին տեղակալ: Երևան կատարած այդ այցելության ընթացքում ես հանդիպեցի Վահանին, և թեմայի քննարկման ընթացքում եկանք նմանատիպ կապուղի ստեղծելու ու ապահովելու նպատակահարմարության միասնական գիտակցմանը:

Ինձ համար ակնառու էր, որ դա ընդլայնելու էր Հայաստանի ղեկավարության հնարավորությունները ազդելու այդ ժամանակ տեղի ունեցող բարդ գործընթացների վրա, առավել ևս որ Ռուսաստանը, որի վրա արվում էր հիմնական խաղադրույքը, ոչ միշտ էր (տարբեր` ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ պատճառներով) իրեն պահում որպես հուսալի ու պատասխանատու գործընկեր: Մենք պայմանավորվեցինք, որ որպես առաջին քայլ անհրաժեշտ է ինչ որ չեզոք պատրվակով Վաշինգտոնում` հայաստանյան և ամերիկյան հատուկ ծառայությունների բարձրաստիճան աշխատակիցների միջև հանդիպում կազմակերպել: Բնականաբար այս ամենի մասին Վահանը անընդհատ զեկուցում էր Լեվոն Տեր-Պետրոսյանին ու ստանում նրա կողմից լիարժեք համաձայնություն:

Վաշինգտոնում համապատասխան անձանց հետ հարցը քննարկելուց հետո, 1992 փետրվարին ԿՀՎ-ի ղեկավարության գաղտնի հրավերքով Վահան Ավագյանն ու Միքայել Ղուկասյանը դասընթացների մասնակցելու պաշտոնական պատրվակով հրավիրվեցին ԱՄՆ, որտեղ կայացան նրանց հանդիպումները Ջոնն Մակկաֆիի և Մարկ Կլեյնի հետ` ԿՀՎ-ի ղեկավար անդամներ, որոնք «վերահսկում» էին ԽՍՀՄ-ը, այնուհետև` ԱՊՀ-ն:

Հայաստան վերադառնալով Վահան Ավագյանը նախագահին զեկուցեց այցի արդյունքների մասին, և քայլ առ քայլ սկսվեցին Հայաստանի և ԱՄՆ հատուկ ծառայությունների միջև տեղեկատվական ու օպերատիվ կապերի ստեղծելու ու պահպանելուն միտված աշխատանքները: Աշխատանքների ընթացքում ամերիկյան ծառայությունների աշխատակիցներից ոմանք, որոնք աշխատում էին համապատասխան դիվանագիտական շղարշի տակ և ունեին անհրաժեշտ պաշտոնական դիրք, ներկայացվում էին ԼՏՊ-ին այս կամ այն հարցերի ուղիղ քննարկման համար: Հաճախ այդպիսի հանդիպումները կրում էին կիսապաշտոնական կամ ոչ պաշտոնական բնույթ:
Այս ամբողջ ժամանակի ընթացքում, Վահանից տեղեկություններ էին ստացվում այն մասին, որ ամերիկացիները ուժեղացված կերպով «աշխատում» են Լեվոնի հետ, և նրա հետ հանդիպում են ավելի ու ավելի շատ մարդիկ: Ես հասկանում էի, որ ԿՀՎ-ն ուսումնասիրում է Տեր-Պետրոսյանին, որպես հավաքագրման հավանական օբյեկտ: Այդ տարիներին ԼՏՊ-ի հետ հիմնական կապը` ոչ անհայտ Ստիվեն Մանն էր իրականացնում, հետո նրան փոխարինեց Թոմ Պրայսը: Պարբերաբար այցելում էին և այլոք, որոնց անունները ես արդեն չեմ հիշում: Երբեմն նույնիսկ աբսուրդի էր հասնում.օրինակի համար, Ռոզմարի Ֆորսայթը, որն ընդամենը Երևանում ԱՄՆ դեսպանատան քարտուղարն էր, կարող էր զանգել կեսգիշերին ու պահանջել հեռախոսազրույց նախագահի հետ: Երբ Լեվոնին զեկուցում էին այդ մասին, նա դժգոհում էր. թե ինչու չեք միացրել

