ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ ADMIN. Sunday, July 10, 2011 2:44 - 3 քննարկում
ՀՀ-ում ցեղասպանության ուրվականն է շրջում…
Համաժողովին աջակցում են բարձր մակարդակով
«Արմենիա Մարիոթ» հյուրանոցում շարունակվում է մասոնների համաժողովը, որի կազմակերպման աշխատանքներին, ըստ մեր ունեցած տեղեկությունների, իր մասնակցությունն է ունեցել նաեւ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, ով, ի դեպ, նաեւ Հայաստանում գործող բուհերից մեկի հոգաբարձուների խորհրդի նախագահն է:
Ի դեպ` մասոնները հիմնականում ֆրանկաֆոններ են` Եվրոպայից:
Թեեւ մասոնական ժողովի մանրամասները գաղտնի են պահվում, այնուհանդերձ, կարող ենք ասել, որ Հայաստանի տարբեր ղեկավար ատյաններում նրանց համար «կանաչ լույս» ապահովողը հենց այդ պաշտոնյան է:
Մեր տեղեկություններով` Երեւանում գտնվող մասոնների ցանկությունները բավարարելու գործին է աջակցում նաեւ Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայից Գրիգոր անունով մի դասախոս:
Այս օրերին հյուրանոցում իրարանցումը շարունակվում է: Այստեղ կարելի է տեսնել կոստյումներով ու համապատասխան կրծքանշաններով մասոնների, ովքեր մասնակցում են խիստ գաղտնի համաժողովին:
Նախօրեին Grand Orient De France օթյակի Մեծ վարպետ պարոն Գի Արսիզենը տեղեկացրել էր, որ իրենք այստեղ են, քանի որ Հայաստանն իրենց օգնության կարիքն ունի:
Տեղեկացնում է «Երկիր»-ը:
Հ.Գ. Այդպիսի պաշտոնյա հանդիսանում է ՀՀ Անվտանգության Խորհրդի Քարտուղար ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը, ով նաև Ֆրանսիական Համալսարանի Հոգեբարձուների խորհրդի նախագահն է: Փոքրիկ լրտեսիկը տարիների ընթացքում մեծացել և հսկա անհանգստություն է դարձել Հայաստանի համար…
3 քննարկումներ
misak