ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ ADMIN. Wednesday, July 6, 2011 10:25 - չքննարկված
Բանաստեղծ Վազգենը պիտի արձան դառնար, իսկ բանաստեղծ Վանոն պիտի ուտվեր…
ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ` ՀԱՆՈՒՆ ՎԱՆՈՅԻ
1990-ականներին,երբ Վանո Սիրադեղյանը Աբովյանի ՀՀՇ-ի երիտասարդական թևի հետ հանդիպեց, հայտարարեց` «էս Լևոնների,Բաբիկների ժամանակն է ՀՀՇ-ից վտարելու,ձեր հերթն է արդեն գալիս կառավարելու, երիտասարդություն»: Այս հայտարարությունն էր պատճառը, որ Վանո Սիրադեղյանը չի կարողանում ասել` «ինչի ինձ միլիցապետից զրկեցիր և շարքային ՀՀՇ-ական կամաց դարձրեցիր»:
Այս հայտարարությունից հետո Վանո Սիրադեղյանի նկատմամբ վստահությունը կորավ, և որոշ ժամանակ հետո հաջորդեց պաշտոնանկությունը` դա քողարկելով ըդիմության ճնշումների ներքո ընդունված որոշում: Լևոն Տեր-Պետրոսյանը Վանո Սիրադեղյանին փոխարինեց Վազգեն Սարգսյանով` որպես իրեն հավատարիմ մարդ, և կարևորագուն պաշտոններում նշանակվեցին Վազգեն Սարգսյանի հավատարիմները (մինչ այդ էլ վազգենականներ կային մասամբ, և ժամանակը ցույց տվեց , որ վազգենականներն էլ մի երևելի գաղափարակից մարդիկ չէին և 1999 թվականից հետո հանուն փողի մոռացան ամեն ինչ): Եթե Վանոյի նկատմամբ հավատ լիներ 1996-ի նախագահական ընտրության ժամանակ, կուլիսների հետևում Վազգեն Սարգսյանը չէր ղեկավարի նեղ «կրուգը» ու Լևոն Տեր-Պետրոսյանին հարցներ` երկրորդ փուլին պատրաստ ես, թե առաջին փուլով վերջակետ դնենք: Այնուհետև տեղի ունեցավ 1998 թվականի հեղաշրջումը, և ի ուրախություն հայ ազգի` Վազգեն Սարգսյանը ամենևին էլ ՀՀՇ-ական չէր: Այնուհետև սկսեցին Վանո Սիրադեղյանին դատապարտել իր կատարած հանցանքների համար: Որքան էլ զարմանալի է թվում, Վանո Սիրադեղյանը կարողացավ «փախչել» երկրից:
Տասը տարի հետո Լևոնը իր հանցախմբի հետ վերադարձավ ու կամաց սկսեց նախկին նեղ անձնական թույլ տված սխալները շտկել: 2008թ. նախընտրական քարոզարշավի ընթացքում Նոյեմբերյան քաղաքում հայտարարեց` «Ինձ ձայն տալով` դուք Վանոյին եք ձայն տալիս»: Իհարկե, Լևոնը գիտեր ,որ դրա համար քննադատության է ենթարկվելու, բայց իրեն այնքան էր մեղավոր զգում Վանոյի հարցում,որ քննադատության մասին սկի չէր էլ մտածում: Շատերը կարծում էին (այդ թվում` ես), թե Լևոնը գալիս է հեղափոխություն անելու, բայց մտքներովս էլ չէր անցնում, թե որքան պրիմիտիվ նպատակներ ունի իր առջև դրված Լևոն Տեր-Պետրոսյանը: Խաչատուր Սուքիասյանի լևոնական դառնալը նույնպես Վանոյի գալուստով էր պայմանաորված, ոչ թե նախկինում նվիրաբերված հսկայական տարածքներն էին պատճառը: Մի խոսքով, ամբողջ ՀՀՇ-ն լծվեց Վանոյին «ազատագրելու» գործին: Այնուհետև Տեր-Պետրոսյանը լրագրողներին հրավիրեց իր տուն` մտերմիկ զրույցի, և ներկա գտնվող շատ լրագրողների խոստովանեց, թե Վանոյի ամբաստանյալ դառնալը իր մեղքն է, բայց լրագրողները այդպես էլ չհասկացան, թե Լեևոնի մեղքը ինչում է կայանում: Երբ Սասուն Միքայելյանը համաներմամբ ազատվեց, Լևոն Տեր-Պետրոսյանը գնաց հասավ Վանատուր` Սասունին դիմավորելու, բայց պատճառը այդքան էլ Սասուն Միքայելյանը չէր: Այնտեղ կարևորագույն հայտարարություն պիտի աներ և իշխանությանը հիշեցներ Վանո Սիրադեղյանի մասին: «Հայաստանում չպիտի լինի ոչ մի քաղբանտարկյալ»,-հայտարարեց Լևոնը` նկատի ունենալով Վանոյին, ոչ թե ազգի դավաճանությամբ բանտարկված եսիմինչյանին կամ Հացպանյան Սարգիսին: Այդ հայտարարությունը լևոնական թերթերը ամեն կերպ շեղում էին և վերագրում նշածս մարդկանց` լավ հասկանալով, որ հասարակությունը չի ընդունում Վանոյին, բայց միևնույն ժամանակ չեն մոռանում մեկ-մեկ հոդված գրել, թե Վանո Սիրադեղյանի վրա ինչու համաներումը չի ազդում: (Լևոնականները Վանոյին քաղբանտարկյալ են համարում):
Այս ամենը ցույց է տալիս, որ երկխոսության կարևորագույն պայմաններից է Վանո Սիրադեղյանին համաներում շնորհելը: Առավել հավանական եմ համարում, որ համաձայնության չեն գալիս հենց այս հարցի շուրջ, այլ ոչ թե արտահերթ ընտրությունների: Այս շարժումը ստեղծվել է հանուն Վանոյի, և երկխոսության կարևորագույն պայման է Վանոյին համաներում շնորհելը:
Պատահական չէ, որ միտինգների ժամանակ Վանոյի նկարը հանդիպում է «շարքային ցուցարարների» ձեռքին: Վստահ եմ, որ Լևոնի հայտարարությունները` ազատել բոլոր քաղբանտարկյալներին, վերաբերում են նաև Վանոյին: Մի խոսքով, եթե Վանոյին` ազատություն տրվի, Հայ Ազգային Կոնգրեսը կլուծարվի` իր սատանայական գերբով:
Այնպես որ չզարմանաք, երբ Ազատության հրապարակում զոմբիացված «Լևոնի վկաները» գոռան` «Վանոյին ազատություն», և անցումներում Նիկոլի նկարի փոխարեն հանդիպենք Վանոյի նկարին` որպես «քաղբանտարկյալ»:
Պարոն Ջումոնգ