ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Tuesday, July 5, 2011 0:17 - 1 քննարկում

Հակա -ռուսական կառավարությունը «հարսի հետույքով փեսին լավություն է անում»…

Ռուսաստանն օրենքի խախտումով տարածք է հանձնել Ադրբեջանին

Երեքշաբթի, 05 Հուլիս 2011 09:58

Գրել է SERGO

0 Comments

Հայտնի է դարձել, որ Ռուսաստանը Ադրբեջանին է փոխանցել Դաղստանի Մահարամքենթի շրջանի երկու գյուղ և Սամուր գետի վրա մի ջրապատնեշ։ Այս առնչությամբ «Վերսիա» պարբերականը գրում է, որ գործընթացն իրականացվել է գաղտնիության պայմաններում եվ հապճեպ, ինչը լուրջ սկանդալ է առաջացրել ՌԴ պետդումայում։ Պատգամավորները նույնիսկ չեն էլ տեղեկացվել ՌԴ 600 քաղաքացու՝ այլ երկրի քաղաքացի դառնալու մասին։ Պարբերականի կարծիքով, այնքան սկանդալային չէ հողատարածքի փոխանցումն այլ երկրի, քանի որ Ռուսաստանը վերջին տարիներին մի շարք նման քայլեր է իրականացրել, այլ այն, որ այդ փոխանցումը տեղի է ունեցել Դաղստանի՝ «վարչական միավորների կարգավիճակի և սահմանների մասին» օրենքի կոպիտ խախտմամբ, ինչը նախադեպ կարող է ստեղծվել, որի հիման վրա հնարավոր կլինի Գերմանիային փոխանցել Կալինինգրադի մարզը, իսկ Ճապոնիային՝ Կուրիլները։

Լրագրողի կարծիքով նման հրատապության պատճառը Հայաստանի. Ադրբեջանի ևՌուսաստանի նախագահների կազանյան գագաթնաժողովն է եղել, որտեղ Մոսկվանձգտում է միավորներ հավաքել, որպես հաշտարար։ Սակայն, իրականում Ռուսաստանըմիավորներ կորցնում է, քանի որ Հայաստանն ու Ադրբեջանը ղարաբաղյանհակամարտությունը չեն լուծելու խաղաղ ճանապարհով։ Եվ չնայած դրան, Մոսկվանանընդհատ փորձում է նոր առաջարկներով հանդես գալ։ Դրանցից վերջին «օրիգինալ»նախաձեռնությունը նախատեսում էր տարածքների քառակողմ փոխանակում՝Ռուսաստանը Հարավային Օսեթիան համարում է Վրաստանի մարզ, ՎրաստանըՀայաստանին է հանձնում ցամաքի մի նեղ հատված, որով Հայաստանը ելք է ունենում դեպիՍև ծով, Հայաստանն էլ իր հերթին հրաժարվում է Արցախի մի մասից։ Այս նախագիծը մոռացության է մատնվել ռուս–վրացական պատերազմի պատճառով։

Իսկ ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինը հայտարարել էր, որ Ադրբեջանին դաղստանյան անկլավի հանձնումը արվել է հանուն «բարեկամության և համագործակցության»։ Տարածքների հանձնումով, փաստացի, Ռուսաստանը ճանաչում է Ադրբեջանի սահմանները, ինչը չի արել նույնիսկ Ադրբեջանի եղբայրական Թուրքիան։ Եվ այժմ, Ադրբեջանին տարածքների փոխանցումը ոչ միայն լուրջ նյութական վնաս է հասցնում նշված գյուղերին, այլ նաև էթնիկ լարվածության հավանական նոր օջախ ստեղծում։ Այնինչ, Բաքվում դեռ չեն էլ մտածում այդ մասին՝ ուղղակի տոնում են «աշխարհաքաղաքական խոշոր հաղթանակը»։

Տեղեկացնում է «tert.am»-ը



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

ru07
Jul 5, 2011 13:05