ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ ADMIN. Saturday, July 9, 2011 0:22 - 6 քննարկում
ՓԱՍՏԱՐԿ: Ռոբերտ Քոչարյանն առաջին տեղում է, չնայած 3 տարուց ավելի չի մասնակցում քաղաքական կյանքին:
Փորձելով պարզել հասարակության վերաբերմունքը ՀՀ երեք նախագահների նկատմամբ և հասկանալ, թե ո՞ր նախագահի կառավարման տարիներն են առավել դրական գնահատում մեր համաքաղաքացիները, Neonews.am-ի թղթակիցները սոցիալական հարցում են իրականացրել Երևանի փողոցներում: Հարցմանը մասնակցել են 100 քաղաքացիներ: Ո՞ր նախագահի կառավարման տարիներն եք համարում առավել արդյունավետ հարցին, հարցմանը մասնակցած քաղաքացիները պատասխանել են հետևյալ կերպ` Սերժ Սարգսյանի կառավարման տարիները դրական է գնահատել 25 մարդ , 27 մարդ առավել դրական է համարել Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիները: Լևոն Տեր Պետրոսյանի կառավարման տարիների մասին գոհունակություն են հայտնել 16 քաղաքացի: 5 քաղաքացի երանությամբ է հիշել Սովետական ժամանակաշրժանը , իսկ 27 քաղաքացի դժգոհ են բոլորից:
Նյութի հեղինակ` Քնար Մանուկյան:
6 քննարկումներ
Suren