Աստիճանաբար ամերիկացիների ու ԼՏՊ-ի միջև ուղակի կապերը հաճախակի դարձան, առավել ևս որ նրանք հնարավորություն ունեին նախագահի հետ շփման համար օգտագործելու պաշտոնական դիվանագիտական կապերը: Վահանը շատ լավ հասկանում էր, որ հատուկ ծառայություններն իրենց բնույթի ուժով ջանալու են ընդլայնել ազդեցությունը ԼՏՊ-ի վրա, և վերջինիս պահվածքից ու ընդունած որոշումներից ակնառու էր դառնում, որ ամերիկացիք հասնում են կոնկրետ արդյունքների: Բացատրել, թե ինչ վտանգ է ներկայացնում օտարերկրյա հատուկ ծառայության կողմից ուղղակի կամ անուղղակիորեն ղեկավարվող պետության ղեկավարը` կարծում եմ ավելորդ է: Այդ պարագայում Ավագյանը, որը հասկանում էր եղելության հիմնական ենթատեքստը, ԼՏՊ-ի և նրա շրջապատի համար դարձավ ծայրահեղ անհարմար:

«ԼԵՎՈՆ,ԷՍ ԻՆՉ ԵՍ ԱՆՈՒՄ»?

Միաժամանակ հասունանում էր անտեսանելի հակամարտությունը Վահանի ու Ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանի միջև: Հայտնի է, որ այդ թվերին կուլիսներում, երբեմն նաև բացահայտ խոսվում էր այն մասին, որ Հայաստանում կատարված մի շարք բարձրագոչ քաղաքական սպանությունների (Հայաստանի ՊԱԿ-ի նախկին նախագահ Մարիուս Յուզբաշյանի, Հայկական երկաթգծերի ղեկավար Ա.Ղանդիլյանի) իրական կատարողները եղել են Սիրադեղյանի աշխատակիցները, որոնք միավորված էին ՆԳՆ կառուցվածքում գտնվող հատուկ ստորաբաժանման մեջ: Վահան Ավագյանը`ի պաշտոնե հետամուտ լինելով հատուկ ծառայությունների աշխատանքներին, օպերատիվ տեղեկատվության ընդհանուր հոսքի մեջ տեղեկություններ էր ստանում, որոնք այս կամ այն աստիճանով հաստատում էին այդ չարագույժ կռահումներն ու ենթադրությունները և Սիրադեղյանի մոտ կարող էին կասկածներ առաջանալ, որ Ավագյանը գիտե ավելին, քանց հարկ է:
Պատահական չէ, որ 1994թ փետրվարին հայկական հեռուստատեսությամբ հենց Վանոն ելույթ ունեցավ `Ռուսաստանի օգտին լրտեսության(այդպես էլ չառաջադրված) ապացուցվածության հիմնավորմամբ, Վահան Ավագյանի ձերբակալման մասին աբսուրդ ու մերկապարանոց հայտարարությամբ: Այս հայտարարության պահին Ավագյանը ծառայողական գործուղման մեջ էր Մոսկվայում: Նույն ժամանակ Հայաստանի Դեսպանատանն էին Վանոյի կողմից այստեղ գործուղված մի քանի տասնյակ աշխատակիցներ, որոնք իբր թե զբաղվում էն Ռուսատանում թաքնված` հայակական բանակի ծառայությունից դասալիքների որոնմամաբ:

Դժվար չէ պատկերացնել, որ Ավագյանին այդ պահին վերացնելը, կարող էր դիտվել որպես ռուսական հատուկ ծառայությունների կողմից իրենց «բացահայտված գործակալի» չեզոքացում: Եվ հենց այդ բացարձակ իրական վտանգն էլ ստիպեց Ավագյանին անհապաղ մեկնել Սոֆիա, ինչից հետո իրադարձությունները զարգացան հայտնի սցենարով: Բայց այն ժամանակ միայն մամլո ասուլիսը, որը 1994 թ մարտին Սոֆիայում տվեց Վահանը և տեղի ունեցածին լայն հնչեղություն հաղորդելը, կարող էին անվտանգության երաշխիքի միակ հույս հանդիսանալ նրա, և նրա ընտանիքի համար, որոնք փաստացի տնային կալանքի էին վերցված:

