ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ ADMIN. Saturday, July 9, 2011 16:15 - չքննարկված
Վիճահարույց հարցը կքննարկվի ԼՈՒՅՍ ԱՇԽԱՐՀ-ում՝ կողմերի մասնակցությամբ…
«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնություն
(Tel: +37491-600-744)Երևան, 7 հուլիսի 2011թ.
Գանձասարի սկանդալային պատի հնադարյա ծագումը խաբկանք է. Լևոն Հայրապետյանի պարզաբանումները
Արդեն 2 օր է, ինչ ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում իրական սկանդալ է հասունացել` Արցախում գտնվող Գանձասարի վանական համալիրը (13-րդ դար) շրջապատող պարսպի սալիկապատման շուրջ: Աղմկահարույց լուսանկարների հայտնվելու առաջին իսկ օրը մամուլում պարզաբանումներով հանդես եկավ ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչության հուշարձանների պահպանության և ուսումնասիրման վարչության պետ Սլավա Սարգսյանը: Ըստ նրա, հնադարյա պարսպի երեսպատման գաղափարը պատկանել է մոսկվայաբնակ հայազգի գործարար, բարերար Լևոն Հայրապետյանին:
Այդ տեղեկատվության հիման վրա «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը երեկ մամուլի միջոցով դիմեց Հայրապետյանին` կոչ անելով հրահանգել «կասեցնել Գանձասարում իրականացվելիք բարբարոսությունը»: «Մենք հակված ենք ենթադրելու, որ Լևոն Հայրապետյանը, ում վստահված անձինք իր միջոցներով իրականացնում են 13-րդ դարի պարսպի «երեսպատումը», պարզապես տեղյակ չէ տեղի ունեցող խայտառակության մասին»,- ասված էր երեկվա հաղորդագրության մեջ:
Երեկոյան երիտասարդական նախաձեռնության անդամներին հաջողվեց կապվել Լևոն Հայրապետյանի հետ, ով տեղեկացրեց, որ Գանձասարը շրջապատող պարիսպը կառուցվել է ոչ թե 13-րդ դարում, այլ 20-րդ դարի 80-ական թվականներին: Հայրապետյանի խոսքերով, ներկա պահին պարիսպն իր անորակության պատճառով սկսել է քանդվել, ինչը կանխարգելելու համար նա որոշել է երեսպատել այն տրավերտինե (ավելի վաղ սխալմամբ նշվում էր մարմարե) սալիկներով, որոնք, այն նույն հանքից են, որտեղի քարերով 13-րդ դարում կառուցվել է Գանձասարի վանական համալիրը:
Առնվազն տարակուսանք է առաջացնում այն հանգամանքը, որ ԼՂՀ կառավարությանն առընթեր պատմական հուշարձանների պահպանման և ուսումնասիրության բաժնի պետն իր հարցազրույցներում մի քանի անգամ հաստատել է պարսպի` 13-րդ դարի կառույց լինելը, իսկ Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, փոխանակ իրազեկելու, որ այն կառուցվել է ընդամենը 30 տարի առաջ, և լռեցնելու անիմաստ աղմուկը, լրատվամիջոցների հարմանն ի պատասխան ձեռնպահ է մնացել մեկնաբանություններից, ինչն, ըստ Արցախում շրջանառվող լուրերի, պայմանավորված է նրա ու Լևոն Հայրապետյանի միջև գոյություն ունեցող տարաձայնություններով: Փաստորեն, թեմի առաջնորդին ձեռնտու էր եկեղեցու բարերարի վարկաբեկումը:
Երևան, 7 հուլիսի 2011թ.

…………………………………………………………………………..
ԼՈՒՅՍ ԱՇԽԱՐՀ-ը կփորձի հրավիրել ուղիղ եթեր հաղորդման Արցախի Թեմի և «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության ներկայացուցիչներին, համատեղ քննարկելու Գանձասարի եկեղեցու պարսպին առնչվող խնդիրները, հանրությանը տալու հավաստի իրազեկում: www.LOUYSWORLD.COM