ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Saturday, July 9, 2011 0:22 - 6 քննարկում

ՓԱՍՏԱՐԿ: Ռոբերտ Քոչարյանն առաջին տեղում է, չնայած 3 տարուց ավելի չի մասնակցում քաղաքական կյանքին:

Փորձելով պարզել հասարակության վերաբերմունքը ՀՀ երեք նախագահների նկատմամբ և հասկանալ, թե ո՞ր նախագահի կառավարման տարիներն են առավել դրական գնահատում մեր համաքաղաքացիները, Neonews.am-ի թղթակիցները սոցիալական հարցում են իրականացրել Երևանի փողոցներում: Հարցմանը մասնակցել են 100 քաղաքացիներ: Ո՞ր նախագահի կառավարման տարիներն եք համարում առավել արդյունավետ հարցին, հարցմանը մասնակցած քաղաքացիները պատասխանել են հետևյալ կերպ`   Սերժ Սարգսյանի կառավարման տարիները դրական է գնահատել  25 մարդ , 27  մարդ առավել դրական է համարել Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիները: Լևոն Տեր Պետրոսյանի կառավարման տարիների մասին գոհունակություն են հայտնել 16 քաղաքացի: 5 քաղաքացի երանությամբ է հիշել Սովետական ժամանակաշրժանը , իսկ 27 քաղաքացի դժգոհ են բոլորից:

Նյութի հեղինակ` Քնար Մանուկյան:



6 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Suren
Jul 3, 2011 17:15