ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Tuesday, July 5, 2011 0:43 - 1 քննարկում

Հայաստանում պատժիչ ուրվական է շրջո՞ւմ…

Կողոպտել ու ծեծել են Մալաթիա-Սեբաստիայի նախկին թաղապետին

Հեղինակ:

admin

Ամսաթիվ: 02/07/2011Կատեգորիա: ԼՐԱՀՈՍԹեգեր: , , ,

Այսօր` հուլիսի 2-ի առավոտյան ժամը 5:30-ի սահմաններում առավոտյան երեք անձ` զինված եւ դիմակավորված, ներս են մտել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին թաղապետ Աղվան Գրիգորյանին և զենքի սպառնալիքի տակ ավազակային հարձակման ենթարկել տանտերերին:

Ավազակային հարձակում կատարողները Գրիգորյանին և նրա երկու որդիներին դաժան ծեծի են ենթարկել, ապա իրենց հետ տարել են տանը գտնվող չհրկիզվող պահարանը, ոսկյա զարդեր, առեւանգել են նաեւ BMW X5 մակնիշի 01 ՏՕ 009 համարանիշի ավտոմեքենան:

Մալաթիայի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր.օր-ի 175 հոդվածի հատկանիշներով: Նախկին թաղապետին եւ նրա որդիներին տրվել է դատաբժշկի ուղեգիր, ձեռնարկվում են օպերատիվ-քննչական միջոցառումներ` հայտնաբերելու ինչպես ավազակային հարձակում կատարած անձանց, այնպես էլ առեւանգված ավտոմեքենան:

Տեղեկությունը` ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի:



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

ohars
Jul 5, 2011 0:54