ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Monday, July 11, 2011 2:00 - 1 քննարկում

Երջանիկ հայեր, որոնք եթե մասոն չդարձան, ապա «Խուլերի հեղափոխություն» անպայման կանեն:

Հայաստանում խուլերը հնարավորություն չունեն բարձրագույն կրթություն ստանալ, աշխատանքի ընդունվել

Հուլիս 11, 2011 | 13:56

Հայ խուլերը բազմաթիվ խնդիրներ ունեն, որոնցից ամենագլխավորն այն է, որ նրանք ինտեգրված չեն հասարակությանը: Այս մասին այսօր` հուլիսի 11-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Բավական տարբեր են թվում» երիտասարդական փոխանակման ծրագրի հեղինակ Աննա Սարգսյանը: Ծրագրի հայկական թիմի խուլ մասնակից Մարիա Պետրոսյանը նշեց, որ հայ խուլերի խնդիրներն սկսվում են հենց կրթությունից, քանի որ դպրոցն ավարտելուց հետո նրանք չեն կարող բուհ ընդունվել, քանի որ թարգմանիչ չկա եւ այդքան էլ գրագետ չեն:

«Բոլոր խուլերը գործազուրկ են: Մեզ չեն ընդունում աշխատանքի, ասում են` խուլ ես ու չեն ընդունում, չիմանալով մեզ, մեր կարողությունները` միանգամից մերժում են: Թող փորձեն ընդունել աշխատանքի, եթե մեզ չարդարացնենք, այդ ժամանակ թող ազատեն» -ասաց Մարիան: Նա ցանկանում է, որ հեռուստատեսությամբ ժեստերի լեզվի թարգմանություն լինի, քանի որ վազող տողերը բավական չեն:

Ֆրանսիայում եւ Գերմանիայում ժեստերի լեզուն պաշտոնապես ընդունված է, Մարիայի ցանկությունն է, որ մեզանում եւս այն ընդունվի պաշտոնապես: Հայաստանում խուլը, եթե չունի աշխատանքային ստաժ, պետությունից ստանում է 11 հազար դրամ, իսկ եթե ունի` 20-30 հազար դրամ, մինչդեռ Եվրոպայում խուլերը 800 դոլար թոշակ են ստանում: Մարիան նշեց, որ այդ գումարը չի բավականացնում սոցիալական խնդիրները լուծելուն եւ շատ քիչ է:

«Բավական տարբեր են թվում» երիտասարդական փոխանակման ծրագրի» մասնակից, Ֆրանսիայի թիմի խուլ ներկայացուցիչ Սաբին Պակալոնը նշեց, որ Հայաստանը խուլերի համար անհրաժեշտ պայմաններ ապահովելու առումով շատ հետ է Եվրոպայից: Նրա խոսքով`Ֆրանսիայում եւԳերմանիայում եւս խուլերը խնդիրներ ունեն, բայց վիճակը ավելի բարվոք է:

Համեմատելով եվրոպական երկրները եւ Հայաստանը` նա նշեց, որ Հայաստանում խուլերի համար կրթության եւ աշխատանքի ոլորտները զարգացում չեն ապրել, մինչդեռ Գերմանիայում  խուլերը կարող են բարձրագույն կրթություն ստանալ, այնտեղ ժեստերի լեզվի թարգմանիչները պատրաստվում են համալսարաններում, իսկ Հայաստանում նման բան չկա: «Հուսով եմ, որ Հայաստանի խուլերը կկարողանան պայքարել իրենց իրավունքների համար»,- նշեց նա:

Աննա Սարգսյանը նշեց, որ մեր երկրում խուլերը  պասիվ են, գիտելիքները պակաս են: «Ամենամեծ տարբերությունն այն է, որ Եվրոպայում խոսում են խուլերի մշակույթի մասին, նրանց ընդունում են որպես սոցիալ լեզվական փոքրամասնություն»,- նշեց նա: NEWS.am-ի հարցին, թե ի՞նչ պետք է անել խուլերի խնդիրները լուծելու համար, ծրագրի ղեկավարը նշեց, որ նախեւառաջ պետք է նրանց ինտեգրել հասարակությանը, չպետք է վախենալ նրանցից, պետք է բարձրաձայնել նրանց խնդիրների մասին, կարգավորել օրենսդրական դաշտը, նրանց համար ապահովել կրթության եւ աշխատանքի համար բավարար պայմաններ:



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Menua-2
Jul 11, 2011 2:55