Ինչ վերաբերում է «դիսկետներին», որոնց Հայաստանի սահմաններից դուրս գալը ԼՏՊ-ն ջանում էր ցանկացած միջոցներով խափանել, ապա դրանք իրոք տարբեր երկրների հատուկ ծառայությունների հետ աշխատանքի մասին տեղեկատվություն էին պարունակում, և ըստ էության հանդիսանում էին Ավագյանի աշխատանքային արխիվների էլեկրոնային տարբերակը: 1994 թ-ի փետրվարին, Մոսկվայում իր վերջին գործուղման ընթացքում, Վահանը ռուսական իր կոլեգաների հետ ստորագրման էր պատրաստում մի շարք համաձայնագրեր, և այդ նյութերը նրան անհրաժեշ էին փաստաթղթերի լրամշակման համար: Եթե Ավագյանը մտադրություն ունենար այդ նյութերը, որևէ մեկին փոխանցելու, ապա նա ուներ դա իրականացնելու`հուսալի ու անվտանգ միջոցների ու հնարավորությունների լայն ընտրություն:
Այս իրադարձությունների վրա յուրահատուկ արագացնող ազդեցություն ունեցավ կհվականների հետ իմ խոսակցությունների մեջ սպրդած տեղեկություն այն մասին, որ ամերիկացիները մի ծրագիր են նախապատրաստում, որով նախատեսվում է բոլոր տարածքների վերադարձ` ինչ որ բանի դիմաց: Ինձ իհարկե ամեն ինչ չէին պատմում, բայց ակնառու էր, որ ինչ որ բան պատրաստվում է: Վահանն ինձ ասած, որ իր մոտ էլ նման տեղեկատվություն կա: Եվ հավելեց, որ իր մոտ ստեղծված տպավորությունով, Տեր-Պետրոսյանը պատրաստ է տալու բոլոր հայկական տարածքները: Ավագյանն ինձ պատմել է, որ անձամբ է մտել նախագահի մոտ ու հարցրել,- «Լեվոն, էս ի՞նչ ես անում»: Ինչին նա առնց այլևայլության պատասխանել է,- «Քո գործը չի»` այսինքն, ես դեռ նախագահ եմ և ամեն ինչ ինքս եմ որոշում:: Եվ Վահանի դուրս է հրավիրել աշխատասենյակից: Դրանից հետո Վահանին հայտնի է դառնում, որ խոսակցություն է տեղի ունեցել Լեվոնի ու Վանոյի միջև, որի ընթացքում էլ ԼՏՊ-ն փաստացի «կարտ բլանշ» է տվել Սիրադեղյանին,ասելով նրան, որ Ավագյանը տեղեկությունների այնպիսի ծավալի է տիրապետում, որ վտանգավոր է դառնում, ուստի Վանոն նրա հետ կարող է անել, այն ինչ կամենա:
«ԻՄԱՆԱԼՈՎ, որ ԼՏՊ-ն ՆՈՐԻՑ ԻՐ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆՆ Է ԱՌԱՋԱԴՐՈՒՄ, ԵՍ ՉԵՄ ԿԱՐՈՂ ԼՌԵԼ»,_ հայտարարում է Մ.Ա.-ն:

Վահանի ձերբակալումից հետո, նրա կինը Զանգահարեց ինձ և խնդրեց, որպիսզի քայլեր ձեռնարկեմ ամուսնուն փրկելու համար, հավատացնելով, որ նրան պատրաստվում են սպանել: Ես հանդիպեցի ԿՀՎ-ի Նյու-Յորքի բաժնի ղեկավարի հետ և պահանջեցի ապահովել Ավագյանի անվտանգությունը, հավելելով, որ եթե Վահանի հետ ինչ որ բան պատահի, ես միջազգային սկանդալ կբարձրացնեմ: Հետո մեկնեցի Մոսկվա, և ուղեվորվեցի ամերիկյան դեսպանատուն` Ռալֆ Լարսենի մոտ, պահանջելով նրանից անհապաղ մեկնելու Երևան և լուծելու այդ հարցը: Երկու օր անց նա զանգահարեց ինձ ու ասաց, որ մի անհանգստացի, Վահանի հետ ամեն ինչ կկարգավորվի: Միայն դրանից հետո ես հետ վերադարձա ԱՄՆ:

Այդ ժամանակից ապրում եմ Ամերիկայում, գործով (բիզնեսով) եմ զբաղվում: Երբ 2008-ին գործերով Հայաստան էի եկել և իմացա, որ ԼՏՊ-ն կրկին իր թեկնածությունն է դրել նախագահական ընտրություններում ու բնակչության որոշակի աջակցությունն է վայելում, մազերս բիզ-բիզ կանգնեցին: Գիտենալով թե ով է նա, և ում համար է աշխատում, ես չեմ կարող լռել…

Պատրաստեց Ա.Վարդանյանը
«Գոլոս Արմենիի» # 97 12.09. 2008



4 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Suren
Jul 11, 2011 22:32